Առաքել Մովսիսյան

Առաքել Մովսիսյանի` «Շմայսի» որդին ազատ է արձակվել

324
(Թարմացված է 10:13 28.07.2020)
Փաստաբանը Առաքել Մովսիսյանի որդու հետ լուսանկար է հրապարակել և հայտնել, թե ինչն է հիմք հանդիսացել զինծառայողի մահվան գործով կալանավորված Դավիթ Մովսիսյանին ազատ արձակելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») որդին` Դավիթ Մովսիսյանն ազատ է արձակվել։ Facebook–ի իր էջում տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Գոռ Գևորգյանը։

«Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը կայացրեց որոշում, որով վերականգնվեց իմ պաշտպանյալ, նաև իմ բարեկամ Դավիթ Մովսիսյանի` Առաքել Մովսիսյանի որդու ազատության իրավունքը։ Դատարանը մերժեց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու քննիչի միջնորդությունը ։ Մերժման հիմքում դրվեց հիմնավոր կասկածի բացակայությունը, այսինքն` Դավիթ Մովսիսյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ»,– նշում է փաստաբանը։

 

Հիշեցնենք` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում Արցախում իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակած կրակոցներից ստացած հրազենային վնասվածքից մահացել էր զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանը։  Նրա մահվան գործով կալանավորվել էին 3 համածառայակիցները` Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

324
թեգերը:
Դատարան, Հայաստան
Ըստ թեմայի
«Էլիտար զորամաս գոյություն չունի». Դավիթ Տոնոյանը հերքում է լուրը
Հետևողական է լինելու. Տոնոյանն ընդունել է մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին
Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան քրգործով ևս երկու շարքայինի մեղադրանք է առաջադրվել
 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

2
(Թարմացված է 13:03 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

2
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

34
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

34
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի