Կաշառք

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

230
(Թարմացված է 21:37 24.07.2020)
Քրգործով տվյալներ են ձեռք բերվել, որ ֆինանսների նախկին նախարարին խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ են նվիրել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ֆինանսների նախկին նախարարին և պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

«ՔԿ–ում քննվող քրգործի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ֆինանսների նախկին նախարարին 2015թ-ին խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ են նվիրել և ծառայություն մատուցելու ձևով կաշառք տվել։ Իսկ ՊԵԿ–ի ծառայողներին 2018թ. առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար են կաշառք տվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վերոնշյալ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշենք, որ 2015թ.-ին ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է։ Նա անցնում է այլ քրգործերով։ Մասնավորապես, մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար, և հենց այդ քրգործի շրջանակներում էլ կալանավորվել է:

Գագիկ Խաչատրյանը պետք է բուժում ստանա. ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը

230
թեգերը:
Քրեական գործ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Կաշառք, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
Դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը
Ինչեր են արել Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները. ԱԱԾ-ն նոր փաստեր է բացահայտել
Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու փաստաթուղթն անհետացել է․ կոռուպցիոն ռի՞սկ
Արսեն Թորոսյան

Զոհրաբյանը դատի է տվել Թորոսյանին

19
(Թարմացված է 11:22 26.09.2020)
Վարչական դատարանում կվիճարկվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը։ Գործը մակագրված է դատավոր Սամվել Հովակիմյանին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ և վարչական դատարանում վիճարկում է դիմակ դնելու հրամանը։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

«Պահանջ` անվավեր ճանաչելու դիմակ կրելու պարտականությունը միայնակ կամ ընտանիքի անդամների հետ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցության ժամանակ դիմակ կրելու պարտականության մասով, քաղաքացու՝ միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս», –ասված է պահանջում։

Արմեն Մուրադյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում և հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել: Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրենը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարարությանը

19
թեգերը:
Դատարան, դիմակ, Արա Զոհրաբյան, Արսեն Թորոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատի են տվել ՀՀ առողջապահության նախարարությանը
Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ–ին` ի դեմս ֆինանսների նախարարության. հայտնի է պահանջը
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսից մահանալու 1 դեպք է գրանցվել. ևս երկուսը մահացել են այլ պատճառներով

24
(Թարմացված է 11:20 26.09.2020)
Կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում արդեն 948 մարդ է մահացել այս հիվանդությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսը Հայաստանում ևս 1 մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 295 է։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 429-ով ու հասել 49072-ի:

Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում

24
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հիվանդություն, որը իմունիտետ է ձևավորում կորոնավիրուսի նկատմամբ. նոր բացահայտում
Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ
Կորոնավիրուսով են վարակվել զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները
Կորոնավիրուսի թեստավորում

Արցախում կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

0
Վերջին մեկ օրում Արցախում զգալիորեն ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը, վարակակիրների մեծ մասը Ստեփանակերտից են։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով առողջապահության նախարարությանը։ Վարակվածների ընդհանուրը թիվը հասել է 421–ի։

«Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի բնակիչներ են, 3-ը` Շուշիի, 1-ը` Դաշուշենի, 2-ը` Քարվաճառի, 1-ը` Բրաջուրի, 1-ն էլ ՀՀ քաղաքացի է:Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է 338 մարդ, այս պահին բուժվողների թիվը 81 է, 104–ը մեկուսացված են: Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն:

0