Արայիկ Հարությունյան. արխիվային լուսանկար

«Պատուհանը փակում էին, երդիկից էինք մտնում». ԿԳՄՍ նախարարը պնդում է՝ իրազեկումը պատշաճ էր

246
(Թարմացված է 19:29 26.07.2020)
ԿԳՄՍ-ն որոշել է ընդառաջել 18 և ավելի բարձր միավորով 6 դիմորդի և առաջարկել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ավարտվել է բուհի ընդունելության լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը։ Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ լուրը հայտնեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը որոշել էր մի քանի տվյալ ներկայացնել այս տարվա արտակարգ դրության պայմաններում անցկացված բուհական ընդունելության արդյունքների վերաբերյալ։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ 2020թ. ընդունելության միասնական քննության համար հայտագրվել են 11 979 դիմորդ, մասնակցել են 11 648 դիմորդ, դրական միավոր ստացել են 9372 դիմորդ: Այս արդյունքներում ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի դիմորդները։ Դրական միավոր ստացած 8706 դիմորդ ընդունվել են հիմնական փուլով։

Թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթի արդյունքով` ընդունվել են 472 դիմորդ, չեն ընդունվել 49-ը:

«Արդյունքում ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդներից, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին, դրական գնահատական ստացած ու բուհերի միասնական քննության արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբերին` հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականը, դիմել բուհեր»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ, ըստ էության, մշակվող այս համակարգով` քիչ է հավանականությունը, որ մյուսները կարող են չընդունվել բուհերի հեռակա բաժիններ։

Նախարարությունը լուծում է գտել նաև այն դիմորդների համար, որոնք 18 և ավելի բարձր գնահատական են ստացել և չեն ընդունվել բուհեր։

«Այս տարի միասնական քննությամբ գերազանց՝ 18 և ավելի բարձր գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ։ Վեցից չորսն արձագանքել է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նրանցից մեկն ասել է, որ հեռակայի համար է դիմելու, իսկ մյուս դիմորդն էլ նշել է, որ ինքը հենց իր ընտրած մասնագիտությամբ է ցանկանում սովորել, այդպես էլ լրացրել էր հայտը։

Նախարարը պնդում է՝ ընդունելության նոր կարգի վերաբերյալ պատշաճ իրազեկում արվել է նաև ԶԼՄ-ներով։

«Պատուհանը փակում էին, երդիկից էինք մտնում»,- ասաց նախարարն ու որպես ապացույց` իր ապրիլի 30-ի ուղիղ եթերից մի հատված կրկնեց, որում տեղեկացրել էր ընդունելության նոր կարգի մասին։

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան

ԿԳՄՍ նախարարը նաև անդրադարձավ նոր չափորոշիչների շուրջ բարձրացված աղմուկին՝ տարածվող լուրերն անվանելով «կեղծ և սուտ»։ Նա խոստացավ այդ խնդրին անդրադառնալ վաղը՝ նշելով, որ պարզապես «ուզում է թողնել, որ մի քանի մասնագետներ իրենց կեղծիքով և ստով ավելի խայտառակվեն, որից հետո ինքը կետ առ կետ կանդրադառնա դրանց»։

Հիշեցնենք՝ այս տարի ընդունելության կարգում նորամուծություն էր կատարվել, որի մասին դիմորդների մի մասն իմացել էր միայն այն բանից, երբ պարզել էր՝ դրական միավոր է ստացել, բայց ոչ մի բուհ չի ընդունվել։ Հարցն այն է, որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկեցին հուլիսի 2–ին և ավարտվեցին հուլիսի 8-ին։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն հանձնեցին բուհ ընդունվելու համար։

246
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), դիմորդ, բուհ, Քննություն
Ըստ թեմայի
Փաշինյանն ու նախարարը խնդրանքով դիմեցին դիմորդների ծնողներին
Կորոնավիրուսով վարակված դիմորդներին ևս մեկ հնարավորություն կտրվի
Արդարության սկզբունքը խախտվե՞լ է․ ով է ճիշտ`բողոքող դիմորդները, թե արդարացող ԿԳՄՍՆ–ն
Դրական միավոր ստացած, բայց դուրս մնացած դիմորդներին ԿԳՄՍ-ն հնարավորություն է տալիս
Եվրախորհրդարան

Ներխուժել են ու անպատասխանատու արտահայտություններ են անում. ԵԽ–ում դատապարտել են Բաքվին

4
(Թարմացված է 15:36 30.07.2021)
ԵԽ պատգամավորները նշել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն գործընթացի շրջանակներում բանակցությունների և սահմանազատման միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավոր` Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդտը, Հայաստանի գծով զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի գծով զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն, հայտարարությամբ են հանդես եկել, որում անդրադարձել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։

«Մենք ցավում ենք Գեղարքունիքում հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողների զոհվելու համար։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Ցավոք, սա վերջին ամիսներին տեղի ունեցած միջադեպերից մեկն է` ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի` Հայաստանի տարածք ներխուժելով: Անհանգստացնող էր նաև Նախիջևանի հետ սահմանին փոխհրաձգությունը, որի հետևանքով ևս մեկ հայ զինվոր էր զոհվել», – ասված է հայտարարությունում։

Պատգամավորները երկու կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ ցանկացած սադրանքներից։ Նրանք նշել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների և սահմանազատման միջոցով, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների։

«Բոլոր ուժերը պետք է նահանջեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքեր` համապատասխան կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության», – ասված է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ իրավիճակը թուլացնելու համար չափազանց կարևոր է, որ վերանա հրահրիչ հռետորաբանությունը։

«Այս համատեքստում մենք դատապարտում ենք մասնավորապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները։ Այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր» և Հայաստանի Հանրապետության տարածքը «ադրբեջանցիների նախնիների երկիր» արտահայտությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են է՛լ ավելի քայքայել տարածաշրջանային անվտանգությունը», – նշված է հայտարարության մեջ։

Պատգամավորները հիշեցնում են երկու կողմերի փոխվստահության ամրապնդման միջոցներին աջակցելու ԵՄ պարտավորությունը, ինչպես նաև ցանկացած հարցը բանակցային սեղանի շուրջ քննարկելու կարևորությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը։

4
Салон нового Boeing 737–800 авиакомпании Armenia

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ

12
(Թարմացված է 15:31 30.07.2021)
Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո հանձնել է կորած և գտնված իրերի բաժին։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ 

«Նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը: Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո, որտեղ եղել են գումար, ոսկյա իրեր, հեռախոս և այլ իրեր, ըստ ընթացակարգի, հանձնել է կորած և գտնված իրերի բաժին»,–նշված է գրառման մեջ։

Ուղևորն իր շնորհակալությունն է հայտնել ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին՝ կորցրած պայուսակն ամբողջ պարունակությամբ հայտնաբերելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին նույնպես «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը ոսկյա իրերով և գումարով պայուսակ էր հայտնաբերել։

Նշենք, որ նման դեպքեր օդանավակայանում հաճախ են լինում, երբ աշխատակիցները խոշոր գումարով պայուսակ են գտնում և փոխանցում կորած իրերի բաժին։

12
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, պայուսակ, Ոսկի, փող