Հայկ Եսայան

Beeline-ը գնած Եսայան եղբայրները գործարքի դիմաց վճարելու գումար չունեն. ինչ են առաջարկում

538
(Թարմացված է 12:22 29.07.2020)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր համաձայնությունը տվել է ընկերության առաջարկած գործարքին։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի նորաստեղծ Team ընկերությունը բանկում գրավադրել է իր գնած Veon Armenia (Beeline) ընկերության  100% բաժնետոմսերը։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում իր համաձայնությունը տվեց ընկերության առաջարկած այս գործարքին։

Հանձնաժողովը հուլիսի 10–ի նիստում հաստատել էր Veon Armenia ընկերության  առաջարկը` ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը Team ընկերությանը փոխանցելու վերաբերյալ։

Իսկ այսօրվա նիստում պարզվեց, որ Team–ի սեփականատեր Եսայան եղբայրներն այդ գործարքի դիմաց դեռ չեն վճարել։ Իսկ որպեսզի կարողանան վճարել, որոշել են Veon Armenia–ի բաժնետոմսերը գրավադրել ու ստացված գումարով վճարել հենց այդ նույն բաժնետոմսերի դիմաց։

Հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր Veon Armenia ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում Veon Armenia ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ Veon Armenia-ն գնելու հարցով:

«Մեզ իրենց ներուժն անհրաժեշտ է». Եսայանը Beeline–ի աշխատակիցներին հեռացնելու միտք չունի

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Եսայաններն էլ վստահեցնում են, որ կրճատումներ չեն անելու, թեև իրենց հետ միասին Ucom–ը լքել է մի քանի հարյուր աշխատակից։

Veon Armenia  ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ:

538
թեգերը:
UCom ընկերությունը, Beeline Armenia, Հայկ Եսայան, ՀՖՖ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)
Ըստ թեմայի
Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը
Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Ucom-ի ծառայությունները մասամբ վերականգնվել են. VivaCell-MTS-ում ևս խնդիրներ են առաջացել
Папа Римский Франциск I в Армении

Գարեգին Բ–ն մեկնել է Իտալիա. Հռոմի պապի հետ հանդիպում է նախատեսված

2
(Թարմացված է 13:28 26.09.2020)
Հայրապետական այցով Իտալիա մեկնած Գարեգին Բ–ն իր օրհնությունն է բաշխելու Միլանի հայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։

2
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հռոմի պապ, Իտալիա, Հայաստան
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

19
(Թարմացված է 13:00 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

19
թեգերը:
ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
«Վեոլիա ջուրն» առաջարկել է 2021թ-ին ջրի սակագինը թողնել անփոփոխ
Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Զինծառայող

Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ

21
(Թարմացված է 13:26 26.09.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 330 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ`սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 295 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերի մասին

21
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Զախարովան սաստել է Ադրբեջանի ԱԳՆ–ին, որը յուրովի էր մեկնաբանել Սերգեյ Լավրովի խոսքերը
Ինչո՞ւ էր Ադրբեջանը «խառնել» Փաշինյանին ու Լավրովին
Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը