Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիսիանի զորամաս

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիսիանի զորամաս. լուսանկարներ

155
(Թարմացված է 11:42 10.08.2020)
Նիկոլ Փաշինյանը շրջել է զորամասի ճաշարանում և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր` օգոստոսի 10-ին, այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։

Премьер-министр Никол Пашинян посетил одну из воинских частей страны (10 августа 2020). Армения
© Photo / official site of the Prime minister of RA / Gevorg Perkuperkyan
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիսիանի զորամաս

«Փաշինյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նա շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Премьер-министр Никол Пашинян посетил одну из воинских частей страны (10 августа 2020). Армения
© Photo / official site of the Prime minister of RA / Gevorg Perkuperkyan
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիսիանի զորամաս

Փաշինյանն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։

Փաշինյանն իր հերթին Facebook սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ գտնվում է Սիսիանի զորամասում։

Բարի ծառայություն. ՊԲ զորամասերից մեկում դիմավորել են նորակոչիկներին

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում է ընդունել, համաձայն որի, եթե մինչ այդ զինվորների սննդի հարցով զբաղվել են զինված ուժերը, ապա այդուհետ գործընթացին կմիանա նաև մասնավոր հատվածը։

Премьер-министр Никол Пашинян посетил одну из воинских частей страны (10 августа 2020). Армения
© Photo / official site of the Prime minister of RA / Gevorg Perkuperkyan
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիսիանի զորամաս

Ծառայությունը մատուցում են 6 տարբեր ընկերություններ: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:

155
թեգերը:
Զինվոր, սնունդ, Սյունիք, զորամաս, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1093)
Ըստ թեմայի
Այլևս վատ ջրով չեն հիշի. Արմավիրի զորամասերից մեկում զինվորները խմելու նորմալ ջուր ունեն
ՀՀ ԶՈւ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի. տեսանյութ
Ինչպես են զորամասից տուն ճանապարհում հայ զինծառայողներին. հուզիչ տեսանյութ
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

151
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

151
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

200
(Թարմացված է 00:12 30.10.2020)
Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ'Բրայանը։

Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

200
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ