ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց`«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները կապահովվեն համապատասխան կարգով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ ընդունած նախագիծը։
«Օրենքի ստորագրումից հետո հաջորդող քայլեր չկան, իսկ ՍԴ դատավորների առաջադրումները Սահմանադրական փոփոխություններից բխող հաջորդող քայլեր են։ Ի դեպ, Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ ՍԴ թեկնածուներ առաջադրելու համար, և այդ ժամկետը հոսում է»,–ասաց Բադասյանը։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ սահմանադրական մարմինները մոտ ապագայում պետք է ներկայացնեն թեկնածուներ։ Նախարարը վստահ է` ՍԴ դատավորների առաջադրումները շուտով կլինեն, և ՍԴ կազմը շատ արագ կհամալրվի։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների թեկնածության դեպքում ընտրություն կատարելու հարցին, ապա, ըստ նախարարի, նրանք պետք է հնարավորինս ապաքաղաքական դեմքեր լինեն։
Հարցին, թե չի՞ կարծում, որ ՍԴ–ում ոչ թե մինչ փոփոխությունները, այլ հենց հիմա է ճգնաժամ, քանի որ քվորում չկա, և նիստերը չեն կայանում, Բադասյանը պատասխանեց` հիմա ոչ թե ճգնաժամ է, այլ խնդրահարույց իրավիճակ։
«Նախ պետք է հաշվի առնել, թե ինչի արդյունքում է նման իրավիճակ առաջացել. հարցն այն է, որ ՍԴ երկու դատավոր գնացել են արձակուրդ, ինչի համար էլ հիմա քվորում չկա։ Այսինքն` սահմանադրական փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեցա. Հրայր Թովմասյան
Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունը հուլիսի 1-ին հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով ինքը չի ստորագրելու: Նախագահն այդպես էլ չստորագրեց օրենքը և դա արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, որն այժմ ՍԴ դատավոր է, և ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հունիսի 25-ից մեկնել են արձակուրդ։
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում


