Զվարթնոց օդանավակայան. արխիվային լուսանկար

«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կրկին կէժանանա. ՏՄՊՊՀ–ն պատժել է «Արմենիային»

182
(Թարմացված է 18:53 31.07.2020)
Պարզվել է` «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մեքենաների ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագնի բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների ազդեցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում են ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում:

«Ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մեքենաների ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագնի բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների ազդեցությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Օրենքի խախտման համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք 5 մլն դրամի չափով։

Բացի այդ, ընկերությանը հանձնարարվել է շտկել արձանագրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումը՝ 1-ամսյա ժամկետում ապահովելով ավտոկայանատեղիի սակագների վերանայումը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել առևտրային շահագործման և օգտագործման ընդհանուր բնույթի թույլտվություններով սահմանված պայմանների սահմանումը՝ 3-ամսյա ժամկետում հանձնաժողով ներկայացնելով այդ նպատակով իրականացվող փոփոխությունների հիմնավորված ժամանակացույցը:

182
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Ավտոկայանատեղի, «Զվարթնոց» օդանավակայան
Ըստ թեմայի
Երևանում վճարովի կայանատեղերի մեծամասնությունն անօրինական է. փաստաբան
«Զվարթնոց» օդանավակայանում կայանատեղին կթանկանա, սակայն ոչ բոլորի համար
Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել
Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (18 июня 2020). Еревaн

Գագիկ Ծառուկյանը խցում մենակ է. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա մասին

0
Փաստաբանը տեսակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, Գագիկ Ծառուկյանն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ երեկվանից կալանավորման մեջ գտնվող Ծառուկյանի տրամադրությունը Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում բարձր է, նա իրեն լավ է զգում։

«Ծառուկյանը շատ լավ է, տրամադրությունը` բարձր։ Շատ կարճ ժամանակով եմ տեսել նրան։ Միայն առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել, ոչ մի այլ բանի կարիք դեռևս չուներ։ Խցում մենակ է, բայց չի բացառվում, որ դա ժամանակավոր լինի», – ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ պաշտպանները անսպասելի չեն համարել դատարանի երեկվա որոշումը։ Ավելին` ԲՀԿ առաջնորդն իր պաշտպանների հետ երեկ գիշերը դատարանում լինելու փոխարեն ԱԱԾ մեկուսարանի դիմաց սպասելիս է եղել և կալանավորելու որոշման մասին իմանալուն պես ինքնակամ ներս մտել։

«Մի ամսից ավելի գիտեինք, որ նման բան լինելու է, որ գործը պետք է մակագրվի կոնկրետ դատավորի (Մնացական Մարտիրոսյան – խմբ.), ամեն ինչ պարզ պատկերացնում էինք», – ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

 

0
Հռոմի պապն ու Գարեգին Բ–ն

Գարեգին Բ–ն մեկնել է Իտալիա. Հռոմի պապի հետ հանդիպում է նախատեսված

5
(Թարմացված է 13:31 26.09.2020)
Հայրապետական այցով Իտալիա մեկնած Գարեգին Բ–ն իր օրհնությունն է բաշխելու Միլանի հայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։

Փաշինյանը զանգել է Հռոմի պապին. ինչի՞ց են խոսել վարչապետն ու քահանայապետը

Հիշեցնենք` չորս տարի առաջ Հռոմի պապն այցելել էր Հայաստան։ Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։

Հռոմի պապի հայաստանյան այցին նվիրված նոր նամականիշ է թողարկվել

5
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հռոմի պապ, Իտալիա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում պաշտոնատար անձինք խոշոր չարաշահումներ են թույլ տվել. ինչ կապ ունի Հռոմի պապը
Նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի «ձայնը հազիվ է դուրս գալիս» Գերմանիա կատարած այցից հետո
Սեքսից ու սննդից հաճույք ստանալն աստվածային է. Հռոմի պապ Ֆրանցիսկոս