Սնանկության դատարան

Սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը 5 հոգու փոխարեն աշխատավարձ է ստացել. ԱԱԾ

188
(Թարմացված է 17:43 28.07.2020)
Սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը խոստովանական ցուցմունք է տվել և փոխհատուցել պետությանը պատճառած 9 մլն դրամը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից կատարած անօրինական քայլերը։

Մասնավորապես, ձեռք է բերել բավարար ապացույցներ, որ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնատար անձը Սնանկության դատարանի նստավայրում 2018-2020 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիների հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի տարբեր հաստիքներում։

Այնուհետև նա, տեղյակ լինելով վերջիններիս աշխատանքի չհաճախելու մասին, կազմել և իր ստորագրությամբ վավերացրել է կեղծ փաստաթուղթ 5 քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ։ Այդ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետբյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ դուրս է գրվել 9.340.946 ՀՀ դրամ։

Այդ գումարը սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է:

Սնանկության դատարանի 2 դատավորների լիազորությունները կասեցվել են

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրգործով Բարձրագույն դատական խորհրդին նախապես իրազեկելուց հետո քննչական գործողություններ են կատարվել ինչպես Սնանկության դատարանի վարչական շենքում, այնպես էլ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել և առգրավվել են տարբեր անձանց անուններով ձևակերպված աշխատավարձի վճարային քարտեր, արտարժույթով առկա գումարներ, արտարժույթով գումարներ տրամադրելու վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր...

2020 թ. հուլիսի 27-ին բերման է ենթարկվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը հարցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում։ Նա տվել է խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:

«Դատական համակարգը մեծ թվով մասնագետների համար գրավիչ չէ»․ Բադասյան

Նշենք, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարն Արման Ղուկասյանն է։

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում:

188
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սնանկության դատարան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում 93 մլն դրամը յուրացրել են, անասուններն անջուր են մնացել. ԱԱԾ–ի բացահայտումը
Ադրբեջանի հատուկ ծառայությունները տեղեկություններ ստանալու փորձեր են արել. ԱԱԾ
Պետական սահմանին ի՞նչը կարգելվի «ցուցադրել». ԱԱԾ–ն օրենքում փոփոխություններ է առաջարկել
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

4
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

4
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

35
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

35
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի