ՀԿԵ-ն մաքրել է Գորգոբա գետակի հունը

Մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոններ և տիղմ. ՀԿԵ-ն մաքրել է Գորգոբա գետակի հունը

58
(Թարմացված է 10:41 29.07.2020)
ՀԿԵ-ն գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չգցել Գորգոբա գետակի հունը և պահպանել սանիտարական նորմերը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մաքրել է Գորգոբա գետակի հունը: Տեղեկությունը հայտնում եմ ՀԿԵ–ի Facebook-յան էջում։

Տեղեկացվում է, որ Գյումրու գծային-կայարանային միության ուժերով՝ Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցելով  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մաքրել է Գորգոբա գետակի հունը: Հունիսին ընթացած հորդառատ անձրևներն ու երկաթուղային գծերի տակ անցնող թունելում աղբի կուտակումը քաղաքի կայարանամերձ հրապարակի և երկաթուղային գծերի հեղեղման պատճառ էին հանդիսացել:

ՀԿԵ աշխատակիցներն աղբից մաքրել են երկաթուղային գծերի տարածքը և կոչով դիմել քաղաքացիներին

Այս ջրանցքն անցնում է քաղաքի տարածքով, և բնակիչներն այստեղ են նետում կենցաղային թափոնները, ինչը 17 մետր երկարությամբ երկաթուղային հատվածի տակ անցնող թունելի խցանում է առաջացրել:

«Մաքրման աշխատանքների ընթացքում կիրառված ինժեներական լուծումների շնորհիվ թունելից հանվել են մի քանի տասնյակ տոննա կենցաղային թափոններ և տիղմ, իսկ թունելի մուտքը կահավորվել է աղբահավաք հատուկ կոնստրուկցիաներով»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀԿԵ-ն գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չգցել Գորգոբա գետակի հունը և պահպանել սանիտարական նորմերը:

58
թեգերը:
Գյումրի, Գետ, աղբ, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը
Футбольный матч армянской премьер-лиги Vbet между командами Арарат-Армения - Пюник (21 февраля 2021). Ереван

«Շնորհակալ ենք, Կամպանյա». «Արարատ-Արմենիայի» իսպանացի մարզիչը հեռանում է

1
Իսպանացի մասնագետը թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել նախորդ տարվա ամռանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:

«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

1
Սերգեյ Մարկեդոնով

Փաշինյանը խախտել է չգրված կանոնները. Մարկեդոնովը՝ Քոչարյանի վերադարձի մասին

21
(Թարմացված է 15:59 05.03.2021)
Փորձագետը կարծում է, որ եթե ՀՀ վարչապետը չխախտեր նորմերը, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել, բայց հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նա կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է չգրված կանոնները` դրանով կանխորոշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիայի հարթակում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ։

Նրա խոսքով՝ Քոչարյանի վերադարձը կանխորոշվեց այն ժամանակ, երբ նրա դեմ քրեական գործ հարուցվեց։

«Ինձ թվում է, որ գործող վարչապետը խախտեց մի շատ կարևոր չգրված կանոն, որ կար Հայաստանում։ Եթե պետության ղեկավարը լքում է պաշտոնը, նրան չեն հետապնդում, ինչ էլ որ լինի, ինչ անձնական հարաբերություններ էլ որ ունենաս», - ասաց Մարկեդոնովը։

Փորձագետի կարծիքով` Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը բավականին քաղաքականացված է (բավական է միայն այն, որ պետության նախկին ղեկավարի անունն է շոշափվում), ցույց տվեց, որ նախկին նախագահը «մարտիկ» է և չի պատրաստվում է «պասիվ դիտորդ» լինել։

Այդ չգրված նորմի խախտումը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը հավանական հրաժարականի հարցում շատ դժվար իրավիճակում է հայտնվել։

«Եթե նա այդ նորմերը չխախտեր, տեսականորեն կարող էր հեռանալ և հուշագրություններ գրել։ Իսկ հիմա նրա համար հեռանալը վտանգավոր է, քանի որ այդ ամենը կարող է չսահմանափակվել միայն հուշագրություններով», - նշեց Մարկեդոնովը։

Ինչ վերաբերում է նախկին նախագահի հնարավորություններին, ապա, ըստ փորձագետի, Քոչարյանն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է մոբիլիզացնել բողոքող ընտրազանգվածին, քանի որ ընդդիմադիր դաշտում նրա վերաբերյալ շատ տարբեր կարծիքներ կան։

Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան

Փորձագետը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիրները հաճախ ավելի շատ պատերազմում են միմյանց հետ, քան իշխանության, միասնականություն չկա, բայցևայնպես Քոչարյանի հայտը բավականին լուրջ է։

Առավել ևս, որ Քոչարյանը հազիվ թե իրեն ներկայացնի որպես լրացուցիչ, երկրորդ դեմք։ Հարցն այն է, թե արդյոք պատրաստ են մյուս ընդդիմադիրները համաձայնել դրա հետ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը, որ Քոչարյանը ՌԴ-ի համար բարեկամ քաղաքական գործիչներից է, ապա, ըստ Մարկեդոնովի, դա շատ բնական է. Քոչարյանը քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նրա օրոք է Հայաստանը դարձել ՀԱՊԿ անդամ։

Հիշեցնենք` ՀՀ նախկին նախագահը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ չի նախատեսում սեփական կուսակցություն ստեղծել, հուսով է, որ իրեն կաջակցեն մյուս ուժերը։

21
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերգեյ Մարկեդոնով, Հայաստան