ԱԷԿ

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին մտահոգել է Ադրբեջանի` ԱԷԿ–ի հետ կապված հայտարարությունը

127
(Թարմացված է 16:52 18.07.2020)
Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն այդ առիթով պաշտոնական հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում հրապաևակել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը։

«Մենք հատկապես մտահոգված ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա պաշտոնական հայտարարությամբ այն մասին, որ իրենք կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ)։ Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը»,–ասվում է հայտարարության մեջ:

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը շեշտում է, որ մարդու իրավունքներն ունիվերսալ են. դրանք պետք է պաշտպանվեն ամբողջ աշխարհում՝ լինի դա Եվրոպայում, Ասիայում, Ամերիկա մայրցամաքում, թե աշխարհի որևէ այլ վայրում։

նա նշել է, որ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության նկատմամբ գնդակոծություններից և հրետակոծություններից՝ առանց քաղաքական ազդեցությունների:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարությանը կից երախտագիտություն է հայտնել Ժոզեֆ Սիգելեին մարդու իրավունքներին արժեքներին նվիրվածության և ցանկացած երկրի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ջանքերի համար՝ անկախ որևէ հանգամանքից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վագիֆ Դարգյահլին սպառնացել էր հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Նրա խոսքով` ադրբեջանական բանակի սպառազինության կազմում գտնվող հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ խոցել Մեծամորի ԱԷԿ–ը։ Դարգյահլին հավելել էր, որ դա կարող է մեծ աղետ դառնալ Հայաստանի համար։

«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել էր հնչած հայտարարություններին` ասելով, որ նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:

Ադրբեջանի հայտարարությունը դատապարտել էր նաև Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է:

127
թեգերը:
Ադրբեջան, Արման Թաթոյան, Մեծամոր, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
Ըստ թեմայի
Ռուսաստանում ԱԷԿ-ների չորս նոր էներգաբլոկ կկառուցվի
Հայկական ԱԷԿ-ը կանգնեց պլանային վերանորոգման
Հատուկ չվերթ․ ՌԴ մասնագետները Հայաստան են եկել ԱԷԿ-ի վերանորոգման վերջին փուլի համար
Հռոմի պապն ու Գարեգին Բ–ն

Գարեգին Բ–ն մեկնել է Իտալիա. Հռոմի պապի հետ հանդիպում է նախատեսված

5
(Թարմացված է 13:31 26.09.2020)
Հայրապետական այցով Իտալիա մեկնած Գարեգին Բ–ն իր օրհնությունն է բաշխելու Միլանի հայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։

Փաշինյանը զանգել է Հռոմի պապին. ինչի՞ց են խոսել վարչապետն ու քահանայապետը

Հիշեցնենք` չորս տարի առաջ Հռոմի պապն այցելել էր Հայաստան։ Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։

Հռոմի պապի հայաստանյան այցին նվիրված նոր նամականիշ է թողարկվել

5
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հռոմի պապ, Իտալիա, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում պաշտոնատար անձինք խոշոր չարաշահումներ են թույլ տվել. ինչ կապ ունի Հռոմի պապը
Նախկին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի «ձայնը հազիվ է դուրս գալիս» Գերմանիա կատարած այցից հետո
Սեքսից ու սննդից հաճույք ստանալն աստվածային է. Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Ջուր

Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել

24
(Թարմացված է 13:00 26.09.2020)
2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ 2020–ի հոկտեմբերի 1-ից 2021–ի ապրիլի 30-ը մայրաքաղաքի մի շարք թաղամասերի շենքերում ու առանձնատներում ջուրը կանջատվի կեսգիշերից մինչև առավոտվա 7-ը։

Նման գրաֆիկ կգործի Աջափնյակ թաղամասի Հալաբյան, Ֆուչիկ, Մազմանյան, Մարգարյան, Ավանի Ծարավ աղբյուր, Արաբկիրի Կոմիտաս, Խաչատրյան, Քոչար, Հակոբյան, Էրեբունու Դավիթ–Բեկ, Բելինսկի, Ռոստովյան, Որմնադիրների, Շենգավիթի Արարատյան, Արտաշիսյան, Թադևոսյան, Նժդեհ, Քանաքեռ–Զեյթունի Ուլնեցի, Ռայնիս, Թբիլիսյան, Մալաթիա–Սեբաստիայի Վանտյան, Կուրղինյան, Մեծարենց և այլ փողոցների որոշ շենքերում ու առանձնատներում։

«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց

Դավթաշեն և Նուբարաշեն թաղամասերի բոլոր շենքերում և առանձնատներում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա։ Կենտրոն թաղամասում ջուրը կանջատվի միայն Ռուսթավելու, Կոզեռնի, Ս. Հովհաննեսի և Օստրովսկու փողոցներում, իսկ Նորք–Մարաշում գիշերը ջուր չեն ունենա միայն Հովսեփյան փողոցի և Նորքի 2, 6, 9, 13, 15 և 17 տների բնակիչները։ 

Հայտարարության մեջ «Վեոլիա ջուրը» նման որոշումը մեկնաբանում է ընկերության «ներկայիս տեխնիկական հնարավորություններով»։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է ընկերության գրաֆիկը։

Հասցեների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

24
թեգերը:
ջուր, Հայաստան
Ըստ թեմայի
«Վեոլիա ջուրն» առաջարկել է 2021թ-ին ջրի սակագինը թողնել անփոփոխ
Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց
Երկրի վրա ջրի առաջացման առեղծվածը․ գիտնականների բացահայտումները 
Զինծառայող

Ադրբեջանն ավելի 3000 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ

29
(Թարմացված է 13:26 26.09.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 330 անգամ: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ`սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 295 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերի մասին

29
թեգերը:
հրադադար, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Զախարովան սաստել է Ադրբեջանի ԱԳՆ–ին, որը յուրովի էր մեկնաբանել Սերգեյ Լավրովի խոսքերը
Ինչո՞ւ էր Ադրբեջանը «խառնել» Փաշինյանին ու Լավրովին
Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը