ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատախազություն`այն դատարան ուղարկելու համար։ Այս առիթով ՀՀ Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հրապարակել Կարեն Գրիգորյանին ներկայացված բազմադրվագ մեղադրանքից։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 01.11.2008թ.-17.06.2018թ-ին, զբաղեցնելով Էջմիածնի քաղաքապետի տեղակալի, ապա` Էջմիածնի քաղաքապետի պաշտոնները, իսկ 2009թ.–ին`«Երկրապահ կամավորականների միության» Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահի պաշտոնը` Կարեն Գրիգորյանը, համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» պետական հիմնարկի ԵԿՄ–ական տնօրենին գրանցել է որպես համայնքապետարանի աշխատող, իսկ 2010թ.–ին նրան գրանցել է նաև որպես պահակ։ Արդյունքում մինչև 2018թ.–ի հունիս ամիսը համայնքապետարանի բյուջեից նրան 4 489 327 ՀՀ դրամ աշխատավարձ է վճարել։
30.12.2010թ.-ին Էջմիածնի նախկին քաղաքապետը «Մշակույթ» հիմնարկի տնօրենին կարգադրել է ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ ԵԿՄ անդամին նշանակել նույն հիմնարկի արտաքին կապերի պատասխանատու: Քննության տվյալներով նա աշխատանքի չի հաճախել, բայց ընդհանուր 5.276.579 ՀՀ դրամ աշխատավարձ է ստացել:
Նույն կերպ քաղաքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» հիմնարկի տնօրենին Գրիգորյանը հրահանգել է ԵԿՄ անդամ մեկ այլ անձի գրանցել որպես հերթապահ վարորդ։ Վերջինը առանց աշխատանքի հաճախելու ստացել է 2.193.692 ՀՀ դրամ աշխատավարձ։
Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել» է, հայրը նրան չի ներում մի քանի պատճառով. «Հրապարակ»
Նույն մեխանիզմը Կարեն Գրիգորյանը կիրառել է նաև իր ընտանիքի վարորդի նկատմամբ` նրան աշխատանքի տեղավորելով «Բարեկարգում» հիմնարկում։ Արդյունքում Գրիգորյանների ընտանիքին մատուցած ծառայությունների դիմաց տվյալ անձը վճարվել է համայնքի բյուջեից` ստանալով 4.838.590 ՀՀ դրամ։
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Վարորդը նաև «Բնակարանային կոմունալ վարչության» պետի տեղակալ է նշանակվել ու միաժամանակ նաև նույն հիմնարկի վարչություններից մեկի պետի տեղակալ: Եվ, բնականաբար, առանց աշխատանքի հաճախելու 9.572.927 դրամ էլ այստեղից է ստացել։
Ընտանեկան վարորդից բացի համայնքի բյուջեի հաշվին են վճարվել նաև Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատող մասնագետը` 1.219.362 ՀՀ դրամ, Մանվել Գրիգորյանի անձնական թիկնապահը` 440.153 ՀՀ դրամ
Պարզվել է անգամ, որ Գրիգորյանների ընտանիքի վարորդը, Կարեն Գրիգորյանի զավակները բժշկական ապահովագրություն են ստացել համայնքի գումարներով։ ԵԿՄ–ն էլ ամեն տարի Մեծ եղեռնի, Սպիտակի երկրաշարժի և Հաղթանակի օրվա առիթով ծաղկեպսակներ է գնել քաղաքապետարանի բյուջեից։
Նախկին քաղաքապետը նաև համայնքի գնումների գործընթացում է չարաշահումներ կատարել` իր ծանոթից նույն ապրանքը 1.114.000 դրամով ավելի թանկ գնելով։
Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատի են տվել ՀՀ առողջապահության նախարարությանը
Բոլոր այս բացահայտումների արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ոչ միայն Կարեն Գրիգորյանին, այլև «Բնակարանային կոմունալ վարչություն», «Բարեկարգում» բյուջետային հիմնարկների տնօրեններին, «Բարեկարգում» կազմակերպչական և սպասարկման բաժնի պետին։
Համայնքին հասցված ավելի քան 31 մլն դրամ վնասից 25․999․100 դրամը վերականգնվել է, չվերականգնված՝ 5․477․031 դրամի չափով կալանքներ են դրվել մեղադրյալների շարժական գույքերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է չգրված կանոնները` դրանով կանխորոշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիայի հարթակում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։
Նրա խոսքով՝ Քոչարյանի վերադարձը կանխորոշվեց այն ժամանակ, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։
«Ինձ թվում է, որ գործող վարչապետը խախտեց մի շատ կարևոր չգրված կանոն, որ կար Հայաստանում։ Եթե պետության ղեկավարը լքում է պաշտոնը, նրան չեն հետապնդում, ինչ էլ որ լինի, ինչ անձնական հարաբերություններ էլ որ ունենաս», - ասաց Մարկեդոնովը։
Փորձագետի կարծիքով` Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը բավականին քաղաքականացված է (բավական է միայն այն, որ պետության նախկին ղեկավարի անունն է շոշափվում), ցույց տվեց, որ նախկին նախագահը «մարտիկ» է և չի պատրաստվում է «պասիվ դիտորդ» լինել։
Այդ չգրված նորմի խախտումը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը հավանական հրաժարականի հարցում շատ դժվար իրավիճակում է հայտնվել։
«Եթե նա այդ նորմերը չխախտեր, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել։ Իսկ հիմա նրա համար հեռանալը վտանգավոր է, քանի որ այդ ամենը կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով», - նշեց Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավորություններին, ապա, ըստ փորձագետի, Քոչարյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է մոբիլիզացնել բողոքող ընտրազանգվածին, քանի որ ընդդիմադիր դաշտում նրա վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան
Փորձագետը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ ավելի շատ պատերազմում են միմյանց հետ, քան իշխանության, միասնականություն չկա, բայցևայնպես Քոչարյանի հայտը բավականին լուրջ է։
Առավել ևս, որ Քոչարյանը հազիվ թե իրեն ներկայացնի որպես լրացուցիչ, երկրորդ դեմք։ Հարցն այն է, թե արդյոք պատրաստ են մյուս ընդդիմադիրները համաձայնել դրա հետ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, որ Քոչարյանը ՌԴ-ի համար բարեկամ քաղաքական գործիչներից է, ապա, ըստ Մարկեդոնովի, դա շատ բնական է. Քոչարյանը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նրա օրոք է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ չի նախատեսում սեփական կուսակցություն ստեղծել, հուսով է, որ իրեն կաջակցեն մյուս ուժերը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը, պարզել իրացման մեխանիզմն ու գտել թաքստոցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեռ 2020 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի 46-ամյա բնակիչը Սյունիքի մարզում ձեռք էր բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Թմրամիջոցները «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի սրահում Երևան տեղափոխելու ճանապարհին խմբաքանակը հայտնաբերվել էր ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից՝ ավտոմեքենայի զննությամբ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ բացի թմրամիջոցի հիշյալ խմբաքանակից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ են իրացվել նաև այլ անձանց միջոցով:
Մասնավորապես, Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով պետք է Հայաստանի տարածքով թմրամիջոց տեղափոխվեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավտոմեքենան հայտնաբերվել է, որի խուզարկությամբ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի՝ «Ափիոն», «Մեթամֆետամին», «Հերոին» տեսակի թմրամիջոցներ:
Տվյալներ են ստացվել նաև հարևան Իրանից Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ: Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ Իրանից Հայաստան ուղևորված ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերով «Ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:
«Նախաքննության ընթացքում տեղեկություն է ձեռք բերվել նաև այն մասին, որ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում՝ թաքստոցում, տեղադրված է թմրամիջոց, որը Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տեղափոխվեր Վրաստանի Հանրապետություն: Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ մոտ 4290 գրամ ընդհանուր քաշով, «Ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր 2100 գրամ քաշով, որոնք, նախաքննության տվյալներով, պետք է տեղադրվեին Երևան-Արտաշատ մայրուղու տարբեր հատվածներում. պարզվել է նաև այն անձանց ինքնությունը, որոնք նշված թմրամիջոցները պետք է վերցնեին թաքստոցներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հինգ անձի մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:
Նախաքննությունը շարունակվում է:


