Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. արխիվային լուսանկար

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը դուրս կգա համաշխարհային վարձույթ

113
(Թարմացված է 16:12 03.08.2020)
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը՝ 2015թ-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն նրա մահից հետո:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ամերիկյան «Նեթֆլիքս» ընկերությանը ձեռք է բերել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրման հեղինակային իրավունքը: Facebook-ի իր էջում լուրը հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը:

«Նեթֆլիքս»-ը հայտարարել է, որ ֆիլմի ցուցադրությունը մեկնարկելու է օգոստոսի 8-ից։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Հայաստանում այն ցուցադրվել է 2017 թվականի ապրիլի 27-ին: Ֆիլմի ռեժիսորը Թերի Ջորջն է, պրոդյուսերը՝ հայազգի Էրիկ Էսրայելյանը:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը՝ 2015թ-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն նրա մահից հետո:

Հայը` Մադրիդի կենտրոնում կամ ով Իսպանիայում թոնրի լավաշ թխեց «Խոստումը» ֆիլմի համար

Ամերիկայի հայկական համագումարի մեկնաբանմամբ` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու նպատակը մարդկանց պատմական ճշմարտության մասին տեղեկացնելն է:

Այսօր էլ կազմակերպությունը ցուցադրություն-քննարկումներ է կազմակերպում ամերիկյան համալսարանների ուսանողների ու դասախոսների համար:

«Խոստումը» ֆիլմում հնչող երգը «Գրեմմի» մրցանակի է առաջադրվել

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են երեք երիտասարդ հերոսների՝ հայրենի գյուղից սովորելու ու աշխատելու համար Կոստանդնուպոլիս մեկնած դեղագործ Մայքլի, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքը լուսաբանելու համար այստեղ հասած ամերիկացի լրագրող Քրիսի ու Փարիզում սովորած հայ նկարչուհի Անայի շուրջ, որին երկու երիտասարդները սիրահարված են:

113
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, ֆիլմ
Ըստ թեմայի
Հոլոքոսթի մասին շվեդական ֆիլմը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ նոր կյանք է ստացել
Տիգրան Քեոսայանը` երևանյան իր մանկության, հայերի ու Ցեղասպանության ֆիլմ նկարելու մասին
«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

128
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

128
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին 3 մեքենա են բախվել. կան տուժածներ

67
(Թարմացված է 22:10 18.04.2021)
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երկաթուղային վթար Եգիպտոսում. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 3 տուժածներ տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

67
թեգերը:
Տուժածներ, Ճանապարհ, Լոռի, վթար
Ըստ թեմայի
Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է