ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ որոշումը։ Խաչատրյանի փաստաբանական թիմից տեղեկացնում են, որ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների կողմից։
«64-ամյա Գագիկ Խաչատրյանը, որն ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար: Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնում, դատախազությունում և ՀՀ դատարաններում, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար՝ համարժեք բուժում ստանալու իրավունքից: Փաստաբանական թիմը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների»,- նշված է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության մեջ։
Պաշտպանները տեղեկացնում են, որ քննչական մարմնի, նաև արդարադատության նախարարի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով 3 բժշկական կոնսիլիումներ են իրականացվել հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ։ Եզրակացությամբ հաստատվել է, որ Խաչատրյանն ունի ողնաշարի ստենոզի վիրահատական շտկման անհրաժեշտություն։ Փաստաբանների խոսքով՝ ՀՀ-ում վիրահատությունը հնարավոր չէ իրականացնել, քանի որ առաջնային ինպլանտը դրվել է արտերկրում, Խաչատրյանն էլ 2015թ. -ից պարբերաբար բուժում է ստանում։
Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին
«Կառավարությունը փորձելով հերքել իր իսկ նախաձեռնությամբ իրականացված բժշկական կոնսիլիումների եզրակացությունները՝ մեկ օրվա ընթացքում իրականացրել է միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովների փորձաքննություն և ուղարկել է ՄԻԵԴ եզրակացություն, որում նշվել է, թե իբրև Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլև ֆիզոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք չունի, փոխարենն ընդամենը ցավազրկողներով կարող է բավարարվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու փաստաթուղթն անհետացել է․ կոռուպցիոն ռի՞սկ
ՄԻԵԴ-ը այնուամենայնիվ հուլիսի 21-ին որոշում է կայացրել՝ բավարարելով Խաչատրյանի դիմումը և պահանջել ՀՀ կառավարությունից, որ Գագիկ Խաչատրյանը ստանա համարժեք բուժօգնություն՝ իր առողջական վիճակին համապատասխան և իր ընտրած բուժաշխատողների կողմից։
Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարար եղած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար և կալանավորված է: Նա չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում


