Արխիվային լուսանկար

Մանկատան ևս 24 շրջանավարտ բնակարանի գնման իրավունք կստանան. նրանց համար բացառություն արվեց

48
(Թարմացված է 13:10 30.07.2020)
ՀՀ մանկատների շուրջ 300 շրջանավարտներից 133–ն արդեն ստացել են բնակարանի գնման վկայագրեր։ Նրանցից 50-ն արդեն ձեռք են բերել բնակարաններ:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Մանկատան այն նախկին շրջանավարտները, որոնք ինչ–ինչ պատճառով նախկինում զրկվել են բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունքից, ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ` բացառության կարգով վկայագրեր կստանան։

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ որոշման մեջ ներառված անձինք սոցիալական կարգավիճակով չեն տարբերվում ԲԳՎ ստացած քաղաքացիներից, սակայն իրավական որոշ խնդիրների պատճառով նախկինում զրկվել են այդ իրավունքից։

«Այս քաղաքացիները մանկատան նախկին սան են հանդիսանում, բայց տեղափոխվել են այլ հաստատություն, կամ հաստատությունն է փոխել կարգավիճակը, դարձել է, օրինակ, գիշերօթիկ դպրոց կամ շուրջօրյա խնամքի կենտրոն, բայց փաստացի նույն ֆունկցիան է իրականացրել»,– ասաց Բաթոյանը։

Կառավարությունը 5 մանկատուն է լուծարում

Հարցի քննարկման համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի և սոցիալական հարցերի ու ԿԳՄՍ նախարարների ուշադրությունը հրավիրեց այն խնդրի վրա, որ սոցիալական պարտավորությունից զատ, պետությունը մանկատան սաների առաջ նաև կրթական պարտավորություն ունի։

«Մանկատան սաների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը կրթական պարտավորությունն է։ Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որ իրենց հետագա կյանքի ընթացքում ապահովի սեփական բարեկեցությունն աշխատանքով ապահովելու հնարավորությունը, և մարդիկ փակուղու մեջ չհայտնվեն։ Ցավոք, մենք շատ հաճախ ենք այդպիսի դեպքեր տեսնում, երբ որ մարդիկ մանկատնից դուրս գալով, հայտնվում են կյանքի փակուղում»,– ասաց Փաշինյանը` կառավարության անդամներին հիշեցնելով, որ այդ խնդրի լուծումն իրենց բոլորի պարտավորությունն է։

Հիշեցնենք` կառավարության նախկին որոշմամբ սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում 1991թ.-ից մինչև 2019թ.–ը ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված այն քաղաքացիներին, որոնք չունեն սեփական բնակտարածություն և նախորդ 5 տարիների ընթացքում բնակտարածություն չեն վաճառել։

«25 տարի հույսով սպասել եմ». մանկատների 18 շրջանավարտ բնակարանի գնման վկայագրեր ստացան

Նախնական գնահատումով` նման անձանց թիվը կազմում էր շուրջ 300: Նրանցից 133–ն արդեն ստացել են ԲԳՎ-ները, 50-ն արդեն նաև ձեռք են բերել բնակարաններ:

48
թեգերը:
ՀՀ կառավարություն, կառավարություն, բնակարան, մանկատուն
Ըստ թեմայի
Քանի երեխա է մնացել Հայաստանի մանկատներում
Կառավարությունը բնակարաններ գնելու հնարավորություն կտա մանկատան շրջանավարտներին
Ինչպես Ռուսաստանի մանկատանը հայտնված երեխան փոխեց հայ աղջկա կյանքը
Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

3
(Թարմացված է 12:37 26.09.2020)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Դատարանը որևէ հիմնավոր փաստ չներկայացրեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությունը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք`  ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

3
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը կհամագործակցի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

19
(Թարմացված է 11:59 26.09.2020)
Տեր–Պետրոսյանի նախագահության ժամանակ վարչապետ եղած գործիչը համագործակցության խողովակներ է փնտրում։ Նա թերթին պատմել է, որ խոսել է նախկին նախագահներից երկուսի հետ, հանդիպել է Վանեցյանի և ՀՅԴ–ի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հրապարակ» թերթին ասել է, որ կապվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ 

«Ես հույս ունեմ, որ ընդդիմադիրները առաջիկայում կմիավորվեն, ուժ կդառնան։ Ես ինքս գրեթե ցանկացած առողջ ուժի կմիանամ։ Ես Վանեցյանի հետ եմ մեկ անգամ հանդիպել, մի քանի անգամ՝ Դաշնակցության հետ՝ իրենց տնտեսական ծրագրերի մասով ժողովների ժամանակ։ Առաջին և երկրորդ նախագահների հետ կապվել եմ», – ասել է Բագրատյանը։

Նա հավելել է, որ չի հավակնում առաջնորդել ընդդիմադիր շարժումը, կողմ է կոլեկտիվ որոշումներ ընդունելուն։ Նախկին վարչապետը նշել է, որ ինքը իշխանափոխության հասնելու համար փողոց չի փակի, բայց ընդունելի համարում է նման մեթոդը։

Իր խոսքում նա դրական լույսի ներքո է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին` հիշելով նրա նախագահության օրոք ավարտված նախագծերը։

Ինչու են «Իմ քայլից» հեռանում, երբ կլուծվի դեպի ՌԴ չվերթերի հարցը. պարզաբանում է նախարարը

«Այսպես կոչված՝ «մութ ու ցուրտ» տարիներին 3 թունել է կառուցվել։ Սևանի թունելն ո՞վ կառուցեց, որ գնում ենք Դիլիջան, ո՞վ կառուցեց Որոտան-Արփա թունելը, ո՞վ սարքեց Աշտարակի կամուրջը, Դավիթաշենը, ատոմակայանը վերագործարկեցինք։ Դրանք սկսել էին մեզանից առաջ։ Բարեբախտաբար, այդ բոլոր օբյեկտները 2-րդ նախագահի օրոք շահագործման հանձնվեցին։ Այսօր նման կառույց չկա», – ասել է գործիչը։

Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ է եղել 1993–1996 թվականներին։ 2013 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։ Այժմ «Ազատություն» կուսակցության նախագահն է։

Ի՞նչն է մտահոգում Ալեն Սիմոնյանին ընդդիմության սպասվող հանրահավաքից

19
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել
Արդյո՞ք արտահերթ ընտրությունների հիմք կա, և ինչի կհանգեցնի 3 ընդդիմադիր ուժերի հանրահավաքը
Փաշինյանն ուժայիններին կհանձնարարի ջախջախել ու սնանկացնել Ծառուկյանին. Իշխանյան