00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Խաչատրյանը պետք է բուժում ստանա. ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը

© Photo : official site of the Tax Service of RAГагик Хачатрян во время рабочего заседания в Комитете гос.доходов (14 июля 2012). Еревaн
Гагик Хачатрян во время рабочего заседания в Комитете гос.доходов (14 июля 2012). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբանների խոսքով՝ ՀՀ-ում վիրահատությունը հնարավոր չէ իրականացնել, քանի որ առաջնային ինպլանտը դրվել է արտերկրում։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ որոշումը։ Խաչատրյանի փաստաբանական թիմից տեղեկացնում են, որ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների կողմից։

Гагик Хачатрян - Sputnik Արմենիա
Դատախազությունը Գագիկ Խաչատրյանին տված «Շահի ոսկիների» հետքերն է փնտրում. նոր մանրամասներ

«64-ամյա Գագիկ Խաչատրյանը, որն ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս, ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար: Խաչատրյանի փաստաբանական թիմը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը ՀՀ բոլոր ատյաններում ու իրավասու մարմիններում, այդ թվում՝ քննչական մարմնում, դատախազությունում և ՀՀ դատարաններում, սակայն վերջիններս հետևողականորեն անտեսել և անտեսում են այդ նախազգուշացումները՝ զրկելով Գագիկ Խաչատրյանին իր հիմնարար՝ համարժեք բուժում ստանալու իրավունքից: Փաստաբանական թիմը դիմել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու իրավապաշտպան կառույցների»,- նշված է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտպանները տեղեկացնում են, որ քննչական մարմնի, նաև արդարադատության նախարարի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով 3 բժշկական կոնսիլիումներ են իրականացվել հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ։ Եզրակացությամբ հաստատվել է, որ Խաչատրյանն ունի ողնաշարի ստենոզի վիրահատական շտկման անհրաժեշտություն։ Փաստաբանների խոսքով՝ ՀՀ-ում վիրահատությունը հնարավոր չէ իրականացնել, քանի որ առաջնային ինպլանտը դրվել է արտերկրում, Խաչատրյանն էլ 2015թ. -ից պարբերաբար բուժում է ստանում։

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

«Կառավարությունը փորձելով հերքել իր իսկ նախաձեռնությամբ իրականացված բժշկական կոնսիլիումների եզրակացությունները՝ մեկ օրվա ընթացքում իրականացրել է միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովների փորձաքննություն և ուղարկել է ՄԻԵԴ եզրակացություն, որում նշվել է, թե իբրև Գագիկ Խաչատրյանը ոչ միայն վիրահատության, այլև ֆիզոթերապևտիկ և վերականգնողական բուժման կարիք չունի, փոխարենն ընդամենը ցավազրկողներով կարող է բավարարվել»,- նշված է հաղորդագրության  մեջ։

Գագիկ Խաչատրյանին «Աստղիկ» ԲԿ-ից դուրս գրելու փաստաթուղթն անհետացել է․ կոռուպցիոն ռի՞սկ

ՄԻԵԴ-ը այնուամենայնիվ հուլիսի 21-ին որոշում է կայացրել՝ բավարարելով Խաչատրյանի դիմումը և պահանջել ՀՀ կառավարությունից, որ Գագիկ Խաչատրյանը ստանա համարժեք բուժօգնություն՝ իր առողջական վիճակին համապատասխան և իր ընտրած բուժաշխատողների կողմից։

Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարար եղած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար և կալանավորված է: Նա չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Լրահոս
0