Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը

Ինչու Ադրբեջանը որոշեց հարվածել հենց Տավուշի ուղղությամբ. Փաշինյանն ունի պատասխանը

625
(Թարմացված է 15:34 18.07.2020)
Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել, քննարկել Ադրբեջանի արած քայլերն ու խոսել հայկական կողմի հետագա անելիքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ մենք ամենաքիչը պիտի սպասեինք։ ՀՀ պաշտպանության նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ հանդիպման ժամանակ այսօր նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Премьер-министр Никол Пашинян встретился с военным руководством страны (18 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյան

ՊՆ–ում կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը։

«Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակում գործել Արցախի ուղղությամբ»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` հարցն այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Իլհամ Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար:

Премьер-министр Никол Пашинян встретился с военным руководством страны (18 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պաշտպանության նախարարությունում

Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լինեին, ինչի համար էլ Ադրբեջանը հարձակվել է Տավուշի ուղղությամբ։

Ի դեպ, Փաշինյանը հայտնել է նաև, որ կան ապացույցներ և փաստացի տվյալներ, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն հրետանային միջոցներ, զրահատեխնիկա է տեղակայել Չինարիի դիմաց գտնվող Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում։ Հենց այդտեղից էլ թիրախավորում են հայկական գյուղերը՝ ՀՀ Զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար:

Премьер-министр Никол Пашинян встретился с военным руководством страны (18 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն ու Օնիկ Գասպարյանը

Փաշինյանն ասել է, որ ՀՀ ԶՈՒ–ն, սակայն, ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով մեր սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի նախագահի կողմից կառուցված միֆը ադրբեջանական բանակի մարտունակության մասին:

Ընդ որում, ըստ ՀՀ վարչապետի, Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս է հասցրել նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, քանի որ հայկական ԶՈՒ–ն խոցեց զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի:

Министры обороны и иностранных дел Давид Тоноян и Зограб Мнацаканян, а так же начальники военных подразделений на встрече с премьер-министром страны (18 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պաշտպանության նախարարությունում

Փաշինյանը նշել է նաև, որ ադրբեջանական կողմի սադրանքն ունի շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե ՀՀ ԶՈՒ–ն դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով:

Վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանը նման նպատակ չի ունեցել երբեք և չունի: Այլ հարց է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե կարող են հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Փաշինյանը նկատում է, որ, ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որը պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն և արժանանա միջազգային արձագանքի և հետաքննության:

«Ինչ վերաբերվում է հետագա անելիքներին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից, և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի: Եվ հաջորդը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի»,–ասել է վարչապետը:

Նա նաև իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակության առիթով և արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է մեր կառավարությունը, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով, լիովին արդարացնում է իրեն։

Премьер-министр Никол Пашинян встретился с военным руководством страны (18 июля 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պաշտպանության նախարարությունում

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 18-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

625
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), խորհրդակցություն, Նիկոլ Փաշինյան, Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
Ըստ թեմայի
Ադրբեջանի ԱԹՍ–ի` Արցախում հայտնվելը չի նշանակում, որ մարտերը տեղափոխվել են. Հովհաննիսյան
Մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն շատ լավ է գլուխ հանում. Հովհաննիսյան
Ինչ իրավիճակ է Ադրբեջանի հետ սահմանին. Արցախի ՊԲ–ն հաղորդագրություն է տարածել
Զորահավաք. արխիվային լուսանկար

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է

9
(Թարմացված է 13:51 31.10.2020)
Առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։

«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։

Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:

Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

9
թեգերը:
Պատերազմ, թեստ, կորոնավիրուս, զորահավաք
Մարիա Զախարովա

Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ քննարկվելու են․ Զախարովա

54
(Թարմացված է 13:43 31.10.2020)
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «պայմանագրի համաձայն` Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները, այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ-ին՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու շուրջ խորհրդատվություն սկսելու խնդրանքով։

Զախարովան հիշեցրել է, որ արտգործնախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ «պայմանագրի համաձայն` Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։

«Այդ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է։ Այն բարձրաձայնվել է Հայաստանի դիմումի հետ կապված։ Ամեն ինչ, ինչը կապված է կոնկրետ ձևաչափերի հետ, լրացուցիչ է քննարկվելու», - ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, պատասխանելով հարցին՝ ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել զինված մարտական բախումների դեպքում։

Ավելի վաղ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ասել էր, որ Հայաստանի դիմումը ռուսական կողմին նախատեսում է այդ թվում նաև հնարավոր ռազմական օգնություն, դրա ծավալները քննարկելու են խորհրդատվությունների ընթացքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

54
թեգերը:
Հայաստան, Արցախ, Մարիա Զախարովա, Ռուսաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ռուսաստանը շարունակում է Արցախում արյունահեղությունը դադարեցնելու ուղիներ փնտրել. Զախարովա
Ռուսաստանի համար Ղարաբաղում գրոհայինների առկայությունը լուրջ խնդիր է. Զախարովա
Զախարովան մանրամասներ է հայտնել Ղարաբաղի հարցով Ժնևում սպասվող հանդիպման մասին