ՀՀ քննչական կոմիտե

Հյուսիս-հարավին և «Մուլտի գրուպին» առնչվող քրեական գործը լրացվել է նոր բացահայտումներով

92
(Թարմացված է 15:14 28.07.2020)
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահի օգնությամբ ավելի քան 2 մլրդ դրամի չարաշահումներ և այդ գումարների լվացում են իրականացրել:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված չարաշահումների գործով նախաքննության շրջանակներում կալանավորվել է «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահը:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, այս ընկերությունը չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ենթակապալառուն է, որի կառավարմամբ զբաղվել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, Գուրգեն Սարգսյանն ու Սուրեն Ավագյանը, որին մեղադրանք էր առաջադրվել դեռ մեկ տարի առաջ` 2019թ. սեպտեմբերի 20-ին:

Նույն գործի շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել նաև «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, ինչպես նաև նույն ընկերությանն իբր խորհրդատվական ծառայություններ մատուցած «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի և «Գևորգյան քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեններին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի հետագա նախաքննությամբ պարզվել է, որ Սեդրակ Առուստամյանը, Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի հետ փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊԸ-ն, Հյուսիս-Հարավի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ այդ ընկերությանն առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ:

«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ

Արդյունքում Սեդրակ Առուստամյանը, Սուրեն Ավագյանն ու Գուրգեն Սարգսյանը ընկերության գլխավոր հաշվապահի միջոցով 2016թ. հոկտեմբերի 10-ին և նոյեմբերի 11-ին հիմնադրել են «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը կնքել է իբրև թե խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու պայմանագրեր և դրանց հիման վրա նրանց է փոխանցել 1 162 260 574 ՀՀ դրամ: Ընկերության գլխավոր հաշվապահն էլ իր ղեկավարների հանձնարարությամբ, այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանից 140.000.000 դրամը փոխանցել է «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը՝ իբրև թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար:

Նրանք էլ իրենց հերթին այդ գումարները «լվանալու» համար դրանք ձևակերպել են որպես այդ ընկերությունների կարիքների համար ծախսեր, կանխիկացրել, դրանցից որպես իրենց աշխատավարձ պահել են 12.000.000 դրամ և 8.000.000 դրամ, իսկ մնացած 108.100.000 և 118.800.000 դրամը՝ ընդհանուր 226.900.000, առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության` վերը նշված ղեկավար անձանց հանձնարարություններով, «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից հանցավոր գործողությունների արդյունքում փոխանցած մնացած գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու և նրանց փոխանցելու համար, այդ գումարներից ևս 603.000.000 ՀՀ դրամը ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և, այն կանխիկացնելով, ամբողջությամբ փոխանցել Սեդրակ Առուստամյանին:

«Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին ներկայացված 1.167.409.328,31 ՀՀ դրամի 7 կեղծ հարկային հաշիվների տվյալները «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են և այդ տվյալները ներառվել ընկերության կողմից 2016-2017թթ. գործունեության հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում:

«Մուլտի գրուպի» տնօրենը ձերբակալվել է ու հարցաքննվել

Դրա արդյունքում «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Այսպիսով, Սթոնս» ՍՊԸ-ի կողմից վերոհիշյալ կեղծ գործարքների համար ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ ԷՍ Քոնսալթինգ» ՍՊԸ-երի կողմից՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքները ընդհանուր, կազմում են 2.729.457.229 ՀՀ դրամ:

Բացի այդ «Սթոուն» ՍՊԸ գլխավոր հաշվապահը 2018թ. ապրիլի 1-ին «Գոլդեն Ֆլոուր» ՍՊ ընկերության տնօրենի հետ կնքված պայմանագրի շրջանակներում հաշվապահական ծառայություններ մատուցելով` տնօրենին խոստացել է ստուգումների դեպքում կաշառել ստուգողներին և 2020թ. մարտի 2-ին, տեղեկանալով ստուգողների հայտնաբերած խախտումների մասին, նպաստել է կաշառք տալու և ստանալու շուրջ համաձայնության ձեռք բերմանը:

2020թ. մարտի 23-ին գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է, սակայն դատարանի կողմից որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը:

Նախաքննության հետագա ընթացքում պարզվել է նաև, որ հաշվապահը նաև կատարված հանցանքի հետքերը թաքցնելու, մեղադրվող անձանց պատասխանատվությունից ազատող հիմքեր ստեղծելու նպատակով, կեղծ տվյալներ է ներառել արդեն իսկ կազմված, լրացված և հարկային ծառայության, կողմից վավերացված «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը:

Պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհու հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը 2020թ. փետրվարի 1-ին տրամադրել է վերջինիս, ով դրանում լրացված թերթերը փոխարինել է նորերով: Հաշվապահն էլ դրանում կեղծ տվյալներ է ներառել:

Ձեռք բերված նոր ապացույցների համակցությամբ՝ 2020թ. հուլիսի 21-ին որոշում է կայացվել գլխավոր հաշվապահին առաջադրված մեղադրանքները փոփոխել, լրացնել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Հուլիսի 24-ին դատարանի որոշմամբ հաշվապահի խափանման միջոցը փոխարինվել է կալանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

92
թեգերը:
կալանավորել, ՀՀ քննչական կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
«Հյուսիս-հարավի» գործով արդեն 29 մեղադրյալ կա, նրանց թվում են գործող և նախկին պաշտոնյաներ
Երբ նախագիծը հաստատվում էր, խաղատունը կառուցված էր. ինչպես «մոլորվեց» ՀՀ կառավարությունը
«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

13
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

13
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

38
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

38
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը