Հայաստան, ՆԻկոլ Փաշինյան, կորոնավիրուս, տեղորոշել, պատասխանատվության ենթարկել, Hayastan, novosti armenii, teghoroshel, koronavirus, Nikol Pashinyan, patasxanatvutyan yentarkel
Նիկոլ Փաշինյան

Իրավապահները տեղորոշել են կորոնավիրուսի մասին հակաքարոզչություն անողներին. Փաշինյան

79
(Թարմացված է 19:06 05.08.2020)
Մարդիկ, որոնք ասում են, թե կորոնավիրուս չկա, կպատժվեն, թե որ օրենքի որ հոդվածով, կառավարությունը դեռ վերլուծում է:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրավապահները կատարել են իր՝ շուրջ 2 ամիս առաջվա հանձնարարությունը՝ տեղորոշել են այն մարդկանց, որոնք ասում են, թե կորոնավիրուս չկա:

«Պարզվել են մարդիկ, շրջանակներ, ովքեր այդ կարգի քարոզչություն են ծավալել և շարունակում են ծավալել: Թե նրանց արարքն այսօրվա քրեաիրավական օրենսդրության տեսանկյունից ինչ սանկցիաներ է ենթադրում, մենք այդ ամենը վերլուծում ենք»,- ասաց վարչապետը:

Նա հայտնեց, որ այսքանով տեղորոշման աշխատանքները չեն ավարտվել ու այսօր էլ շարունակվում են: 

Հիշենցնենք՝ հունիսի 12-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց տեղորոշել այն մարդկանց, որոնք ժխտում են կորոնավիրուսի գոյությունը։

«Եվ, կարծում եմ, որ մենք սրանով պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանանք նրանց նպատակը, գործունեության շարժառիթները և կապերը»,- նշել էր Փաշինյանը՝ հանձնարարությունն ուղղելով օպերատիվ հնարավորություն ունեցող պետական մարմիններին:

Կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, բայց վատ լուրեր կան

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց

79
թեգերը:
Հայաստան, համավարակ, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1906)
Ըստ թեմայի
ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել
288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
Սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք ու կորոնավիրուսը. ինչու է այն վտանգավոր
Նիդեռլանդների խորհրդարանը

Նիդեռլանդների խորհրդարանը հակաադրբեջանական բանաձև է ընդունել. բոյկոտել այցը Բաքու

5
Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հակաադրբեջանական մի բանաձև է ընդունել։ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ խորհրդարանը կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդեռլանդների հավաքանի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի։

Խորհրդարանը կոչ է անում բոյկոտել կառավարական պատվիրակության այցը Բաքու` ի նշան Ադրբեջանի պահվածքի դեմ բողոքի։

«Արձանագրելով, որ Բաքուն խախտել է զինադադարի համաձայնությունը, բացի այդ, հաշվի առնելով այն, որ դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում, որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ, չուղարկել Բաքու կառավարական պատվիրակություն այն պարագայում, եթե Նիդեռլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»,–ասում է բանաձևում։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Իտալիա-Թուրքիա խաղով մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որն անց է կացվում 10 քաղաքում:

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Խաղերի մի մասը պետք է անցկացվի Բաքվում։

5
Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանին շտապօգնությունով տեղափոխել են հիվանդանոց

101
(Թարմացված է 23:47 23.06.2021)
Դատարանը որոշել էր 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Պրոֆեսոր Արմեն Չարչյանը շտապօգնությունով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ դատարանը որոշեց 1 ամսով կալանավորել «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանին։

«Պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված դատախազությանը»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ Արմեն Չարչյանը հիվանդանոց է տեղափոխվել մինչ դատարանի որոշման հրապարակումը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Չարչյանն այսօր նույնպես չէր ներկայացել դատարան. պաշտպանը հայտնել էր, որ նա առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է։

101
թեգերը:
հիվանդանոց, շտապօգնություն, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Սոֆյա Հովսեփյանը պատրաստ է Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար
Սա ուղղորդում չէ, ռեպրեսիա չի լինելու․ հրապարակվել է Արմեն Չարչյանի ելույթի տեսագրությունը
Արմեն Չարչյանը կկալանավորվի. դատարանը որոշում կայացրեց