Министр обороны Давид Тоноян посетил воинские части на Юго-Западе страны (31 июля 2020). Армения

Դավիթ Տոնոյանը նոր հենակետից հետևել է սահմանի պահպանության ընթացքին. լուսանկարներ

345
(Թարմացված է 18:07 31.07.2020)
ՀՀ պաշտպանության նախարարը լսել է հրամանատարության զեկույցները և համապատասխան հանձնարարականներ տվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավարևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ն տեղադրել է նոր մարտական հենակետ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ»,–հայտնում է Ստեփանյանը:

Հիշեցնենք` այսօր Տոնոյանը Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել էր նաև ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված խնդիրներին:

Դավիթ Տոնոյանն ու Ժոնաթան Լաքոտը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ

345
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարդկային և նյութական կորուստներն Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ. Տոնոյան
Դավիթ Տոնոյանը խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ
Տոնոյանն ընդունել է Իրանի դեսպանին ու ռազմական կցորդին. կարևոր հարցեր են քննարկել
Զինվորականի հագուստ

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

321
(Թարմացված է 21:20 24.10.2020)
Երբ գերիներին ստիպում են նախապես պատրաստած տեքստ ասել, դա Ժնևյան կոնվենցիաների խախտում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին, գերիների փոխանակումն իրականացվել է նույնիսկ մարտական գործողությունների ընթացքում, այժմ դժվար է նման բան պատկերացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։

Կապրիելյանի խոսքով՝ նման տեսագրությունները, որոնցում ռազմագերիների ակնհայտ իրավունքների խախտում կա, մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ ոտնահարում են։ ԶԼՄ-ներում չպետք է գերիների վիճակի մասին տվյալներ հրապարակվեն, հատկապես հարցազրույցներ ու տեսանյութեր։

«Ցավոք, նման միջադեպեր միշտ էլ եղել են։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի մոտ ռազմագերի կամ քաղաքացիական անձ է հայտնվել, նման բեմադրություններ են արվել, նախապես պատրաստված տեքստեր են ձայնագրվել։ Այս ամենը Ժնևյան կոնվենցիաների տեսակետից անթույլատրելի է» - շեշտեց Կապրիելյանը։

Ընդ որում՝ բոլոր միջազգային կառույցները, որոնք կապ ունեն դրա հետ, սահմանափակվել են դեկլարատիվ հայտարարություններով։ Կոչեր են հնչեցրել, բայց Ադրբեջանը որևէ իրական պատասխանատվություն չի կրել նման խախտումների համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանության որոշ գործողություններ կարող են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության տակ, գերիները կարող են յուրաքանչյուր դեպքով հայց ներկայացնել։ Այդ դեպքում դատարանի որոշումները պետության համար պարտադիր կլինեն։

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը կամ նրանց վերադարձնելուն, ապա 2000-ականների կեսերին կողմերի միջև դեռ ուղիղ կապ կար, իսկ դրանից հետո գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով (փոխանակում է եղել նաև ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցչի անձնական միջնորդությամբ)։

Ի դեպ, Կարմիր խաչը չի ընդունում «փոխանակում» եզրույթը։ Ռազմագերին կամ քաղաքացիական անձը, հումանիտար իրավունքի համաձայն, պետք է առանց պայմանների վերադարձվի։

«Ժամանակին ռազմագերիների փաստացի փոխանակման տարբեր նախադեպեր են եղել։ Եղել է դեպք, երբ ողջ մարդու փոխարեն Ադրբեջանը մեզ փոխանցել է գերիի դին», - ասաց Կապրիելյանը։

90-ականներին հրամանատարները երբեմն փոխանակում են իրականացնել` գործը բարձրագույն հրամանատարությանը չհասցնելով։ Նրանք իրար հետ են պայմանավորվել։ Եղել են դեպքեր, երբ հայ գերիներին հաջողվել է վերադարձնել պարենի կամ վառելիքի դիմաց։

Բայց այդ ամենը 90-ականներին սկզբին էր։ Հիմա ամեն ինչ անցնում է «կենտրոնով» ու ԿԽՄԿ-ով։ Սկզբում պետք է հասնել մարտական գործողությունների դադարին։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արցախի օմբուդսմենը հայ զինծառայողների մասնակցությամբ տեսանյութն ու նրանց մասին անհրաժեշտ տեղեկությունն ուղարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե։

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին էլ մեր հարցին ի պատասխան հայտնել էր, որ տարբեր ճանապարհներով մեզ հասած տեղեկությունը պետք է նաև հաստատվի հակառակ կողմից, որից հետո միայն ԿԽՄԿ-ն կարող է դիմել այդ անձանց այցելելու համար։

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

321
թեգերը:
Արցախ, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմն Ադրբեջանի իշխանության գիտակցված ընտրությունն է. ԱՀ ԱԳՆ–ի կոչն աշխարհին
Թշնամու հերթական խոցված անօդաչուն. ՊԲ–ն լուսանկար է հրապարակել
Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են
Ինչպես կարող է Ալիևն այդքան ցինիկ լինել. Սարգսյանը` ադրբեջանական շոուի մասին
Օգտատերը կեղծ տեղեկություն է կարդում

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

555
(Թարմացված է 21:55 24.10.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել և հրապարակել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

Նշենք, որ հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Թաթոյանը հորդորում է բացառիկ զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

555
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան
Արտակ Բեգլարյանը մի քանի խնդրանքով դիմել է հայրենակիցներին
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է` ինչպես են իրեն վիրավոր թողել ռազմի դաշտում ու փախել
Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха

Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար

0
(Թարմացված է 22:12 24.10.2020)
Նկարում հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքներն են
Интерактивная карта военных действий Карабаха
Интерактивная карта военных действий Карабаха
0