Զինծառայող

Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին

215
(Թարմացված է 07:54 30.07.2020)
ՀՀ երկրորդ նախագահը վստահ է, հայ–ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո պետք է հետևություններ անել ու հստակ արձանագրել, որ Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է` վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանագոտում ծավալված մարտական գործողությունների պատճառն այն է, որ Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը Տավուշի սահմանի այդ հատվածում, բայց հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլև արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը։

«Համարում եմ, որ մեր զինված ուժերն արձագանքել են ճիշտ, ժամանակին, արագ և համարժեք։ Դրանից հետո փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը` Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը՝ օգտագործելով և՛ հրետանի, և՛ անօդաչու սարքեր։ Ըստ էության, այդ լոկալ մարտը վերածվեց ավելի մասշտաբային մարտական գործողությունների»,– նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանի խոսքով`այս ամենը պետք է դիտարկել անցած 2 տարվա կտրվածքով՝ ինչ էր տիրում սահմանին, ինչ էր տիրում հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով։

«Ըստ էության, մենք առաջին անգամ կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իրենց դիրքերը։ Իսկ դիրքային առավելությունը չափազանց կարևոր է։ Ընդհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս հակամարտությունը լուծում չունի։ Սա տևելու է շատ և շատ երկար, և եթե քո դիրքը հարմար է (մարտական դիրքի մասին է խոսքը), ապա դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, և հակառակը՝ մյուս կողմի համար»,–շեշտել է Քոչարյանը` նշելով, որ վերջին 2 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի արվել դիրքերը բարելավելու ուղղությամբ։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` հակառակորդը երկու տարի անարգել բարելավել է իր դիրքերը։ Ըստ նրա` այս ամենից պետք է հետևություններ անել, որովհետև պարզվեց՝ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը այդքան էլ խաղաղասեր չէ, և Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։

«Իսկ մեր հանրությանն ինչո՞վ էին «կերակրում» հատկապես Դուշանբեից հետո։ Որ ունենք շատ կոնստրուկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, և եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման խաղաղ ճանապարհով, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա ի՞նչ մնաց այս 2 տարում որդեգրված մոտեցումից։ Դուք ինձ ասեք՝ մի բան մնա՞ց, թե՞ չմնաց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ` 91-94 թվականներին, այսպիսի բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել։ Հիմա մենք պետք է ֆիքսենք երկու չափազանց կարևոր փաստ․ մենք այսօր ունենք ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում։ Այս 2 հանգամանքը միանում են իրար, և պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Մենք պետք է հասկանանք, որ այլևս ժողովրդին դիմելու բանաձևը, կառավարության կոնստրուկտիվիզմի հետ այլևս հույսեր կապելու բանաձևը չկա, և կառավարությունը այսօր պետք է խոստովանի, որ այս 2 տարվա ընթացքում այս հարցի շուրջ սխալ քաղաքականություն է վարել»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

215
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (458)
Ըստ թեմայի
Երևանը պատրաստ է պահպանել հրադադարի ռեժիմը Բաքվի հետ. Մնացականյան
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Տավուշում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Թմրանյութ

Թմրամիջոցը Վրաստան չհասավ․ Սյունիքի Շվանիձոր գյուղում թմրանյութի թաքստոց է հայտնաբերվել

6
(Թարմացված է 15:54 05.03.2021)
Թմրամիջոցների հատուկ թաքստոցներ են եղել նաև Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում։ Հինգ անձի մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը, պարզել իրացման մեխանիզմն ու գտել թաքստոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Թմրամիջոցները «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Երևան տեղափոխելու ճանապարհին խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենայի զննությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:

Մասնավորապես, Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով պետք է Հայաստանի տարածքով թմրամիջոց տեղափոխվեր:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ «Ափիոն», «Մեթամֆետամին», «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:

Տվյալներ են ստացվել նաև հարևան Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:

«Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Նախաքննությունը շարունակվում է:

6
թեգերը:
Սյունիք, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, թմրանյութ
Ըստ թեմայի
Կանխվել է տոլմայի մեջ թաքցրած թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին
Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են
4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

94
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

94
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ