00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции "Мой Шаг" Николай Багдасарян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Николай Багдасарян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխող խմբակցության դռնփակ նիստից հետո լրագրողներին հայտնել են, որ խմբակցությունում առաջադրած թեկնածուների վերաբերյալ միասնական դիրքորոշում չունեն: Այդուհանդերձ, ՀՀ նախագահի թեկնածուին «Իմ քայլը» դեմ է:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության նիստում այսօր քննարկվել է ՍԴ դատավորների թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հարցը: Այս մասին այսօր նիստի ավարտին լրագրողներին հայտնեց խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Президент Армении Армен Саркисян (30 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը նույն թեկնածուին երկրորդ անգամ է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում

Նա վստահեցրեց, որ խմբակցությունն առաջադրված թեկնածուների վերաբերյալ միասնական դիրքորոշում չունի:

«Դիրքորոշում չի կարող լինել, դիրքորոշումը կլինի այն ժամանակ, երբ մենք կկազմակերպենք քվեարկություն, կկայացվի որոշումը, և մեր գործընկերը կհրապարակի այդ արձանագրությունը, որից կերևա Աժ դիրքորոշումը՝ կոնկրետ թեկնածուի նկատմամբ»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ նիստի ընթացքում պատգամավորները հարցեր են հնչեցրել, պատասխաններ ստացել և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի առաջ որոշում է կկայացնի:

«Ապահովելու եմ ՍԴ դատավորի անկախությունը». ո՞վ է կառավարության թեկնածուն

Պատասխանելով ՀՀ նախագահի կողմից՝ մեկ անգամ արդեն մերժված թեկնածուին դարձյալ առաջադրելու մասին հարցին, Բաղդասարյանը ընդգծեց, որ «Իմ քայլի» պատգամավորների դիրքորոշումը նրա նկատմամբ չի փոխվել:

«Այսինքն՝ եթե ես քվեարկել եմ մի ձևով, ես նույն ձևով կքվեարկեմ նաև այսօր կամ վաղը: Ի վերջո, այդ մարդու չափանիշների, մարդու կյանքի մեջ ոչ մի բան չփոխվեց: Անհասկանալի է նախագահի այն քայլը, որ առաջադրում է նույն մարդուն՝ հասկանալով, որ ընտրողը նույնն է, և այդ ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է, և այդ որոշման փոփոխության գործակիցներ նախագահը չի ներկայացրել: Ես պետք է հասկանամ, թե ինչու այն ժամանակ այնպես եմ որոշել, իսկ հիմա այլ կերպ եմ որոշում»,- պարզաբանեց նա:

Քոչարյանի գործով անկողմնակալ չլինելու որևէ հիմք չեմ տեսնում. ՍԴ դատավորի թեկնածու

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: 2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը ՀՀ նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածու (ևս մեկ թեկնածու հրաժարվել է առաջադրումից՝ այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Առաջադրվածներից մեկն էլ Արթուր Վաղարշյանն էր, ում թեկնածությունն ԱԺ-ը 2019թ. մայիսի 29-ին մերժել էր:

 Здание Конституционного Суда - Sputnik Արմենիա
ՍԴ դատավորի պաշտոնի համար Դատավորների ընդհանուր ժողովն այս պահին 2 թեկնածու ունի

Հիշեցնենք` Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցման արդյունքում, ՍԴ–ում այս պահին դատավորի երեք թափուր պաշտոն կա։

Թափուր տեղերի համար թեկնածուներ են առաջադրել ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։

Կառավարությունն առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

Լրահոս
0