Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների նամակը

Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին

136
(Թարմացված է 16:27 22.07.2020)
Սպառելով բոլոր միջոցները՝ բնակիչները դիմել են «Լիդիանին»՝ խնդրելով գոնե նվազագույն թվով աշխատատեղեր վերականգնել։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրանք դեռ հունիսին նամակով դիմել էին վարչապետին՝ տեղեկացնելով, որ հանքավայր տանող ճանապարհների շրջափակումից հետո իրենք պարզապես զրկվել են եկամտի աղբյուրից, համայնքները դատարկվում են։ Նամակը կառավարություն փոխանցելուց հետո ավելի քան մեկ ամիս է անցել, բայց դեռ արձագանք չկա։ Այս անգամ էլ բնակիչները որոշել են իրենց խոսքը կառավարությանը հասցնել լրատվամիջոցների օգնությամբ։ Sputnik Արմենիան նույնպես ստացել է այդ նամակը, որում Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները գրում են` արդեն երկու տարի է՝ այս համայնքներում ապարդյուն սպասում են կառավարության միջամտությանը։

«Այնպիսի տպավորություն է, որ մենք՝ այս համայնքերի հազարավոր բնակիչներս, գոյություն չունենք և ոչ մի օրենքով պաշտպանված չենք, իսկ կառավարությունը նկատում է միայն ճանապարհ փակողների խմբին և արդեն երկու տարի բավարարում է նրանց մասնավոր շահերը՝ ոտնահարելով օրենքն ու մեր իրավունքները»,- նշում են բնակիչները՝ հավելելով, թե բոլորն էլ գիտեն՝ «Լիդիանի» գործունեությունը խոչընդոտող խումբը գործում է հակաիրավական և հակաօրինական` լուրջ վնաս պատճառելով մեր պետությանը, զրկելով երկիրը միլիոնավոր դոլարների ներդրումներից ու հարկերից, խախտելով հազարավոր քաղաքացիների աշխատելու օրինական իրավունքը»։

Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում այս համայնքներում վերացել են ապրուստի նաև վերջին հնարավորությունները. արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չկա, իսկ մեկնածներն էլ ո՛չ կարողանում են գումար ուղարկել, ո՛չ էլ տուն վերադառնալ։ Տուրիզմը նույնպես մեռած է, որը բնակչության մի մասի համար եկամուտի աղբյուր էր։

«Հաշվի առնելով, որ չկա ոչ մի իրավական հիմք Ամուլսարի ծրագիրը խոչընդոտելու համար, տեսնելով, որ կառավարությունը լուռ ու անմասն է ժողովրդի խնդիրներից, համայնքի հազարավոր բնակիչների անունից դիմել ենք «Լիդիանին»` խնդրելով թեկուզ որպես այս պայմաններում սոցիալական աջակցություն հնարավորություն ստեղծել գոնե նվազագույն քանակի աշխատատեղերի վերականգնման, սոցիալական ծրագրերի վերսկսման համար։ Կառավարությունից մեր համայնքներում այլևս ո՛չ հաց են ուզում, ո՛չ ջուր։ Մեր միակ պահանջն է՝ ապահովել օրենքի կիրառումը, ապահովել աշխատելու մեր օրինական իրավունքի համար պայմաններ»,- եզրափակում են բնակիչները։

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Ամուլսարի գործում նոր փաստաթուղթ է ի հայտ եկել. ՔԿ նախագահ

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային Lydian international ընկերության դուստր ձեռնարկությունն է:

«Լիդիան Արմենիան» կվաճառի՞ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը. «Ժողովուրդ»

136
թեգերը:
նամակ, Նիկոլ Փաշինյան, Ամուլսար, Հայաստան
Տիգրան Ուլիխանյան

«Իմ քայլի» պատգամավորը վայր է դնում մանդատը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել

328
(Թարմացված է 21:32 29.09.2020)
Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը պատգամավորական մանդատը վայր է դնում։ Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այսօր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուլիխանյանը հաստատել էր Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու լուրը։

«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել

Հիշեցնենք, որ նա մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են մեկնել Արցախ

328
թեգերը:
Տիգրան Ուլիխանյան, Պատգամավոր, Հայաստան
Ըստ թեմայի
«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին
Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով
Հրետակոծությունից վնասված տուն Հադրութում

Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում

202
ԼՂՀ–ում զինված դիմակայության սրացումը, Բաքվի և Երևանի երկար տարիների ռազմաքաղաքական հակասություններն այսօր երրորդ երկրներն օգտագործում են որպես գործիքներ` ոչ բարի նպատակների հասնելու համար։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Տպավորություն է ստեղծվում, որ ինչ–որ մեկը ձգտում է Ռուսաստանին Կովկասում ներքաշել մեծ պատերազմի մեջ Բելառուսից, Սիրիայից,  «Հյուսիսային հոսք-2»–ից և աշխարհաքաղաքական դիմակայման այլ կետերից նրա ուժերն ու միջոցները շեղելու համար։ Հակամարտության անմիջական մասնակիցները` Երևանն ու Բաքուն, գիտակցաբար կամ հարկադրաբար «քաշում են» Մոսկվային, քանդում ԱՊՀ և ՀԱՊԿ անվտանգության համակարգը։

Կան նաև աշխարհաքաղաքական ռիսկեր, կապված սեփական շահերը Կովկասում ունեցող մի շարք արևմտյան երկրների «ուժերի արտաքին պրոյեկտման» հետ։

ԼՂՀ խնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվում։  Կարգավորման այս կանխադրույթի հետ համաձայն են հակամարտության երկու կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը (որը պաշտպանում է բանակցությունների կողմ չհանդիսացող ԼՂՀ շահերը) և ԵԱՀԿ ՄԽ–ն իր երեք համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Բանակցային գործընթացը ընթանում է դանդաղ և դժվար, սակայն օբյեկտիվ պատճառներ չկան, որպեսզի սեպտեմբերի 27-ը վերածվի ակտիվ ռազմական գործողությունների` ծանր հրետանու, տանկերի, հրթիռային համալիրների և հարվածային ավիացիայի կիրառմամբ։

Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ծավալած «մրցակցությունը» հակառակորդի խոցված տանկերի տեսանյութերի հրապարակման առումով, երկու կողմից մտահոգիչ վիճակագրությունը Ռուսաստանում անկեղծ կարեկցանք է առաջացնում հայ և ադրբեջանցի ժողովուրդների նկատմամբ։ Օբյեկտիվորեն մարտական գործողությունները շահավետ չեն հակամարտության և ոչ մի կողմի համար, և հետագա էսկալացիայի դեպքում կարող են ամենաանսպասելի հետևանքները լինել. օտարերկրյա խաղաղապահների  մուտք (անվտանգության գոտիների ձևավորում) կամ դեպքերի ամենաբացասական զարգացումների դեպքում` ՀԱՊԿ անդամ–երկրների (նախևառաջ` Ռուսաստանի-ի) և ՆԱՏՕ–ի (ակնարկում է Թուրքիան) մասնակցությամբ լայնածավալ պատերազմ Հարավային Կովկասում։

Ռուսաստանի 20 հազար հայ կամավորագրվել են Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

Հիշեցնեմ, որ ադրբեջանահայկական բնակչությամբ տարածաշրջանում հակամարտությունը սկսվել է 1988 թվականի փետրվարին, երբ ԼՂՀ ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից դուրս գալու մասին։ Առաջին փուլում խաղաղապահների դերը կատարում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը, որոնց հաջողվում էր երեք տարի զսպել ակտիվ զինված հակամարտությունը։ Խորհրդային Միության փլուզումից  և ներքին զորքերի դուրսբերումից հետո մարտերը նոր թափ առան, և 1994 թվականին Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ԼՂՀ մեծ մասի և 7 հարակից շրջանների նկատմամբ։ ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են 1992 թվականից, ժամանակ առ ժամանակ զինված դիմակայությունը սրվում է։

Անհապաղ դադարեցնել կրակը

Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրը նոր զոհեր և ավերումներ է խոստանում։ Ստեղծված իրավիճակում արդեն սկզբունքային չէ, թե սեպտեմբերի 27-ին առաջինն ո՞վ է կրակ բացել ծանր հրետանուց և տանկերից, ո՞վ մարտի դաշտում օպերատիվ արվեստի ոլորտում կցուցադրի իր գերակայությունը։ Այսօր գլխավորը ԼՂՀ սահմանին էսկալացիան կասեցնելն է, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն ու մարդկային կյանքերը պահպանելն է։ Պետք չէ մոռանալ նաև դաշնակցային պարտավորությունների մասին։

Եթե Բաքուն և Երևանն իրենց Մոսկվայի դաշնակից են համարում, նրանք պետք է հաշվի առնեն ռուսական դիրքորոշումը, գիտակցեն փոխհարաբերությունների առկա համակարգի ու տարածաշրջանային անվտանգության համակարգի փլուզման հետևանքները։ Նույնիսկ հաշվի առնելով դժվարագույն հակասությունների փունջը, զինված հակամարտության կողմերի ծանրակշիռ փաստարկներն ու պատճառաբանությունները, Ռուսաստանին Կովկասում պատերազմ հարկավոր չէ։ ՌԴ ԱԳՆ-ում ԼՂՀ հակամարտության կողմերին կոչ են արել «անհապաղ դադարեցնել կրակը»։

Կարծում եմ, բանականությունը կհաղթանակի, և իրավիճակը տարածաշրջանում չի հասնի կոալիցիոն խմբավորումների մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի։ Առավել ևս, որ միջազգային արձագանքը ղարաբաղյան սրացման նկատմամբ ընդհանուր առմամբ կառուցողական է։ Մտահոգություն են հայտնում և միջնորդական ծառայություններ են առաջարկում ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, Իրանը։

Ուժային սցենարի զարգացմանն աջակցում է միայն Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց գերազանցապես խոսքերով։ Նույնիսկ ռազմատենչ Անկարան Հարավային Կովկասում ծավալված վտանգավոր խաղում կորցնելու բան ունի։ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելիորեն կառաջացնի ՀԱՊԿ-ի պատասխանը, այսինքն պատերազմ Ռուսաստանի հետ (իսկ դա Հունաստանն ու Կիպրոսը չեն)։ Ո՞վ է թեժ իրադարձությունների հիմնական պատվիրատուն և շահառուն։

Զարմանալի պայծառատեսություն

Զգալիորեն կանխելով իրադարձություններն ու դրանց նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական արձագանքը, ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությունները Ադրբեջանում և Հայաստանում ուրբաթ օրը` սեպտեմբերի 25-ին, նախազգուշացրին իրենց քաղաքացիներին սրվող իրավիճակի վերաբերյալ։  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել զերծ մնալ ԼՂՀ, Դիլիջանի ազգային պարկից հյուսիս ընկած շրջաններ (մինչև Տավուշի մարզում Վրաստանի հետ սահման) այցելությունից։ Նույն օրը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց իր քաղաքացիներին դուրս չգալ Ապշերոնյան  թերակղզու սահմաններից «հայ–ադրբեջանական սահմանագոտում լարվածության սրացման հետ կապված»։ Գուցե սա ոչ թե սովորական զուգադիպություն է, այլ բարդ ռազմաքաղաքական կոմբինացիայի հետևանք։

Արցախի խաղաղ բնակչության շրջանում կա 4 զոհ. ՄԻՊ

Ռուսաստանի սահմանների մոտ տնտեսական և ռազմական ոլորտներում գերակայություն հաստատելու Միացյալ Նահանգների ձգտմանը լիովին համապատասխանում են Կովկասում և այլ տարածաշրջաններում միջին ինտենսիվության մի շարք ծրագրված զինված հակամարտությունները։  ԱՊՀ երկրների բնակիչներին նրանք չեն խղճում, իսկ ռուսական ռեսուրսները երաշխավորված կուղղվեն ռազմական սպառնալիքը վերացնելուն։  Այսինքն, Մոսկվայի մոտ պակաս ուժ և միջոցներ կմնա աշխարհի այլ հատվածներում Վաշինգտոնի հետ մրցակցելու համար։ ԼՂՀ հակամարտության սրացումը ակնհայտորեն խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի համար և լիովին համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։

 

202
թեգերը:
հայ-ադրբեջանական, ԱՄՆ, Ռուսաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան

Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ

0
(Թարմացված է 22:09 29.09.2020)
Հրապարակված տեսանյութում պարզորոշ երևում է, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պայթում հակառակորդի զինատեսակները։

Արցախի պաշտպանական բանակը ԼՂ արևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պարզորոշ երևում է, թե ինչպես են մեկը մյուսի հետևից պայթում հակառակորդի զինատեսակները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ինչպես են ոչնչացնում Ադրբեջանի ԶՈՒ–ի ստորաբաժանումը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

0
թեգերը:
Շուշան Ստեփանյան, տեսանյութ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարություն է տարածել
Երևանի ավագանու 5 անդամ կամավոր մեկնել են Արցախ
Հայաստանն ու Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Փաշինյան