00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում. հնարավոր կլինի՞ խուսափել արյունալի բախումից

© Photo : Facebook / Lydian Armenia«Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը
«Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Բնապահպաններն ու ակտիվիստները շտապում են հանքավայրի տարածք, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր տարածքից հեռացրել է «Ամուլսարի պահապանների» վագոն-տնակները:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակներն այսօր հեռացրել է և այդ մասին հայտարարություն տարածել։

««Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։ Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։ «Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից` ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց»,–նշված է ընկերության հայտարարության մեջ։

«Լիդիանը» պարզաբանել է` քանի որ ոստիկանությունն իրենց դիմումին հերթական անգամ չի արձագանքել, իրենք ապօրինի գույքն ինքնուրույն են հեռացրել սեփական տարածքից։

Վագոն–տնակները հեռացնելուց հետո Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ եթե Ամուլսարի հարցը չլուծվի, արյունահեղություն կլինի։

«Կապ չունի՝ ով որտեղ է ապրում, պետք է ստեղծել հնարավորություն ու այսօր գալ Ամուլսար, այս երկուսուկես տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է հենց այսօր լինի։ Եթե թողնենք` մարդիկ այսպես քայլ առ քայլ փուլերով տանեն Ամուլսարի ճանապարհները բացելուն, ուրեմն անիմաստ էր այս երկուսուկես տարին, ու այս երկրում մենք տեղ չունենք, ու ամեն ինչ սխալ է: Այսօր պետք է բոլորս կանգնենք ու այս հարցին լուծում տրվի, թե չէ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն։ Մի օր կամ մենք պետք է տանք, սպանենք պահնորդներին կամ իրենք մեզ։ Արդեն փաստ է՝ մենք չունենք ուժեղ կառավարություն, որն ի վիճակի է լուծում տալ այս հարցին կամ ի ի վիճակի է ժողովրդի որոշումը լեգիտիմացնելու»,- ուղիղ եթերում ասել է նա:

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Լրահոս
0