Табачная фабрика

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

267
(Թարմացված է 20:22 23.07.2020)
Sputnik Արմենիան տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի հետ փորձել է վերլուծել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում, որ ոլորտներն են զերծ մնացել կորոնավիրուսի ու համաշխարհային ճգնաժամի ազդեցությունից:

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին 2020 թ-ի առաջին կիսամյակում 18 մլրդ 356 մլն դրամ պակաս գումար են վճարել պետական բյուջե, քան 2019թ-ի նույն ժամանակահատվածում: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն ուսումնասիրել է ՊԵԿ-ի հրապարակած ցուցակն ու որոշ հետևություններ արել: Այսպես, օրինակ, պարզվում, է, որ այս տարի ավելի քիչ հարկ են վճարել բանկերը:

«Բանկերը սկսել են ավելի զգուշավոր գործել, հատկապես՝ մանր ու միջին բիզնեսի վարկավորման հարցում: Խոշորների համար ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Բայց ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված այս վիճակից հատկապես տուժեցին հենց մանր ու միջին բիզնեսը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գալոյանը:

Որպես օրինակ՝ 2019 թ-ին բանկերից ամենախոշոր հարկատուն՝ «Ամերիաբանկը», 11-րդ տեղում էր, այս տարի՝ 19-րդ: Անցած տարվա 5.137 մլրդ դրամի փոխարեն բանկն այս տարի 3.3 մլրդ դրամ հարկ է վճարել:

«Սա նշանակում է, որ բանկերի եկամուտները երկրում պակասում են»,- եզրակացնում է տնտեսագետը:

Կապի օպերատորների ոլորտում ևս տեղաշարժեր կան: Թեև «Վեոն Արմենիան» անցած տարվա 24-րդ տեղից այս տարի բարձրացել է 15-րդ հորիզոնական, բայց վճարած հարկերը նվազել են 1 մլրդ-ով: «Յուքոմն» էլ այս տարի 17-րդ տեղում է` անցած տարվա 14-ի փոխարեն:

««Յուքոմն» իսկապես ցնցումների մեջ է, և հարկերի մուծումն էլ պակասել է: Բայց որքան ես գիտեմ, Հայաստանում ոչ ոք չի հրաժարվում ո՛չ հեռախոսային կապից, ո՛չ հեռուսատաալիքներից, ո՛չ համացանցից, ո՛չ այդ ընկերությունների մատուցած այլ ծառայություներից: Ես համենայնդեպս նման բան չեմ լսել: Այստեղ երևի ուրիշ խնդիր է՝ ստվերային, որն ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք ունի»,- ասաց Գալոյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցերն» այս տարի 6.9 մլրդ դրամի հարկ է վճարել` 2019թ-ի 7.8 մլրդ-ի փոխարեն: Մինչդեռ Գալոյանը հիշեցնում է, որ կառավարության հայտարարության համաձայն` Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումն այս տարվա ցուցանիշներով ավելացել է:

ՀԱԷԿ-ն անցած տարվա առաջին կիսամյակում 6-րդ հարկատուն էր՝ 7.8 մլրդ դրամ հարկային վճարումներով, այս տարի 12-րդն է՝ 4.6 մլրդ դրամի վճարումներով:

Հետաքրքրական մի փաստ ևս. 2018թ-ին ստեղծված և «Ավտոներկրող-10» անունով գրանցված ՍՊԸ-ն, որը երկու տարի շարունակ զբաղվել է արտերկրից ավտոմեքենաների ներկրմամբ ու անցյալ տարի արդեն Հայաստանի 20րդ խոշոր հարկատուն էր՝ 3.5 մլրդ դրամ մուծումով, այս տարվա ցուցակում ընդհանրապես գոյություն չունի:

«Ավտոներկրումներն ավարտված են՝ իրենց դրական ու բացասական հետևանքներով: Այս տարվանից այս ոլորտն արդեն փակված է»,- արձանագրեց մեր զրուցակիցը:

Փոխարենը բավական լավ դիրքերում են մնացել Հայաստանի ծխախոտային բիզնեսի ներկայացուցիչները: «Գրանտ տոբակոն» այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` Հայաստանի թիվ մեկ հարկատուն է՝ 26. 339 մլրդ հարկերով: Անցյալ տարի թեև ավելի շատ էր վճարել՝ 28. 281 մլրդ, բայց երկրորդ տեղում էր: Նրա մրցակիցները՝ «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»-ն ու «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն համապատասխանաբար 6-րդ և 8-րդ տեղերում են՝ 9. 571 և 6.946 մլրդ դրամի վճարումներով: Ընդ որում` նրանց վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ թեև ոչ շատ, բայց որոշ չափով անգամ ավելացել են: Հետաքրքական է, բայց այստեղ Արա Գալոյանը ոչ միայն տնտեսական պատճառներ է տեսնում:

«Որքան էլ ամբողջ աշխարհում փորձեն պայքարել ծխախոտի դեմ, այնուամենայնիվ դրա սպառումը բավական կայուն, լուրջ ծավալներ ունի: Ավելին՝ այսպիսի հոգեբանական ծանր իրավիճակը, ինչպիսին համավարակն է, կարող է նույնիսկ նպաստել ծխախոտի սպառման աճին: Հետևաբար մեր և՛ ներմուծող, և՛ արտադրող ընկերությունները, դատելով վճարած հարկերից, այնքան էլ վատ վիճակում չեն»,- ասաց Գալոյանը:

Կորոնավիրուսն ամենամեծ հարվածը թերևս հասցրել է զբոսաշրջության ու հյուրանոցային բիզնեսին, և ծխելն այստեղ հազիվ թե փրկի:

Եթե նախորդ տարիներին խոշոր հարկատուների ցուցակում այս ոլորտի ընկերությունները բավական շատ էին, ապա այս տարի մնացել են միայն ամենախոշորները:

«ԱՐՄԵՆԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐն այս տարի ցուցակի 321 տեղում է՝ նախորդ տարվա 206-ի փոխարեն ու վճարել է 267.946 մլն դրամի հարկ՝ 427.556-ի փոխարեն, «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ»-ը 685-րդ տեղում է՝ նախորդ տարվա 549 մլն-ի փոխարեն: Վճարել է 116.812 մլն դրամ՝ 152.234-ի փոխարեն, «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» հյուրանոցը 718-րդն է՝ 110. 564 մլն հարկային մուտքերով: Նախորդ տարի 730-րդն էր՝ 112.552 մլն դրամով:

Իսկ «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ»-ն, որ նախորդ տարի 929 հորիզոնականում էր ու 80.904 մլն դրամ գումար էր վճարել բյուջե, այս տարի ցուցակում ընդհանրապես չկա:

Ինչ վերաբերում է ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորող առաջին եռյակին, այն անցյալ տարվա համեմատ անփոփոխ է, փոխվել են միայն տեղերը: Առաջին տեղում, ինչպես արդեն ասացինք, «Գրանդ տոբակոն» է, երկրորդում՝ «Գազպրոմ Արմենիան», երրորդում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: 2019-ին առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էր, երկրորդում՝ «Գրանդ տոբակոն», երրորդում՝ «Գազպրոմ Արմենիան»: Նրանց վճարած հարկերն այս տարվա առաջին կիսամյակում շուրջ 10 մլրդ դրամով զիջում են նախորդ տարվա ցուցանիշին:

Գալոյանի դիտարկմամբ` եռյակը կայուն է ու դեռ երկար կմնա հարկատուների ցուցակի առաջատարի դիրքերում, քանի որ հանքարդյունաբերությունն ու ծխախոտի արտադրությունը Հայաստանում զարգացող ոլորտներ են, իսկ գազի ոլորտը՝ բնական մենաշնորհ:

Հետաքրքական մի դիտարկում ևս. բացի խոշոր ընկերություններից, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում իրենց մնայուն դիրքն ունեն նաև հայաստանյան խոշոր բուհերը: Օրինակ` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այս տարի 1.2 մլրդ դրամի հարկեր է մուծել՝ 2019-ի 1.377 մլրդ-ի դիմաց, Երևանի պետական համալսարանը՝ 1.146 մլրդ դրամ՝ 2019-ի 1.356-ի դիմաց:

Սա, ըստ Գալոյանի, փաստում է, որ կրթական ոլորտը տնտեսական տարբեր գործոններից չի տուժում, և ուսանողների թիվը Հայաստանում այս տարի ևս չի նվազել:

Հիշեցնենք` ամփոփելով 2020թ-ի առաջին կիսամյակի հարկային մուտքերը` ՀՀ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամին, 2020 թ-ի հունվար-հունիս ամիսներին, կարողացել է ապահովել ՀՀ վերանայված պետբյուջեով նախատեսված հարկային եկամուտները՝ հավաքագրելով 680.3 մլրդ դրամ:

ՊԵԿ-ը հայտնել էր նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների ներկրման գծով մաքսային մուտքերը 2019թ-ին կազմել են շուրջ 25 մլրդ դրամ, այս տարի՝ 0:

267
թեգերը:
խոշոր հարկատու, Արա Գալոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար
Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը
Հայաստանում գազի պատճառով մթերքը գուցե չթանկանա, բայց դրա համը կարող է դուրս գալ
Զինվորականի հագուստ

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

264
(Թարմացված է 21:20 24.10.2020)
Երբ գերիներին ստիպում են նախապես պատրաստած տեքստ ասել, դա Ժնևյան կոնվենցիաների խախտում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին, գերիների փոխանակումն իրականացվել է նույնիսկ մարտական գործողությունների ընթացքում, այժմ դժվար է նման բան պատկերացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։

Կապրիելյանի խոսքով՝ նման տեսագրությունները, որոնցում ռազմագերիների ակնհայտ իրավունքների խախտում կա, մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ ոտնահարում են։ ԶԼՄ-ներում չպետք է գերիների վիճակի մասին տվյալներ հրապարակվեն, հատկապես հարցազրույցներ ու տեսանյութեր։

«Ցավոք, նման միջադեպեր միշտ էլ եղել են։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի մոտ ռազմագերի կամ քաղաքացիական անձ է հայտնվել, նման բեմադրություններ են արվել, նախապես պատրաստված տեքստեր են ձայնագրվել։ Այս ամենը Ժնևյան կոնվենցիաների տեսակետից անթույլատրելի է» - շեշտեց Կապրիելյանը։

Ընդ որում՝ բոլոր միջազգային կառույցները, որոնք կապ ունեն դրա հետ, սահմանափակվել են դեկլարատիվ հայտարարություններով։ Կոչեր են հնչեցրել, բայց Ադրբեջանը որևէ իրական պատասխանատվություն չի կրել նման խախտումների համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանության որոշ գործողություններ կարող են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության տակ, գերիները կարող են յուրաքանչյուր դեպքով հայց ներկայացնել։ Այդ դեպքում դատարանի որոշումները պետության համար պարտադիր կլինեն։

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը կամ նրանց վերադարձնելուն, ապա 2000-ականների կեսերին կողմերի միջև դեռ ուղիղ կապ կար, իսկ դրանից հետո գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով (փոխանակում է եղել նաև ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցչի անձնական միջնորդությամբ)։

Ի դեպ, Կարմիր խաչը չի ընդունում «փոխանակում» եզրույթը։ Ռազմագերին կամ քաղաքացիական անձը, հումանիտար իրավունքի համաձայն, պետք է առանց պայմանների վերադարձվի։

«Ժամանակին ռազմագերիների փաստացի փոխանակման տարբեր նախադեպեր են եղել։ Եղել է դեպք, երբ ողջ մարդու փոխարեն Ադրբեջանը մեզ փոխանցել է գերիի դին», - ասաց Կապրիելյանը։

90-ականներին հրամանատարները երբեմն փոխանակում են իրականացնել` գործը բարձրագույն հրամանատարությանը չհասցնելով։ Նրանք իրար հետ են պայմանավորվել։ Եղել են դեպքեր, երբ հայ գերիներին հաջողվել է վերադարձնել պարենի կամ վառելիքի դիմաց։

Բայց այդ ամենը 90-ականներին սկզբին էր։ Հիմա ամեն ինչ անցնում է «կենտրոնով» ու ԿԽՄԿ-ով։ Սկզբում պետք է հասնել մարտական գործողությունների դադարին։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արցախի օմբուդսմենը հայ զինծառայողների մասնակցությամբ տեսանյութն ու նրանց մասին անհրաժեշտ տեղեկությունն ուղարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե։

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին էլ մեր հարցին ի պատասխան հայտնել էր, որ տարբեր ճանապարհներով մեզ հասած տեղեկությունը պետք է նաև հաստատվի հակառակ կողմից, որից հետո միայն ԿԽՄԿ-ն կարող է դիմել այդ անձանց այցելելու համար։

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

264
թեգերը:
Արցախ, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմն Ադրբեջանի իշխանության գիտակցված ընտրությունն է. ԱՀ ԱԳՆ–ի կոչն աշխարհին
Թշնամու հերթական խոցված անօդաչուն. ՊԲ–ն լուսանկար է հրապարակել
Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են
Ինչպես կարող է Ալիևն այդքան ցինիկ լինել. Սարգսյանը` ադրբեջանական շոուի մասին
Օգտատերը կեղծ տեղեկություն է կարդում

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

504
(Թարմացված է 21:55 24.10.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել և հրապարակել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

Նշենք, որ հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Թաթոյանը հորդորում է բացառիկ զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

504
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան
Արտակ Բեգլարյանը մի քանի խնդրանքով դիմել է հայրենակիցներին
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է` ինչպես են իրեն վիրավոր թողել ռազմի դաշտում ու փախել
Պարգև սրբազան

Պարգև սրբազանը դիմել է Մակրոնին, Թրամփին ու Պուտինին. տեսանյութ

16
(Թարմացված է 21:54 24.10.2020)
Արցախի թեմի առաջնորդի խոսքով`խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ թե շուտ ավարտվում են:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին` Արցախի Հանրապետությունում պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։

Նա նշում է, որ արդեն գրեթե մեկ ամիս է` դաժան պատերազմ է գնում Արցախում, Թուրքիան իր ամբողջական ուժով ուղղակի ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին, մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:

«Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: 100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ և ինչպես 1988-1990 թվականներին Սումգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ»,–ասում է Պարգև արքեպիսկոպոսը:

Նրա խոսքով`Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանյան կայսրություն ստեղծել Թուրքիայից մինչև Չինաստան: Եվ այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի Հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը և մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:

«Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և վերջացնեն այս արյունահեղությունը. երկկողմանի ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական մարդիկ, երիտասարդներ, երեխաներ ու կանայք: Ես հույս ունեմ` ինչպես 1990-ականներին, 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց երկու անգամ դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում»,–ասել է նա:

Արցախի թեմի առաջնորդի խոսքով`խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ թե շուտ, ավարտվում են:

«Մարդը բանական էակ է, Աստված իրեն տրամաբանություն է տվել, միշտ կարելի է խոսքով հարցեր լուծել, սեղանի շուրջ մի օպտիմալ լուծում գտնել: Գործեք։ Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»,- ասել է Պարգև սրբազանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

16
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ), Արցախ
Ըստ թեմայի
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին
Պեսկովն ասել է` ինչի է ձգտում Պուտինը Ղարաբաղի հարցում