00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր Հայկ Սարգսյանը կտուգանվի. «Իմ քայլի» ղեկավարը զրուցել է նրա հետ

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Мой Шаг" Айк Саркисян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Депутат от фракции Мой Шаг Айк Саркисян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակահամաճարակային կանոնների խախտման հարցով լսել է պատգամավոր Հայկ Սարգսյանի պարզաբանումները։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, որի անձի շուրջ հերթական աղմուկն է բարձրացել համացանցում։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մակունցը, տեղի ունեցածի մասին իմանալուց հետո զանգահարել է Սարգսյանին ու որոշ պարզաբանումներ ստացել նրանից։

«Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել։ Մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են իրենց հանգիստը կազմակերպում։ Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել` առանց դիմակի մի պահ գտնվելով մարդաշատ վայրում»,– ասաց Մակունցը։

Նա նաև նշեց, որ պատգամավորը թույլ տված անզգուշության համար հայցել է հարազատ խմբակցության ներողամտությունը։

«Իմ տեղեկություններով` պետք է որ իր գործողությունների համար Հայկ Սարգսյանն արդեն տուգանված լինի»,– ասաց խմբակցության ղեկավարը։

Հուլիսի 26-ին Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը, որի հայտարարությունը հուլիսի 24-ից տեղադրված էր White Shorja–ի Facebook–յան էջում։ Իսկ արդեն համերգի ընթացքում սոցիալական կայքերում հայտնվեցին նաև ուղիղ եթերի տեսանկարահանումներ ու լուսանկարներ։ Դրանցից պարզ է դառնում, որ Գոռ Սուջյանի համերգին հաջորդել է բացօթյա խնջույք–դիսկոտեկ, որի մասնակիցներն առանց դիմակների ու հակահամաճարակային կանոնները պահպանելու զվարճանում ու հանգստանում են:

Видео с концерта Гора Суджяна в Севане - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը զբաղվում է Սևանի ափին տեղի ունեցած «անդիմակ» համերգ–խնջույքով. տեսանյութ

Խնջույքի ժամանակ նաև նարգիլե են օգտագործում, որոնց կիրառությունը, պարետի որոշմամբ, Հայաստանում այս պահին արգելված է։

Խնջույքից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել նաև AntiFake.am կայքը` հայտնելով, որ Սևանի ափին «նարգիլեով փարթիին» մասնակցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Մամուլում տարածված լուրերի համաձայն` White Shorja լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ:

Հարցի առնչությամբ ոստիկանությունից Sputnik Արմենիային այսօր առավոտյան հայտնեցին, որ Ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ստուգումներ են իրականացնում Սևանի White Shorja լողափում։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։ Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Լրահոս
0