Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տունը

Վժժժ... տեսնես այս անգա՞մ ում տունը քանդվեց. կյանքը կրակոցների տակ ապրող Չինարիում

451
(Թարմացված է 21:28 18.07.2020)
Ադրբեջանական ԶՈւ-ի նետած հրանոթային արկը, որը պայթել է տան բակում, զրկել է Աղասյանների ընտանիքին վերջին շրջանի ամենաարժեքավոր ձեռքբերումից՝ արևային ջրատաքացուցչից։

Sputnik Արմենիայի թղթակիցներ Դավիթ Գալստյանն ու Արամ Ներսեսյանն այս անգամ այցելել են Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից գնդակոծության ենթարկված Չինարի՝ պատմելու ու ցույց տալու, թե ինչ պայմաններում է ապրում գյուղը։

Жители села Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Չինարի

Հետաքրքիր է, որ Ադրբեջանի հետ սահմանամերձ  ու գնդակոծության ենթարկված գյուղ մտնելուց մի քանի րոպե անց մեզ զգուշացրին ԱԹՍ-ի մոտենալու մասին։ Չհասցրինք շուրջը նայել, մեզ արդեն ապաստարան էին տարել։

Подготовленное для случаев обстрела убежище в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Ապաստարան Չինարիում

Կես ժամ անց երկինքը խաղաղվեց։ Գյուղ դուրս եկանք։ Տղամարդիկ այստեղ խոսելու հետ այնքան էլ չունեն. խնդրում են, որ իրենց չնկարահանենք, կցկտուր են պատմում գնդակոծությունների մասին։ Նույնը չես ասի կանանց մասին։

Жительница села Чинари, Лена Петросян (17 июля 2020). Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Չինարիի բնակչուհի Լենա Պետրոսյանը

Գյուղի բնակչուհի Լենա Պետրոսյանը մթերքով տուն էր գնում։ Նա վերջին անգամ հուլիսի 15-ին էր տնից դուրս եկել։ Գնդակոծության ժամանակ թաքնվել է ապաստարանում ու աղոթք ասել։

«Այդպես էլ ապրում ենք՝ աղոթքներով ու Աստծուն հավատալով», - ասում է Լենան։

Պատուհանից  արկի սուլոց է լսվել, բայց բարեբախտաբար` նրա տան կողքով է անցել։ Ավերածությունները տեսնելու համար խորհուրդ է տալիս Խորենի Սամվել անունով համագյուղացուն գտնել։

Жительница села Чинари, Азгануш (17 июля 2020). Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Չինարիի բնակչուհի Ազգանուշը

Ճանապարհին զրուցում ենք բոստանում աշխատող Ազգանուշ անունով կնոջ հետ։ Գնդակոծության ժամանակ նա նույնպես թաքնվել է նկուղում ու մի քանի օր տնից դուրս չի եկել։

«Առյուծ տղերք ունենք, պետք լինի՝ կողքներին կանգնած եմ»․ Չինարիի վիրավորվում ստացած բնակիչ

Ընդհանրապես, նման պահերին գյուղի բնակիչները զանգում են միմյանց, որ իմանան՝ ինչ կա, արկերն ուր են ընկել։ Տնից  միայն տղամարդիկ են դուրս գալիս, այն էլ ծայրահեղ դեպքերում։ Օրինակ, երբ պետք է օգնել որևէ մեկին։

Կինը խնդրում է պարտադիր նշել, որ գյուղի բնակիչները «պինդ են, ուժեղ ու շատ են կապված գյուղին»։ Մեկ վայրկյան անց ցույց է տալիս մոտակա սարի կողմն ու ասում.

«Ահա այստեղ ադրբեջանական դիրքեր են, շատ մոտ, գյուղի ոչ մի կտոր պաշտպանված չէ»։

Այդ պատճառով գյուղի մշակվող հողերն ավելի բարձր են գտնվում, իսկ հողերից մշակվում են միայն ամենաբերրիները։ Գյուղի բնակիչները բավարարվում են գյուղի ներքևի մասում գտնվող շատ ավելի փոքր չափի հողակտորներով ու տան մոտի տնտեսություններով։

Жительница села Чинари, Азгануш (17 июля 2020). Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Չինարիի բնակչուհի Ազգանուշը

Ազգանուշի հարևանուհին պարբերաբար մասնակցում է խոսակցությանը, բայց խնդրում է իրեն չնկարահանել։ Հոգեբանական վիճակի մասին հացին ի պատասխան ասում է՝ երբ չեն կրակում, ամեն ինչ լավ է։

Նարդի` առաջնագծի մոտ. հուզիչ և ոգևորող տեսանյութ Չինարիից

«Գիտե՞ք, որ Հայաստանը Չինարիից է սկսվում։ Սա ծայրամաս չէ, այլ սկիզբն է։ Եթե մեր գյուղը կորցնենք, հետո մյուսը կկորցնենք ու այդպես` մինչև Երևան։ Դրա համար էլ թույլ չենք տալիս․․․», - ասում է հարևանուհին։

Շարունակում ենք փնտրել Սամվելին ու պատահաբար գտնում ենք նրան արոտավայրի մոտ։

- Տունը ցույց կտա՞ք։

- Ինչի՞ ցույց չեմ տա։ Մեքենայով կտանե՞ք։

Եվ ահա մենք կանգնած ենք Սամվելի «վիրավոր» տան դիմաց։

Хозяин попавшего под обстрел дома в селе Чинари,  Самвел Агасян (17 июля 2020). Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանը

Արկը տան բակում է ընկել, բեկորները ծակել են տան պատերն ու պատուհանները, գրեթե քանդել են կողքի շինությունը։

Սամվելը ցույց է տալիս արկի թողած հետքը, որը կիսով չափ ջրով է լցված։ Արկն ընկել է այստեղ հուլիսի 16-ի առավոտյան մոտ 5:30-ին։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տան բակը

Նա այդ պահին տանը չի եղել, առավոտվանից արոտավայր է գնացել, տանը միայն կինն է եղել. երեխաներին Այգեձոր են ուղարկել։

«Նա ընկել է ու մտել մահճակալի տակ»,-ծիծաղում է Սամվելը։

Հարցին՝ ինչպես են ապրում այդ պայմաններում, պատասխանում է․

- Դեեեե․ արդեն սովոր ենք, մեզ ինչ․․․ Թող իրենց մեզնից վախենան․․․

Հետո շարունակում է ցույց տալ շինության ավերածությունները` այստեղ շոգեբաղնիք էր, այստեղ` հաց թխելու փուռ։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տունը

Տանն էլ բեկորներ կան, առաջարկում է մտնել, նայել։

Ասում է՝ մարզպետարանից եկել ու տարել են բոլոր բեկորները։ Դրանք փոքր չէին։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տան պատը

Միանգամից  չի կարողանում հիշել, բայց հետո ասում է, որ շրջանային քննիչներն են տարել։ Տանը մեզ նրա կինն է դիմավորում։ Ցույց է տալիս հեռուստացույցը, որն արկի հարվածից հատակին է ընկել, փշրված ապակու կտորներն ու տան հատվածը, որտեղ ինքը թաքնվել է։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տունը

Վերջին անգամ տունը 90-ականներին է գնդակոծվել։ Այս ընտանիքում երեխաներին ապաստարաններում են մեծացրել։ Տանը 10 մարդ է ապրում, նրանցից հինգն անչափահաս են։ Երեխաներն իհարկե վախենում են, այդ պատճառով նրանց հարևանի տուն են ուղարկել, այս ամեն ինչից հեռու։ Հատկապես, երբ արկերն անընդհատ «սուլում են գլխավերևում»։

Хозяйка попавшего под обстрел дома в селе Чинари, Лида Чобанян (17 июля 2020). Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Լիդա Չոբանյանը

«Էս թռչողները (ԱԹՍ-ները,– խմբ.)... վժժժժժ ու հանկարծակի ինչ-որ տեղ պայթում են։ Իսկ երբ արկերը թռչում են գլխավերևում, դրանց ձայնն էլ է ահավոր», - ասում է Լիդան։

Նա խոստովանում է, որ ապրում են վախով, բայց հույսով։

«Ապրում ենք ու չենք լքում մեր գյուղը։ Ամեն ինչ լավ կլինի», - ավելացնում է նա։

Կինը ցավով մատնանշում է ավազի կույտը արկի ընկած վայրից մեկ մետր հեռավորության վրա։ Ասում է՝ եթե արկն ավազի մեջ ընկներ, նման ավերածություններ չէին լինի։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տան բակը

Հետո ցույց է տալիս վառարանը, որտեղ հաց թխելու համար փայտ էր վառել։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տունը գնդակոծությունից հետո

«Չգիտեմ էլ՝ կկարողանամ օգտագործել, թե ոչ։ Ամեն ինչ փլուզված է։ Երևի պետք է քանդել ու նորից հավաքել», - ասում է Լիդան։

Բաղնիքի դռները պոկվել ու ներս են ընկել։ Սառնարանն ու լվացքի մեքենան փչացել են։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տունը գնդակոծությունից հետո

Սակայն ամենաշատը ընտանիքն ափսոսում է արևային ջրատաքացուցիչի համար, որն ընդամենը մեկ ամիս առաջ էին տեղադրել։ Հինգ երեխաների համար այն անփոխարինելի էր։ Նրանք իրենց թոշակից արած խնայողություններով ինչքան կարողացել, օգնել են որդուն։  Գյուղում առաջինն իրենք ունեին։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տան արևային կայանը

«Տղաս ջուր անցկացրեց, շատ փող ծախսեց։ Լավ կլիներ, շատ լավ կլիներ։ Այնքան լավ բան էր, ընդամենը մի ամիս օգտագործեցինք, նույնիսկ չվայելեինք։ Բայց կարևորը, որ մեզ հետ ամեն ինչ կարգին է», - ինքն իրեն հանգստացնում է կինն ու ավելացնում, որ թեև դժվարությամբ, բայց ամեն ինչ կարելի է վերականգնել։  

Хозяйка попавшего под обстрел дома в селе Чинари, Лида Чобанян (17 июля 2020). Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանի ու Լիդա Չոբանյանի տունը գնդակոծությունից հետո

Լուսանկարիչը խնդրում է ամուսիններին կողք կողքի կանգնել։ Հարցից՝ քանի տարի են միասին ապրում, ամուսինը մի փոքր շփոթվում է ու հարցնում է կնոջը․

«Մեր տղան քանի՞ տարեկան է։ Այդքան էլ ամուսնացած ենք»։

Կինը նշում է, որ 82 թվականից ամուսնացած են։ Բայց ազգանունը չի փոխել։

«Նա Չոբանյան է, իսկ ես Աղասյան», -ասում է Սամվելը։

Хозяева попавшего под обстрел дома в селе Чинари, Самвел Агасян и Лида Чобанян (17 июля 2020). Тавуш
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Աղասյանն ու Լիդա Չոբանյանը

Կինն արդարանում է, ասում է, որ ուսուցչուհի է աշխատում․ պետք էր լինելու փոխել դիպլոմն ու մնացած փաստաթղթերը։

«Ես խանդոտ չեմ, կարևորը, որ ամեն ինչ սիրով լինի։ Եթե սերը չլիներ․․․սայլը տեղից չէր շարժվի», - ծիծաղում է Սամվելը։

Տանում ենք Սամվելին արոտավայրի մոտ․ նա պետք է վերադառնա իր ոչխարների մոտ։

451
թեգերը:
Տավուշ, կրակոց, Չինարի
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
Ըստ թեմայի
«Ատելության շարժառիթով». Չինարիի կրակոցների փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ
Չինարիի 48-ամյա բնակչի վիճակը բավարար է, վնասվել է 41 շինություն․ Հայկ Չոբանյան
Չինարի գյուղը ռմբակոծությունից հետո. առանց մեկնաբանությունների. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Վտանգավոր է առողջության համար․ ո՞ւմ է հակացուցված նեղ հագուստը

36
(Թարմացված է 21:39 19.09.2020)
Բարձր գոտիով ջինսեր, նեղ բլուզներ կամ պատյան-շրջազգեստներ ընտրելիս պետք է հիշել, որ դրանք վնաս են հասցնում առողջությանը։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մարմինը չափազանց սեղմ գրկող հագուստը որոշ հիվանդությունների դեպքում ոչ միայն անհարմար է, այլև՝ հակացուցված, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում ասել է աղեստամոքսաբան Նուրիա Դիանովան։

Մասնագետի կարծիքով, վտանգ կարող են ներկայացնել բարձր գոտիով ջինսերը։ Չնայած այդպիսի տաբատները շահեկան կերպով ընդգծում են կազմվածքը, սակայն աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում դրանք չի կարելի կրել։ Սուր գաստրիտի դեպքում այդպիսի ջինսերը կարող են ավելի ուժեղացնել ցավերը։

«Գաստրիտը գոտկատեղի հատվածում է, իսկ «բարձրահասակ» ջինսերը սեղմում են մարմնի հենց այդ հատվածը։ Քայլելիս դա առանձնապես չի զգացվում, բայց հենց նստում ենք՝ այդ հատվածը սեղմվում է, ներորովայնային ճնշումն ավելանում է, հետևաբար՝ ճնշում է գործադրվում ստամոքսի վրա։ Եթե այդ պահին մարդը գաստրիտի սրացում ունի, ցավերը կարող են սաստկանալ»,-բացատրել է Դիանովան։

Նա ավելացրել է, որ եթե առկա է ռեֆլյուքսային հիվանդություն, ապա բարձր գոտիով ջինսերը հակացուցված են․ ճնշումը մարդու մոտ ուժգին այրոց է առաջացնում։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

Եվ խոսքը միայն ջինսերի մասին չէ․ ցանկացած նեղ հագուստ, ինչպես նաև ձիգ կապված գոտին կարող են անհարմարություն առաջացնել նման հիվանդություններյ ղեպքում։

Ինչպես նշել է Դիանովան՝ էրոզիայի, խոցերի և ռեֆլյուքսային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում հրաժարվել ձիգ գոտիներից և նեղ հագուստից։ Կորսետները, շատ նեղ բլուզները, պատյան-շրջազգեստները, տղամարդկանց դեպքում՝ slim-size հագուստը որովայնի շարժման համար տեղ չեն թողնում։

36
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հագուստ
Ըստ թեմայի
«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը
Ձմերուկի օգուտն ու վնասը. ում խորհուրդ չի տրվում օգտագործել այն
Երևան. արխիվային լուսանկար

«Հին Երևանի» մի մասն այս տարի կբացվի, մնացածի հարցը բարդ է. բնակիչները շատ փող են ուզում

79
(Թարմացված է 22:00 19.09.2020)
«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ ընթացքի մեջ է արդեն 15 տարի շարունակվող ծրագիրը։ Ճարտարապետը հայտնել է նաև, թե ինչ խնդիրներ կան ծրագրում բնակիչների, ներդրողների ու նաև քանդված հուշարձանների քարերի հետ կապված։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik Արմենիա. «Հին Երևան» ճարտարապետական նախագծի Արամի և Բյուզանդի փողոցների հատվածն առաջիկայում կբացվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը։

«Արամի և Բյուզանդի փողոցների կառուցապատման աշխատանքներն այս տարի կավարտվեն։ Այն հատվածներում, որտեղ շինարարությունն ընթանում էր, մնացել է միայն կենտրոնական ծածկը, և բակի կողմից կան փայտե պատշգամբներ, որոնց վրա դեռ աշխատանք կա անելու։ Դեռ ավարտին չեն հասցրել նաև հետիոտնային տարածքների, մայթերի աշխատանքները։ Բայց դրանք այս տարի կավարտենք»,– ասաց Վարդանյանը։

Օրինակ` Միրզոյան եղբայրների պատմական շենքն այս տարի կբացվի, բայց դալանը, որով հետիոտները կկարողանան մտնել երևանյան փոքրիկ բակը, դեռ փակ կմնա։

Ինչ վերաբերում է նախագծի մնացած հատվածներին, այստեղ, Լևոն Վարդանյանի խոսքով, աշխատանքներն իրացման լուրջ խնդրին են բախվել ու դեռ հայտնի չէ, թե այդ հարցը երբ կլուծվի։

Հին Երևանը՝ միայն առաջին հարկում. 2800 տարվա կորսված պատմությունը

«Մեր ժողովրդին գիտեք, էլի, նենց թվեր են ասում։ Վերջիվերջո, ամեն մի ապրանք իր գինն ունի։ Բայց նրանք ֆանտաստիկ գներ են ասում 1քմ–ի համար»,– ասաց Վարդանյանը։

Վարդանյանի հաշվարկով` եթե ամեն բան հարթ ընթանա, ապա 2 տարի անց կբացվի նաև Աբովյան– Քոչինյան հատվածը։ Իրացման տեսակետից` ամենաբարդը Քոչինյանից Կողբացի հատվածի հարցն է։

Բնակիչների հետ բանակցությունները նրանց տարածքների իրացման շուրջ` շարունակվում են, բայց ճարտարապետը հույս ունի, որ հաջորդ տարի շինարարությունը կմեկնարկի նաև այդ տարածքներում։

«Մոտ 60 տոկոսն է մինչև էսօր իրացված, կա իրացվելիք 30 տոկոս, որտեղ բարդություններ կան։ Բնակիչների հետ աշխատանքներ են սկսվել, որոնք դեռ չգիտենք` ինչով կավարտվեն։ Մենք սպասում ենք, որ գոնե մի ինչ–որ տարածք մաքուր լինի, որ կարողանանք շինարարական աշխատանքներ սկսել»,– ասաց Վարդանյանը։

Չիրացվածության հետևանքով, ըստ ճարտարապետի, առաջանում է նաև երկրորդ խնդիրը` կապված կառուցվող ու վերակառուցվող շենքերի ֆունկցիոնալ նշանակության հետ։ Տարիներով ձգձգումներն անորոշություններ են առաջացնում նաև հենց ներդրումային ծրագրերում։

«Եթե պատվիրատուն մի քանի տարի սպասում է, որ իրացման աշխատանքները վերջանան, ինքը սկսի շինարարությունը, ինքն ինչպե՞ս կարող է այդպիսի անորոշ ժամանակահատվածում որևէ կոնկրետ ֆունկցիայի մասին խոսել։ Այնտեղ կոնկրետ կտոր կա նախկին Աստաֆյան ֆողոցում (ներկայում` Աբովյան,–խմբ.), որ հստակ գիտենք` հյուրանոց է լինեու։ Բայց, օրինակ, եկամտաբեր տները, որոնք, գիտեք` վերևը բնակելի են, ներքևը` հասարակական նշանակության, փորձում ենք իրենց նախկին ֆունկցիային համապատասխան հոթել-ապարտամենտ սկզբունքով տուրիստներին վարձակալության տալու համար տարածքներ կառուցել։ Թեև կոնկրետ ֆունկցիաներ դեռևս գոյություն չունեն»,– ասաց Վարդանյանը։

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը նշում է, որ կառուցապատման ենթակա ամբողջ տարածքում 3 տեսակի հուշարձաններ կան` տեղում պահպանվող, տեղափոխվող և վերաստեղծվող։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Տեղափոխվող հուշարձաններն ամենավատ վիճակում են։ Վարդանյանը պատմում է, որ երբ ինքը սկսեց զբաղվել ծրագրով, տեղափոխման նպատակով քանդված հուշարձանների համարակալված քարերի մի մասն արդեն ավիրված էր։

«Քանդված բոլոր շենքերի քարերի տեղերը գիտեմ, թե որտեղ են։ Բայց մինչև այդ քարերը չբերենք, չփռենք, նորից չսկսենք վերստեղծել այդ շենքերը, քարերի վիճակի մասին չենք կարող վերջնական բան ասել, որովհետև տեղեր կան, որ ուղղակի կույտերով «սամասվալ արած» է»,– ասաց նա` հավելելով, որ կորած ու ավիրված քարերի փոխարեն հետագայում` շենքի վերաստեղծման ժամանակ, ստիպված են լինելու նոր քարեր բերել ու լրացնել։

Վարդանյանը նշում է, որ այն պահից, ինչ ինքն է ղեկավարում ծրագիրը, ապամոնտաժվել է միայն մեկ հուշարձան` Պուշկինի փողոցում գտնվող Աֆրիկյանների եկամտաբեր տան շենքը։

«Ես, հասկանալով, թե ինչ պետք է լինի, գնացել, կանգնել եմ Աֆրիկյանների տան աշխատանքների գլխին, բերել եմ ապամոնտաժողներին, նրանք ապամոնտաժել են։ Այնտեղ մենք ունենք Աֆրիկյանների շենքի ճակատային մասին բոլոր քարերը` 100 տոկոսով, առանց վնասելու»,– ասում է նա։

Երևանի կենտրոնում «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2005թ–ին։ Հենց այդ տարիներին էլ Երևանի կենտրոնական թաղամասերը` Փավստոս Բյուզանդի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցների շենքերն ու տները հանրային գերակա շահ հռչակվեցին։

Նախագիծը նախատեսված է իրականացնել շուրջ 2.2 հեկտարի վրա։

Նոր Երևանը՝ հին երևանցիների աչքերով

79
թեգերը:
Երևան, «Հին Երևան» նախագիծ
Ըստ թեմայի
Հայաստանի կառավարությունը հողատարածք է հատկացրել «Հին Երևան» նախագծի համար
«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել
Ինչու է Փաշինյանը շարունակում նախկինների հակասական նախագծերը, կամ ինչ եղավ «Հին Երևանը»
Ջերմաչափ

Ինչու պետք չէ վախենալ 37 աստիճան ջերմությունից. բժիշկը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

0
(Թարմացված է 21:41 19.09.2020)
37 աստիճան ջերմությունը դեռ բժիշկին դիմելու առիթ չէ։ Իսկ եթե այն պահպանվում է մի քանի օր շարունակ, արդեն մտահոգվելու առիթ է կա։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37 և ավելի աստիճան միշտ չէ, որ դա վկայում հիվանդության մասին. Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անդրեյ Պրոդեուսը։

Ընդունված է համարել, որ 37 աստիճանից բարձր ջերմության դեպքում մարդը հիվանդ է։ Բժիշկի խոսքով` սա փոքր–ինչ պարզունակ մոտեցում է, որն այդքան էլ կոռեկտ չէ։

Ըստ նրա, նույնիսկ եթե ջերմաչափին տեսնում եք 37 աստիճան, սակայն դուք ձեզ լավ եք զգում, խուճապի մատնվելու կարիք չկա։

«Նման ջերմաստիճանն ինքնին վտանգավոր չէ։ Առավել կարևոր է մարդու ինքնազգացողությունը։ Եթե առկա են  թունավորման ախտանշաններ, մարդն իրեն լավ չի զգում, նույնիսկ եթե նա, պայմանականորեն նորմալ ջերմություն ունի։ 37.1 ջերմաստիճանը, որը նորմալ սարքով ջերմաչափվել է թևատակից, մտահոգություն չպետք է առաջացնի», – վստահեցրել է մասնագետը։

Նա նշել է, որ նման ջերմաստիճանը միշտ չէ, որ վկայում է հիվանդության մասին։

«Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը տատանվում է 36.2-37.2 աստիճանի սահմաններում։ Առավելագույն ջերմաստիճանը լինում է 20:00, նվազագույնը` 03:00, երբ քնած ենք։ Սրանք թևատակի մակերեսի ջերմաստիճաններն են, քանի որ մարդու ջերմություն հասկացությունը հարաբերական է և կախված է, թե որ մասից են ջերմաչափում։

Նուբար Աֆեյանի ընկերությունը Covid 19-ի դեմ պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ կարտադրի

Ջերմաչափել կարելի է նաև բերանի խոռոչում, հետանցքում և այլն։ Իսկ եթե խոսում ենք 36,2-37,2 աստիճանի նորմալ ջերմության մասին, ապա դա թևատակի ջերմաչափման դեպքում է», – պարզաբանել է Պրոդեուսը։

Միևնույն ժամանակ բժիշկը նշել է, որ 37 աստիճանից բարձր ջերմությունը չպետք է հաճախակի երևույթ լինի։  Եթե այդպիսի ջերմությունը երկար է պահպանվում, անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկի հետ։

0
թեգերը:
բժիշկ, հիվանդություն, հիվանդ, ջերմաչափ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ռուսաստանից ժամանած հայ բժիշկը փրկել է էպիլեպսիայով հիվանդ երեխային
Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները
Ինչպես օգտագործել խնձորը, որ ավելի օգտակար լինի․ բժիշկների բացահայտումը