00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակիչները շտապում են. ինչքան է գնահատվել Տավուշի հրետակոծված բնակավայրերի վերականգնումը

© Sputnik / Aram NersesyanЖитель села Айгепар Арам Вардазарян в своем разрушенном после обстрелов доме (18 июля 2020). Тавуш
Житель села Айгепар Арам Вардазарян в своем разрушенном после обстрелов доме (18 июля 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնակելի տների, դպրոցների վերակառուցումից ու ապաստարանների հիմնանորոգումից բացի համայնքներից մեկում նախատեսվում է նաև պուրակ հիմնել։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի կողմից օրեր շարունակ հրետակոծության ենթարկված Տավուշի մարզի բնակավայրերի վերականգնման համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 302 մլն 618 հազար դրամ։ Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Обстрелянный дом в селе Айгепар, Тавуш - Sputnik Արմենիա
Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ

«Դրանից 25 մլն դրամը ՀՀ կառավարությունը նախորդ նիստերից մեկի ժամանակ արդեն տրամադրել է։ Կանխավճարի տեքով այն արդեն հատկացվել է, և շինարարներն այս պահին աշխատում են։ Նախատեսված 277 618 000 դրամն ուղվելու է վերականգնողական աշխատանքներին հետևյալ բաշխվածությամբ. 110 581 000 դրամն ուղղվելու է Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի համայնքների բնակիչների վնասների փոխհատուցմանը, 84 357 000 դրամը` Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի համայնքների դպրոցների վերանորոգմանն ու ապաստարանների հիմնանորոգմանը, 82 680 000 դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան ու օճանդակ շինությունների կառուցման համար»,– ասաց Պապիկյանը։

Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ

ՀՀ վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսյան դեպքերից հետո ՀՀ իշխանությունները խոստացել էին հրետակոծություննրի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնել պետական միջոցների հաշվին։

«Ըստ ամենայնի` մի քիչ մենք ենք դանդաղում, մի քիչ բնակիչներն են ավելի արագ ուզում տեսնել աշխատանքները»,– ասաց վարչապետը` վստահեցնելով, որ կառավարությունն անում է հնարավորն աշխատանքներն արագ ու որակով  կատարելու համար։ 

«Առաջինը տղերքի կենացն ենք խմել». ի՞նչ են պատմում հրետակոծված Այգեպարի բնակիչները

Հակառակորդի կրակոցներից տուժած Տավուշի Ներքին Կարմրաղբյուր գյուղը - Sputnik Արմենիա
Կրակոցներից տուժած Այգեպարն ու Ներքին Կարմիրաղբյուրը լուսանկարներով

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Լրահոս
0