Եղեգնուտ, արխիվային լուսանկար

Եղեգնուտի մի շարք բնակիչների դեմ քրեական գործ է հարուցվել

103
(Թարմացված է 11:17 28.07.2020)
Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա էին անում 27 տարի համայնքը ղեկավարած անձին կրկին համայնքի ղեկավար նշանակելու որոշման դեմ։ Ըստ ՔԿ–ի` նրանք օրենք են խախտել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հարցն այն է, որ 2018–ի իշխանափոխությունից հետո Եղեգնուտ համայնքը 27 տարի պաշտոնավարած Ռազմիկ Մարգարյանը գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել Եղեգնուտի ավագանուն:

Արմավիրի նախկին մարզպետի՝ Գագիկ Միրիջանյանի օգոստոսի 24-ի որոշմամբ` Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել նույն գյուղի բնակիչ Ռազմիկ Մկրտչյանը։ Սակայն համայնքի նախկին ղեկավարը մտափոխվել է և մարզպետի որոշումը բողոքարկել ՀՀ վարչական դատարան, որն էլ բավարարել է բողոքը` անվավեր ճանաչելով մարզպետի որոշումը (այսինքն` դատարանի որոշմամբ ԺՊ–ն պետք է հեռանա, և նախկին ղեկավարը շարունակի պաշտոնավարել)։ Դրանից հետո Արմավիրի ներկայիս մարզպետի` Համբարձում Մաթևոսյանի` այս տարվա հունիսի 22-ի որոշմամբ ևս անվավեր է ճանաչվել Արմավիրի նախկին մարզպետի`Ռազմիկ Մկրտչյանին համայնքի ղեկավարի ԺՊ նշանակելու որոշումը։ Մաթևոսյանի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքային խումբ Եղեգնուտում ընդունման-հանձնման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

«Աշխատանքային խումբը հուլիսի 8-ից 15-ն այցելել է Եղեգնուտ, սակայն համայնքի բնակիչները, համաձայն չլինելով դատարանի, ինչպես նաև Արմավիրի մարզպետի որոշումների հետ, արգելափակել են համայնքապետարանի վարչական շենքի մուտքը և դռան վրա փակցրել «Փակ է» գրառմամբ թուղթ: Արդյունքում աշխատանքային խումբը չի կարողացել իրագործել ընդունման-հանձնման աշխատանքները»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր մեծ աղմուկ հանած այս դեպքին։ Գյուղացիներն օրեր շարունակ բողոքի ակցիա էին անում համայնքի նախկին ղեկավարի կրկին պաշտոնավարման դեմ։ Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` նախկին ղեկավարի մուտքը համայնք բացառվում է, քանի որ համագյուղացիներից որևէ մեկը չի ուզում նրան ընդունել։ Մկրտչյանն ասել էր նաև, որ ինքը կառչած չէ պաշտոնից և կարող են այլ` երրորդ անձի նշանակել համայնքի ղեկավար, միայն թե գյուղում իրավիճակը հանդարտվի, և փողոցում կանգնելու, բողոքի ակցիա անելու փոխարեն մարդիկ գնան իրենց հողի գործին։

 

103
թեգերը:
Քրեական գործ, Եղեգնուտ համայնք, Հայաստան
Ըստ թեմայի
Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց
Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Վաղաշեն համայնքի նախկին ղեկավարին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել
Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

2
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

2
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

34
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

34
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի