Հայկ Մարության

Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով

282
(Թարմացված է 14:01 04.08.2020)
Մարությանը լրագրողներին ասաց, որ նախկինում շատ ավելի մեծ գումարներ էր աշխատում ու սիրված էր ժողովրդի կողմից։ Բայց հրաժարվել է այդ ամենից, որ գործ անի։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին պատմեց, թե ինչքան գումար է ստանում ու ինչից է հրաժարվել հանուն ներկա պաշտոնի։

«Ես հանգիստ ապրում էի մինչև այստեղ գալս։ Ես այնքան հանգիստ էի ապրում։ Ես ստանում եմ այստեղ 429 000 դրամ։ Սա մոտավորապես 5-10%-ն է կազմում իմ առաջվա ստացած գումարների։ Ես չեմ ստանում պարգևավճար, ստանում եմ ամեն ամիս 429 000 դրամ։ Ու մի քանի ամիս է, որ 429 000 եմ ստանում, մինչ այդ ստանում էի 408 000։ Չգիտեմ` ինչ փոխվեց օրենքների մեջ, էդ 408-ը դարձավ 429, հիմա քեֆ եմ անում»,– ասաց Մարությանը։

Նա նաև շեշտեց, որ ի տարբերություն այլ պաշտոնյաների, ինքը հրաժարվել է պարգևավճարից ու աշխատավարձից բացի` այլ գումար չի ստանում։ Մարությանը հերքեց նաև մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող տեղեկություններն իրեն վերագրվող այս կամ այն բիզնեսի մասին։

«Դա իր սեփականությունն է, մենք ոչինչ չենք կարող անել». Մարությանը` Մաշտոցի պուրակի մասին

«Իմ գործարանը ես եմ, ո՛չ ցեխ չունեմ, որ ինքն իրեն կոշիկ է կարում, ո՛չ պանրի գրծարան ունեմ։ Ես պետք է աշխատեմ ինքս, ֆիլմեր ստեղծեմ, հոլովակներ նկարեմ, որ գումար աշխատեմ։ Ես փակել եմ բոլոր իմ եկամուտները, բացի մի քանի հեղինակային իրավունքի գումարներից, որ գալիս են տարբեր տեղերից, և եկել եմ այստեղ 429 000–ով աշխատելու։ Եթե ես եկել եմ այստեղ ոչ մի բան չանելու, հանգիստ կապրեմ, շատ փող կաշխատեմ, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից։ Բայց այդպես չէ, եթե ես եկել եմ այստեղ աշխատելու, ուրեմն եկել եմ` մի բան անեմ»,– ասաց Մարությանը։

«Մի բան անելը», քաղաքապետի մեկնաբանմամբ, Երևանն ապօրինի շինարարությունից մաքրելն է ու մաքուր, կանաչապատ, գեղեցիկ քաղաք դարձնելը։

Հիշեցնենք` Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2018թ.–ի հոկտեմբերի 10–ին։

2018թ.–ի սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:

Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»

282
թեգերը:
Երևան, քաղաքապետարան, քաղաքապետ, Հայկ Մարության
Ըստ թեմայի
Հայկ Մարությանը բացատրել է` ինչու է իրեն օգնում կինը
Հայկ Մարությանն էլ է դժգոհ Երևանի մայթերի վիճակից, բայց նա բացատրություն ունի
«Աղա ջան, բարկացա՞ծ ես». Թեհմինա Վարդանյանը դեղին քարտ ցույց տվեց Հայկ Մարությանին
Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը 790 զոհ ունի, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

192
(Թարմացված է 22:45 29.09.2020)
ՀՀ պաշտպանության ներկայացուցիչը թվեր է հրապարակում։ Նրա խոսքով` Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել, կա մոտ 1900 վիրավոր։

«Հակառակորդը կորցրել է 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ»,– նշեց նա։

Մարտերը շարունակվում են, բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում` հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով։

«Ցավոք, այսօր ունեցանք նաև կորուստ։ Թուրքական F-16 կործանիչները, որոնք երկար ժամանակ գտնվում էին Ադրբեջանի տարածում, ու այդ մասին մենք հայտնել էինք, խոցեցին հայկական Սու–25 ուղղաթիռը»,– ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ մեր կողմի կորուստներն այս պահին ամփոփվում են, հավանաբար կներկայացվեն վաղը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեցին հերքել թուրքական կործանիչի մասին լուրը, բայց դա, նրա խոսքով, արեցին շատ անհնարամիտ ձևով։

Նա հայտնեց, որ Վարդենիսի ուղղությամբ կիրառվել են նաև թուրքական «Բայրաքդար» կոչվող ԱԹՍ–ներ։

«Դրանք ևս հավանաբար համակարգել է F-16 կործանիչն իր անձնակազմով»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

192
թեգերը:
Զոհ, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Արայիկ Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությանը նաև Սեյրան Օհանյանն է մասնակցել
Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ
Տիգրան Ուլիխանյան

«Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել

377
(Թարմացված է 21:32 29.09.2020)
Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնում։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուլիխանյանը հաստատել էր Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու լուրը։

«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել

Հիշեցնենք, որ նա մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

377
թեգերը:
Տիգրան Ուլիխանյան, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

Հայ զինծառայողները մեկ կադրում երկու ԱԹՍ են խոցում. տեսանյութ

0
(Թարմացված է 22:46 29.09.2020)
Այս անգամ ադրբեջանական անօդաչուները սավառնել են Մարտունու երկնքում, բայց դարձյալ չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում Մարտունու շրջանում հայկական ԶՈՒ-ն ևս 2 ԱԹՍ է ոչնչացնում:

«Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի»,- նշված է տեսանյութին կից գրառման մեջ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020