Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Պետությանն ի՞նչ է պետք` գիտելիք ունեցողնե՞ր, թե... ՄԻՊ–ն ընդունեց բուհից դուրս մնացածներին

85
(Թարմացված է 17:29 22.07.2020)
ՄԻՊ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում դիմորդների և նրանց ծնողների հետ։ ՄԻՊ–ը շուտով նախարարությունից պատասխան կստանա բուհ չընդունվածների հարցով։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում ընդունել է բուհ չընդունված դիմորդներին և նրանց ծնողներին։

Հարցն այն է, որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։ Ըստ այդմ` կան դիմորդներ, որոնք ավելի ցածր են ստացել, բայց ընդունվել են առաջին հայտով ներկայացված բաժին, իսկ մյուսները, որոնք չորրորդ, հինգերորդ հայտով են ներկայացրել այդ բաժինը, բայց ավելի բարձր են ստացել, դուրս են մնացել։ Դիմորդներն ու նրանց ծնողներն Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էին արել ինչպես երեկ, այնպես էլ այսօր։ Այսօրվա բողոքի ակցիայից հետո էլ նրանցից որոշները հյուրընկալվեցին ՄԻՊ գրասենյակում։

Դիմորդներից մեկի հայրը Թաթոյանին հայտնեց, որ ընդունելության ձևաչափի փոփոխման արդյունքում դիմորդների զգալի մասը կա՛մ չի ընդունվել բուհեր, կա՛մ էլ հայտնվել է վերջին մի տեղում։

«Իմ տղան, օրինակ, 15.75–ով չի ընդունվել քաղաքագիտություն բաժինը, բայց բայց նրանից 4-5 բալ ցածր ստացողներն ընդունվել են։ Հարցն այն է, որ տղաս չորրորդ հայտով է նշել քաղաքագիտություն բաժինը, իսկ մեկ ուրիշը, որն առաջին հայտով է նշել ու զգալի ցածր ստացել, նա անցել է»,–ասաց նա։

Դիմորդի հայրը հայտնեց նաև, որ իրենք ստեղծված իրավիճակի առնչությամբ նաև լուծում են առաջարկում` բուհերում ավելացնել այս կամ այն մասնագիտությամբ տեղերը, կամ էլ թույլ տալ դիմորդներին ընդունվել բուհ և առաջին կիսամյակի գնահատականներից ելնելով` դուրս թողնել վատ սովորողներին։

Բուհ չընդունված դիմորդների համար ՄԻՊ–ը դիմել է Արայիկ Հարությունյանին

Թաթոյանը հայտնեց, որ երեկ բողոք են ստացել ընդունելության ձևաչափի առնչությամբ, որի տակ 55 ծնող է ստորագրել։ Բացի այդ, ՄԻՊ–ը 13 քաղաքացիներից է նման բողոք ստացել` անհատապես։

«Ես զրուցել եմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հարցը քննարկվում է։ Մեր ձեռնպահ ենք մնացել որևէ առաջարկություն ներկայացնելուց, սակայն ներկայացրել ենք ծնողների առաջարկը։ Վաղն արդեն իսկ կունենանք պատասխան նախարարությունից, որից հետո կկարողանանք գնահատականներ տալ կամ եզրահանգման գալ»,–ասաց Թաթոյանը։

Դիմորդներից մեկը Թաթոյանին ասաց, որ իր ուզած բաժինն ընդունված դիմորդներից 20–ից բարձր գնահատական է ստացել, սակայն դուրս է մնացել։ Խնդիրը նույնն է`ինքն այդ բաժինը նշել է չորրորդ հայտով, իսկ ավելի ցածր ստացողները` առաջինով։

«Ուզում ենք հասկանալ`պետությանը պետք են մարդիկ, որոնք ճիշտ կկողմնորոշվեն ու ճիշտ հայտ կլրացնեն, թե՞ մարդիկ, որոնք գիտելիք ունեն»,–ասաց դիմորդը։

Ի՞նչն են կարևորելու բուհերի ընդունելության ժամանակ. նախարարը մանրամասներ է հայտնել

Ի դեպ, բուհերից դուրս մնացած 739 դիմորդներից 500-ն արդեն իսկ դիմել են թափուր տեղերում ընդունվելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի միասնական քննությունները մեկնարկեցին հուլիսի 2–ին և ավարտվեցին հուլիսի 8-ին։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` դիմորդները միայն մեկ քննություն հանձնեցին բուհ ընդունվելու համար։

85
թեգերը:
Արման Թաթոյան, բուհ, դիմորդ, Արայիկ Հարությունյան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)
Ըստ թեմայի
«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները
Նոր նախագիծ, նոր խնդիրներ. մասնագիտական դիտարկումներ՝ ԿԳՄՍՆ որոշման մասին
Արդարության սկզբունքը խախտվե՞լ է․ ով է ճիշտ`բողոքող դիմորդները, թե արդարացող ԿԳՄՍՆ–ն
Ալեն Սիմոնյան

«Ես նմա՞ն եմ մարդու, որ վախենում է լրագրողներից». Ալեն Սիմոնյան

4
(Թարմացված է 15:13 30.07.2021)
ԱԺ փոխխոսնակը հիշեց խորհրդարանի հետ կապված տհաճ պատմություններն ու լրագրողներին ասաց, որ նրանցից չի վախենում։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի շենքն ավելի անվտանգ դարձնելու որոշումներ էլի են կայացվելու։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը նոր գումարման խորհրդարանում կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը։

«Մեր պատմությունում շատ տհաճ նախադեպեր են եղել` սկսած հոկտեմբերի 27-ից, վերջացրած պատերազմի ավարտի օրով, բացի այդ գնդակահարության տեսարաններ ենք տեսել ԱԺ շենքի դիմաց, ԱԺ նախագահի դեմ մահափորձ է արվել։ Դեռ էլի գործողություններ կձեռնարկենք ԱԺ շենքը ավելի անվտանգ դարձնելու համար», – ասաց Սիմոնյանը։

ԱԺ–ում դահլիճի դռները այսուհետ մետաղորսիչներ կունենան, որպեսզի ոչ մեկը զենք կամ դանակ չկարողանա ներս տանել։ Քանի որ Սիմոնյանը շեշտեց, որ հոկտեմբերի 27-ը լրագրողի ձեռամբ է իրականացվել, լրագրողները նրան հարցրին` մի՞թե ինքն այդքան վախեցած է լրագրողներից։

«Ես նմա՞ն եմ մարդու, որ վախենում է լրագրողներից», – պատասխանեց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

Հիշեցնենք` 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրագործել էր հանցագործների մի խումբ` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, որը մինչ այդ պայմանագրային հիմունքներով աշխատել էր Ազգային հեռուստատեսությունում։

«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». Սոս Հակոբյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին

4
թեգերը:
Լրագրող, Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է
Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»
Больница

Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով Երևան է տեղափոխվել 3-ամյա երեխա

17
(Թարմացված է 15:12 30.07.2021)
Ներկա պահին երեխայի վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, սկսել է ինքնուրույն շնչել։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս։ Գորիսում փոքրիկին սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները:

«Վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր, միացված էր արհեստական շնչառության սարք: Ներկա պահին վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, գիտակցությունը տեղն է, սկսել է շնչել ինքնուրույն»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առնչությամբ այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չէ, թե երեխան ինչից է տուժել։

12 երեխա աղիքային սուր վարակի ախտանիշով տեղափոխվել է Գորիսի ԲԿ

17