00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր դիրքորոշման պատճառով է հեռացել Դավիդյանցը. աշխատանքից ազատվելը լուրջ հարցեր է ծնել

© Photo : press office of the Government of RAДиректор инфекционной больницы “Норк” Мгер Давидянц во время онлайн брифинга (6 июня 2020). Еревaн
Директор инфекционной больницы “Норк” Мгер Давидянц во время онлайн брифинга (6 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմը պահանջում է վերանայել որոշումը։ Մհեր Դավիդյանցի եղբայրը չի թաքցնում` պատճառը հիվանդանոցի կարգավիճակի փոփոխությունն է ու համակարգային մի շարք հարցերում սկզբունքորեն տարբեր մոտեցումը։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի պաշտոնանկությունը մեծ աղմուկ է բարձրացրել հանրային ու հատկապես մասնագիտական շրջանակներում։ Բազմաթիվ մարդիկ այս որոշման առնչությամբ անհամաձայնություն են հայտնել սոցիալական հարթակներում։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել է, որ տնօրենի հեռանալու լուրից հետո հիվանդանոցի աշխատանքները պարալիզացվել են։ Նախարար Արսեն Թորոսյանից պահանջում են վերանայել որոշումը։

«Պարոն Թորոսյան, ինֆեկցիոն հիվանդանոցի մի ամբողջ աշխատակազմի և տնօրենի հորդորների շնորհիվ պատշաճ կերպով իրականացվել ու այսօր էլ իրականացվում է հիվանդների բուժումը։ Մի՞թե սրան էր արժանի մի ամբողջ համակարգ»,– նշել է նա։

Շատերը հիշեցնում են, որ իրենց տնօրենի հետ ամիսներ շարունակ տուն չեն գնացել` կորոնավրուսով հիվանդ պացիենտների բուժումն իրականացնելու համար։

Ինքը` Մհեր Դավիդյանցն այս քննարկումներին որևէ կերպ չի արձագանքում, լրագրողների համառ հեռախոսազանգերին էլ չի պատասխանում։

Директор МЦ Норк Мгер Давидянц во время обсуждения по предотвращению ситуации с коронавирусом в Армении (9 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում գրել

Փոխարենը այսօր, երբ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրառում էր արել` պարզաբանելով Դավիդյանցի պաշտոնանկության պատճառը, նրա գրառմանն արձագանքել էր Մհեր Դավիդյանցի եղբայրը` «Դավիդյանց լաբորատորիաներ» ընկերության տնօրեն Աշոտ Դավիդյանցը։

«Հարիր չէ նման ձևով ներկայացնելը: Փաստերով խաղալը: Իրականությունից շեղվելը»,– պատասխանել էր նա նախարարի խոսնակին, ապա ավելացրել, որ նույն հիմնարկում կարգավիճակի փոփոխությունից հետո Մհերը չէր մնա։

«Հատկապես, որ համակարգային մի շարք հարցերում ուներ սկզբունքորեն տարբեր մոտեցում, ինչը կարող էր քննարկել և ներկայացնել վերադասին: Հարցը ունի նաև այլ փիլիսոփայական կողմ՝ հարկավո՞ր էր տնօրեն, որը կարող էր հայտնել իր՝ տարբերվող դիրքորոշումը»,– գրել էր Աշոտ Դավիդյանցը։

Այս գրառումից հետո Sputnik Արմենիան ևս փորձեց եղբոր միջոցով հասկանալ, թե ինչն է եղել Մհեր Դավիդյանցի հրաժարականի իրական պատճառը։

«Ինքը ոչ նեղացած է, ոչ էլ։ Մարդը ընդամենը իր դիրքորոշումն է հայտնել։ Իրեն չեն ընդունել այն կարգավիճակով, որին ինքը արժանի է` ըստ մեզ»,– մեր հարցին ի պատասխան ասաց Աշոտ Դավիդյանցը` չցանկանալով ավելին ասել։

Ինչ վերաբերում է Մհեր Դավիդյանցի լռությանը, ապա եղբայրը կարծում է, որ նա այդպես էլ մեկնաբանություն չի տա։ Աշոտ Դավիդյանցի խոսքով` որովհետև մեկնաբանություն էլ չկա։

«Մենք մոռացել ենք, որ երկիրը Facebook-ով չի կառավարվում, և կան կրթված, գիրք կարդացող գիտնականներ»,– ասաց Դավիդյանցը` եզրափակելով հեռախոսազրույցը։

Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատճառների շարքում հիշատակվում է նաև հունիսի 6-ի պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում նրա արած այն հայտարարությունը, թե Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել հունվար–փետրվարից սկսած։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղղել էր նրան. «Պարոն Դավիդյանց, թերևս լարվածությունից դուք ասացիք հունվար-փետրվար, բայց արձանագրենք, որ առաջին կորոնավիրուսային դեպքը Հայաստանում արձանագրվել է մարտի 1-ին, դրանից առաջ կորոնավիրուսի դեպք չենք ունեցել»։

Мгер Давидянц - Sputnik Արմենիա
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Ոմանց կարծիքով` իշխանությունը Դավիդյանցին չի ներել այս հայտարարության համար։

Ամեն դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ հերքել էր բոլոր վարկածները` հիշեցնելով, որ դեռ տարեսկզբից ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել, որի արդյունքում ձևավորվող նոր բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը։ Ըստ նախարարության` նա ի սկզբանե ընդունել էր այդ առաջարկը, բայց հետագայում հրաժարվել է այդ պաշտոնից։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի մասին հայտնի դարձավ երեկ` օգոստոսի 7-ին, երբ հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն հրապարակվեց, որտեղ ասվում էր` նախարար Թորոսյանի հետ հանդիպումից հետո Մհեր Դավիդյանցը արտահերթ ժողով է հրավիրել ու աշխատակազմին հայտնել, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք` երկու բուժհիմնարկների միավորման մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2020թ–ի հունվարի 30-ին։

Որոշումը բուռն քննադատության արժանացավ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների ու հիվանդների կողմից։

Ստեղծվող նոր ընկերությունում նախատեսվում էր ձևավորել նոր գործադիր մարմին, վերստուգող հանձնաժողով, մշակել նոր կանոնադրություն։ Պետությունը նորաստեղծ ընկերությունը պետք է գրանցեր եռամսյա ժամկետում։

Միավորման գործընթացը պաշտոնապես նախատեսվում էր սկսել մարտի 30-ից հետո։ Բայց կորոնավիրուսի համաճարակն ու ՀՀ–ում հայտարարված արտակարգ իրավիճակը խախտեցին նախատեսված բոլոր ժամկետները։ Նախարարության պարզաբանումից դատելով` կարող ենք փաստել, որ կառավարությունում այս գաղափարից չեն հրաժարվել։

Մհեր Դավիդյանցը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն էր նշանակվել 2018 թվականին։ Մինչ այդ նա աշխատել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնում, եղել է նաև կենտրոնական զինվորական հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքի պետ։

Լրահոս
0