Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն

36
(Թարմացված է 13:01 07.08.2020)
Որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել պարետատուն: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 31-ին կայացած քննարկման ժամանակ նշել է, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

«Հավաքների ազատության արգելքն ամրագրված է կառավարության որոշմամբ, չնայած անընդհատ նշվում է, որ դա արվել է Պարետի որոշմամբկորոնավիր: Մեր այցերը Ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում հավաքի մասնակիցներին հավաքի վայրից հեռացնելը տեղի է ունենում նրանց վարչական ձերբակալման ենթարկելով՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» իրավախախտման համար: Առկա օրենսդրական կարգավորումներն իրենց հերթին հանգեցնում են իրավական դժվարությունների Ոստիկանության համար: Իրավական ոչ որոշակի կարգավորումների պատճառով Ոստիկանությունը, կարծես թե, դարձել է այս օրերի օրենսդրական կարգավորումների իրավական զոհը՝ չունենալով հստակ աշխատանքի իրավական ուղենիշներ»,- ասել է Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ Ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։

Ըստ ՄԻՊ–ի հաղորդագրության` քննարկմանը մասնակցել են Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Եվրասիա հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, ինչպես նաև Նիկոլայ Հովհաննիսյանը։

Քննարկման մասնակիցները կարևորել են Նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման հարցում արդյունավետ գործողությունների իրականացումը, բայց նշել էին, որ մյուս կողմից հավաքների ազատության սահմանափակումը չպետք է լինի բացարձակ։ Ավելին, պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ Ոստիկանության համար:

Քննարկման մասնակիցների առաջարկները, պարետատնից բացի, ուղարկվել է նաև Արդարադատության նախարարություն:

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Օգոստոսի 5–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց սա վերջին երկարաձգումը կլինի։

36
թեգերը:
Արտակարգ դրություն, Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Թաթոյանն Ադրբեջանում հայտնված քաղաքացու հարցով պայմանավորվածություն է ձեռք բերել
Լրջագույն խնդիրներ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» անօթևանների կացարանում. հարուցվել է քրեական գործ
ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

2
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

2
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

8
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

8
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին