00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես պաշտպանվել Ադրբեջանից եկող կեղծ sms-ներից․ փորձագետների պատասխաններ

© Sputnik / Andranik GhazaryanПользователь социальной сети Facebook
Пользователь социальной сети Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները բացատրել են, թե ինչպես են հայ բաժանորդները սահմանային իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ ստանում sms–ներով։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Անցյալ գիշեր և այսօր Հայաստանի բջջային բաժանորդները կեղծ sms–ներ են ստացել ՀՀ պաշտպանության նախարարության անունից, որոնցում մասնավորապես նշվում էր, թե հայկական բանակն իբր ծանր կորուստներ կունի, հայրենիքը փրկելու համար զորահավաք է հայտարարվում։

Բջջային օպերատորներն արդեն Facebook-ի իրենց էջերում կոչ են արել ոչ մի դեպքում չվստահել նման հաղորդագրություններին ու հետևել միայն ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին։

Համացանցում կան ծառայություններ (հիմնականում՝ վճարովի), որոնք թույլ են տալիս կեղծել sms ուղարկողին։ Տեսականորեն դրանք կարելի է ոչ միայն անանուն ուղարկել (ինչպես գովազդային sms-ները), այլ նույնիսկ կոնկրետ հեռախոսահամարներից։

«Դրանք կարող են նույնիսկ ձեր համարից գալ։ Այդ պատճառով օպերատորները պետք է տեխնիկական սահմանափակումներ դնեն նման հաղորդագրությունների վրա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նման հաղորդագրությունների հոսքն ամենայն հավանականությամբ գալիս է գլոբալ կապ ապահովող արտասահմանյան խոշոր օպերատորներից (այսպես կոչված Tier 1 կամ առաջին մակարդակի օպերատորներ)։ Տեղական օպերատորները նրանց միջոցով են միջազգային տրաֆիկ ուղարկում կամ ստանում, և sms աղբը կարող է նրանց միջոցով գալ Հայաստան։

Пользователь за компьютером печатает на клавиатуре - Sputnik Արմենիա
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է

Գովազդային տեքստերը գալիս են sms հաղորդագրությունների ագրեգատորներից (հագուստի խանութը ագրեգատորին գումար է վճարում, իսկ այն իր հերթին հեռահաղորդակցության օպերատորին է վճարում, որպեսզի հաղորդագրությունները մեզ հասնեն)։ Եթե տեղական օպերատորը տեսնում է` ինչ-որ տեղական ագրեգատորից կասկածելի մեծ տրաֆիկ է գալիս, կարող է պարզաբանումներ պահանջել։ Սակայն եթե այդ հոսքը արտասահմանյան ագրեգատորից է, Սաղյանի խոսքով, անհնար է դա գտնել Հայաստանից։

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

«Այդ դեպքում մեր օպերատորները պետք է դիմեն, օրինակ, Tata–ին կամ China Telecom-ին ու ասեն․ «Ձեզանից մեզ մոտ կասկածելի տրաֆիկ է գալիս։ Հասկացեք՝ ով է պատվիրում»», - նշեց Սաղյանը։

Նա ավելացրեց, որ օպերատորը չի տեսնում sms-ի բովանդակությունը (ելնելով տեղեկության պաշտպանության բաժանորդի իրավունքից) ու կարող է նայել դրանք միայն դատարանի որոշմամբ։ Սաղյանի խոսքով՝ տեղական օպերատորների համար ամենաճիշտ տարբերակն է դիմել արտասահմանյան գործընկերներին, որոնց միջոցով գալիս է այդ «աղբը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Մարտական գործողություններին զուգահեռ տեղեկատվական պատերազմ է սկսվել․ ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի մի քանի պետհաստատությունների կայքերը։ Ի պատասխան` հայ մասնագետները կոտրել են մի քանի ցանցային ռեսուրս (այդ թվում` Ադրբեջանի հազարավոր օգտատերերի wi-fi մոդեմներն ու Ադրբեջանի ռազմածովային նավատորմի սերվերները)։

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

Լրահոս
0