Արթուր Վանեցյանն ու Արման Աբովյանը. արխիվային լուսանկար

ՀՔԾ–ի «դուխը» չի հերիքել. ՀՅԴ–ն ԲՀԿ–ն ու «Հայրենիքը» հիմա էլ դատախազություն են դիմում

190
(Թարմացված է 12:38 07.08.2020)
«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք ի սկզբանե չէին էլ մտածում, թե ՀՔԾ–ն համարձակություն կունենա և քրական գործ կհարուցի։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն և «Հայրենիքը» որոշել են դիմել Գլխավոր դատախազություն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Հուլիսի 30-ին երեք կուսակցությունները միասին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել ՀՀ օրենսդիր, գործադիր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցության մասին։ Խոսքը վերաբերում էր ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխություններին, որոնց արդյունքում պաշտոնանկ արվեցին ՍԴ երեք դատավորներ, իսկ Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից ու վերածվեց ՍԴ շարքային անդամ–դատավորի։

Դիմումում մատնանշվում էր Քրեական օրենսգրքի 3 հոդված` իշխանության յուրացում, Սահմանադրական կարգի տապալում և պաշտոնեական լիազորություններն անցնելը։

ՀՀ նախագահը նույն թեկնածուին երկրորդ անգամ է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ՀՔԾ–ն մերժել է քրեական գործի հարուցումը և այդ մասին իրենց տեղեկացրել` ՀՔԾ ավագ քննիչի կայացրած որոշումն ուղարկելով։

«ՀՔԾ պատասխանատու անձը չի իրականացրել բազմակողմանի և ամբողջական վերլուծություն, չի իրականացրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով աել է, որ քրեական հանցագործություն թույլ չեն տվել։ Ավելին` ՀՔԾ ավագ քննիչն, ըստ էության, իր գործողություններով հաստատել է, որ Սահմանադրության փոփոխությունն առանց ՍԴ եզրակացության` օրինական է»,– ասաց Մինասյանը` հայտարարելով, որ ՀՔԾ քննիչի որոշման վերաբերյալ իրենք բողոք են ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն։

Մինասյանը հույս հայտնեց, որ դատախազությունը կվերացնի ՀՔԾ քննիչի որոշումը, կհարուցի քրեական գործ ու կհետևի, որպեսզի իրականացվի պատշաճ քննություն։

Ի տարբերություն Մինասյանի` «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը, հակառակը` հույս չունի, թե դատախազությունը կբավարարի իրենց բողոքը։

«Եվ մենք չէինք էլ մտածում, թե ՀՔԾ–ն կհամարձակվի, կունենա այդքան «դուխ» և կհարուցի քրական գործ»,– ասաց նա։

Բաբայանը նաև նշեց, որ նման դեպքերում ՀՔԾ որոշումը բողոքարկելու երկու ճանապարհ կա` դատախազություն և դատարան։ Իրենք ընտրել են դատախզության տարբերակը, քանի որ որոշ դեպքերում դատարանը գտել է, որ նախ պետք է դիմել դատախազություն, հետո նոր դատարան։

«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ–ն ՍԴ–ի շուրջ ընթացող ամբողջ գործընթացը հակասահմանդրական է որակում և չի պատրաստվում մասնակցել ՍԴ դատավորների նոր թեկնածուների ընտրությանը` ԱԺ–ում։

«Մենք մեր մասնակցությամբ չենք ցանկանում օրինականացնել այս գործընթացը, որովհետև այս դեպքում ցանկացած տեսակի մասնակցություն` անկախ դատավորների մասնագիտական որակներից, անցած ճանապարհից, նշանակում է օրինականացնել այս հակաօրինական գործընթացը»,– ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք` սահմանադրական վերջին փոփոխություններից հետո Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցման արդյունքում ՍԴ–ում այս պահին դատավորի երեք թափուր պաշտոն կա։

Թափուր տեղերի համար թեկնածուներ են առաջադրել ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։

190
թեգերը:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Իշխանությունների վարկանիշն ընկնում է, ընդդիմությանը կհաջողվի՞ օգտվել իրավիճակից
«Կիկոսի մահի ենթադրություններով» չի խոսի. երբ է Զոհրաբյանը վերջին անգամ տեսել Բագրատյանին
Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Փաշինյան–Ծառուկյան հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը

2
(Թարմացված է 11:52 05.03.2021)
Հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր  կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։

 Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։

«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։

2
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայրենիքի փրկության շարժում, Վազգեն Մանուկյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում
Նախագահը միանում է հեղաշրջմա՞նը. վարչապետն Արմեն Սարգսյանին ընտրության առաջ է կանգնեցնում
Ընտրություններ, ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակ. Փաշինյան–Մարուքյան հանդիպման տեսանյութը
Արխիվային լուսանկար

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

8
(Թարմացված է 11:42 05.03.2021)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:

«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:

Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում

2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:

Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

8
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
«Ռուսական երկաթուղիներից» հաստատել են` ՀԿԵ–ի շուրջ բոլոր տարաձայնությունները վերացվել են
«Փրկիր կյանքը». ՀԿԵ-ն վարորդներին հիշեցրել է անվտանգության կանոնների կարևորության մասին
«Ուրախ եմ, որ բոլոր հարցերը փակված են»․ Կոպիրկինը` ՀԿԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին