Ռոբերտ Քոչարյանն ու Հովհաննես խուդոյանը. արխիվային լուսանկար

2 մլն դատական ծախսերի համար կալանք է դրվել Քոչարյանի ողջ գույքի վրա. պաշտպանը բողոքում է

150
(Թարմացված է 17:00 28.07.2020)
Դատավոր Աննա Դանիբեկյանն անշարժ գույքի արժեքի վերաբերյալ տվյալներ պահանջեց, ինչպես նաև բանկային հաշիվների մասին քաղվածքներ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրգործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալների գույքի վրա դրված արգելանքը հանելու համար։

Դատարանը Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու հարցն այժմ չի քննի․ դատավորը սպասման մեջ է

Նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին։

«2018-ի հուլիսի 30-ին ՀՔԾ–ն որոշում է կայացրել Քոչարյանի գույքը կալանքի տակ դնել, այսինքն` 2 մլն դատական ծախսերի համար դատարանը կալանք է դրել Քոչարյանի ամբողջ գույքի վրա։ Այդ որոշումն ամբողջությամբ ապօրինի է եղել»,–ասաց Խուդոյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ 2019–ին դիմել են Վերաքննիչ` Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը հանելու, և Վերաքննիչը հաստատել է իրենց դիրքորոշումը` բավարարելով բողոքը։

Սակայն, ըստ պաշտպանի, Աննա Դանիբեկյանը որոշել է Վերաքննիչի որոշմանն անդրադառնալ քննության ոչ այս փուլում, այլ հետագայում։

Խուդոյանը հայտնեց` արգելանք է դրվել Քոչարյանի անշարժ գույքի, բաժնեմասերի, դրամական միջոցների, ակտիվների և արժեթղթերի վրա։

Քոչարյանն էլ իր հերթին հայտնեց, որ խոսքը մեկ տան մասին է, որը ստացել է պետությունից, և երկու հաշիվների մասին, որոնց վրա առկա գումարն էլ ստացել է ԱՖԿ «Սիստեմայից», որտեղ աշխատում է։

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում

Իսկ Գևորգյանի պաշտպանը` Էրիկ Ալեքսանյանը, հայտնեց, որ գույքի վրա կալանք են դնում միայն այն դեպքում, երբ հիմքեր կան կասկածելու, որ մեղադրյալը կամ կասկածյալը, կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ էլ ոչնչացնել բռնագանձման ենթակա գույքը։

Նրա խոսքով` նախաքննություն իրականացնող մարմինը չի հիմնավորել, որ Գևորգյանի կողմից կա հավանական վտանգ, որ նա կարող է թաքցնել, փչացնել կամ էլ ոչնչացնել բռնագանձման ենթակա գույքը։ Պաշտպանը հայտնեց` արգելանք է դրվել Գևորգյանի մեկ հողամասի և բանկային բոլոր հաշիվների վրա։ Ավելին` Գևորգյանն այժմ աշխատավարձ է ստանում և դա նույնպես չի կարող տնօրինել։

Գործով դատախազները, առարկելով միջնորդությունը, հայտնեցին, որ ըստ օրենքի` հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի վրա կալանք դրվում է անմիջապես։ Նրանք պնդեցին` երկու պարագայում էլ բարձր է հավանականությունը, որ այդ գույքը կարող է օտարվել` դատարանին զրկելով ապագայում դրա նկատմամբ գույքի բռնագրավում իրականացնելու հնարավորությունից։

Եվտուշենկովը պարզաբանել է` ինչու է Քոչարյանը մնացել «Սիստեմայի» տնօրենների խորհրդում

Դատավոր Աննա Դանիբեկյանն անշարժ գույքի արժեքի վերաբերյալ տվյալներ պահանջեց, ինչպես նաև բանկային հաշիվների մասին քաղվածքներ։ Դատավորը հայտնեց` հաջորդ նիստին պետք է այդ տվյալները ներկայացնեն։

«Դատարանի կողմից պահանջված փաստաթղթերի բացակայության պատճառով դատարանը որոշեց հետաձգել այսօրվա դատական նիստը։ Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին` ժամը 13-ին»,–ասաց Դանիբեկյանը։

Հիշեցնենք, որ այսօր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել երկու օրով Խաչատուրովին ՀՀ–ից մեկնելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։ Խաչատուրովն ուզում էր մեկնել Վրաստան` ծննդավայր։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։

Նշենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

150
թեգերը:
Անշարժ գույք, գույք, բողոք, Դատավոր, Աննա Դանիբեկյան (դատավոր), Դատարան, Հովհաննես Խուդոյան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան (458)
Ըստ թեմայի
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազների միջնորդությունը
Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ
Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել վարույթը և գործն ուղարկել ՍԴ
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

9
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

9
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

35
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

35
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը