Սևանի ափ

Ջրիմուռների արտազատած թունանյութն ազդում է մարդկանց և ձկնեղենի վրա. Սևանը դեռ «ծաղկում է»

93
(Թարմացված է 12:32 29.07.2020)
Ջրիմուռներն արտազատում են միկրոցիստին թունանյութը, որը մի շարք բացասական հետևանքներ է առաջացնում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Սևանա լճի ծաղկումը վտանգավոր է ոչ միայն լճի համար, այլ նաև մարդկանց ու Սևանում գտնվող կենդանական աշխարհի։ Սևանում` նավի վրա ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտաաություն արեց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը` հայտնելով, որ Սևանի ծաղկման գործընթացը կանգ չի առել։

«Ջրիմուռների ծաղկումով ամեն ինչ չի ավարտվում` դրանք վտանգավոր են այն առումով, որ արտազատում են միկրոցիստին թունանյութը։ Դա վտանգավոր է ինչպես լողացողների, այնպես էլ կենդանական աշխարհի համար։ Մարդկիանց համար, օրինակ, թունանյութն ազդում է մարդկանց լյարդի, մաշկի վրա»,–ասաց մասնագետը։

Նրա խոսքով` այդ թունանյութը սնկային հիվանդություններ է առաջացնում ձկների և խեցգետինների մոտ։ Ավելին, միկրոցիստին թունանյութն օրգանական աղտոտվածությանն է նպաստում, որն էլ իր հերթին ջրիմուռների ծաղկման պատճառ է դառնում։

Ղուկասյանը հայտնեց` հատակում կուտակված այդ թունանյութը խլում է թթվածինը` ստեղծելով անթթվածին պայմաններ։ Այս պահին Սևանա լճի խոր հատվածներում կան ցածր թթվածնայնությամբ մասեր, ինչը կարող է թթվածին սիրող կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ։ Կենդանիների ոչնչացմամբ կխախտվի միկրոֆլորայի հավասարակշռությունը։

Հարցին, թե խեցգետինի պաշարների նավզման պատճառը ո՞րն է` Ղուկասյանը պատասխանեց, որ նրանց մոտ հիվանդություն է տարածվել` ժանգախտ։ Դա խրոնիկ սնկային հիվանդություն է, որը կարող է 30-80 տոկոս խեցգետնի պաշարների կրճատման պատճառ դառնալ։ Այս պահին նույնպես խեցգետնի պաշարների շարունակաբար նվազում կա։

«Սևանա լճի «ծաղկման» հարցի լուծումը երկար ժամանակ է պահանջում». Էրիկ Գրիգորյան

Ի դեպ, Սևանում չկա որևէ հատված, որտեղ ջրիմուռների առկայության պատճառով լողալն արգելվում է։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն էլ այսօր ընթացող ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Սևանի մաքրման աշխատանքները շարունակվում են. 2019-ին Վարդենիսի հատվածում ջրի տակ մնացած 100 հա անտառածածկ տարածք է մաքրվել, իսկ այս տարի` արդեն իսկ 50 հա տարածք։

Ինչո՞ւ է Սևանը «ծաղկում». պատճառներն ու հետևանքները

93
թեգերը:
ջրիմուռ, Սևանա լիճ, Սևան
Ըստ թեմայի
«Սևանի ջրիմուռներն իջել են հատակը, բայց վտանգը չի անցել». Ստեփան Ավագյան
Սևանի կանաչ ջրիմուռները թունավոր չե՞ն. նախարարությունը հետազոտություն է արել
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար
Ադրբեջանական զրահատեխնիկա, արխիվային լուսանկար

Ինչ կորուստներ ունի Ադրբեջանը

104
(Թարմացված է 01:08 29.09.2020)
Ադրբեջանն իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով արդեն 80 զրահատեխնիկայից է զրկվել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական զինուժի կողմից խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի, ժամը 21:00-ի դրությամբ։ 

Ըստ այդմ` Ադրբեջանը կորցրել է 19 ԱԹՍ, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 82 ավտոտրանսպորտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

104
թեգերը:
ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք, տանկ, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Անտոնիո Գուտերեշ

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

27
(Թարմացված է 01:07 29.09.2020)
ՀՀ վարչապետի ու Գուտերեշի հեռախոսազրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը կայացել է Գուտերեշի նախաձեռնությամբ:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է լինելու. ԱՀ նախագահը` կամավորականներին

27
թեգերը:
Անտոնիո Գուտերեշ, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Երեկ որ տվել էին, թե Մռավը գրավել են, այսօր արդեն հարձակվել են». Արցախի նախագահ
Պետք է շատ ավելի ծանր և երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք. Արցախի նախագահ
Այստեղ պետք չէ բացատրել՝ ով է Էրդողանը և ինչ է ուզում անել Արցախում. սիրիացի պատգամավոր