Ներքին Կարմիրաղբյուր

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ–ում ներկայացրել է ՀՀ–ի վրա Ադրբեջանի զինված հարձակման մանրամասները

83
(Թարմացված է 14:34 17.07.2020)
Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել է «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող և սատարվող հակահայկական ատելություն սերմանող քարոզչությանը նպատակ ունի ադրբեջանցիներին միավորել արտաքին թշնամու դեմ և նրանց շեղել երկրի ներքին խնդիրներից։ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Ադրբեջանի նախագահը, որը հայտնի է Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումներով, մասնավորապես` մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի Զանգեզուրի շրջանի նկատմամբ, որը մշտապես գանգատվում է որ «ժամանակակից Հայաստանը հիմնվել է ադրբեջանական հողերի վրա», և այլն և այլն, վերջին ամիսների ընթացքում իր հրապարակային ելույթներում նորից վերադարձավ ռազմատենչ և ռազմաշունչ հռետորաբանությանը, իր ժողովրդին վստահեցնելով, որ Ադրբեջանն ունակ է Ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,–ասել է Պապիկյանը։

Նա շեշտել է, որ Հայաստանի պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող հակահայկական քարոզչությանը։

Դեսպան Պապիկյանը նաև նշել է, որ հայատյացության մակարդակն այնպիսի մի վտանգավոր աստիճանի է հասել, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնսիկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրել է Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ, որի արդյունքում ինչպես բնակելի տների, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ են եղել։

Հակառակորդը գիշերը կրակել է նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ու Արարատի ուղղությամբ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր, և ևս մեկը` խաղաղ բնակչությունից։

Հակառակորդի կրակոցներից վնասվածք ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել են. ՔԿ

83
թեգերը:
Վիեննա, Սահման, Հայաստան, Ադրբեջան, կրակոց, Դեսպան, դեսպանատուն
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
Ըստ թեմայի
«Հայկական բանակը երբեք առուծախի առարկա չի դարձրել դիակները»․ Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանական «Յաշմա» էլիտար խումբը մինչև 40% ոչնչացվել է»․ Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

168
(Թարմացված է 00:15 01.08.2021)
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երասխում այսօր ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայություը։

Попавший под обстрел ВС Азербайджана военный грузовик
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

«Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո

Ինչպես արդեն հաղորդեկլ էինք, այսօր, ժամը 06։30-ին էլ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ էինն բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

168
թեգերը:
Երասխ, Սահման, կրակոց, սնունդ, ավտոմեքենա, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Քոչարի` Արարարտի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ
Իզաբել Բայրաքդարյանը և Կոնստանտին Օրբելյանը

Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրեց» Հայաստանի մոռացված թագուհուն

153
(Թարմացված է 22:59 31.07.2021)
Կանադացի օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ հայկական թագուհու մասին արիաներ է կատարում Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ամերիկյան առաջատար  կոնսերվատորիաներից մեկի՝ Իսթմենի երաժշտության դպրոցի պրոֆեսոր Ռալֆ Պ. Լոկը «Մի ուրիշ Կլեոպատրա. Հայաստանի թագուհին» դասական ալբոմը սքանչելի է անվանել։

Ալբոմում ներկայացված են Յոհան Հասեի, Քրիստոֆ Գլյուկի և Անտոնիո Վիվալդիի արիաները՝ նվիրված հայոց թագուհուն` Տիգրան Մեծի կնոջը՝ Կլեոպատրա Պոնտացուն: Արիան Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է կանադացի ճանաչված օպերային երգչուհի, Operalia մրցույթի մրցանակակիր, «Գրեմմի» և «Ջունո» մրցանակների դափնեկիր հայազգի Իզաբել Բայրաքդարյանը, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Томас Хэмпсон в роли Дон Жуана и Изабель Байракдарян в роли Зерлины во время генеральной репетиции оперы Вольфганга Амадея Моцарта Дон Жуан (8 августа 2006). Зальцбург
© AP Photo / KERSTIN JOENSSON
Իզաբել Բայրաքդարյանը

Ռալֆ Պ. Լոկի գրախոսությունը հրապարակվել է Artsfuse-ի արվեստի մասին առցանց ամսագրում:

Նոր ձայնասկավառակում ներկայացված բոլոր երեք օպերաները նվիրված են մի թեմայի՝ Տիգրանի (որն այդ ժամանակ արքայազն էր) և «մի ուրիշ Կլեոպատրայի» սիրուն։ Այդ սերը ամեն կերպ խոչընդոտում էր աղջկա հայրը ՝ Միտրիդատ VI-ը ։

Հոդվածում հեղինակը պատմում է դրամատիկ սոպրանոյի տեր երգչուհու հայկական ծագման մասին։ «Իզաբել Բայրաքդարյանը հայ ընտանիքի զավակ է։ Նրանք Կանադա են տեղափոխվել Լիբանանից, երբ նա դեռ դեռահաս էր։ Օպերայի սիրահարներն ամբողջ աշխարհում գնահատել են նրա արտիստիզմը, լսել նրա ձայնասկավառակները... միլիոնավոր կինոմաններ վայելել են նրա երգը «Մատանիների տիրակալը» ֆիլմում։

Ըստ երաժշտության պրոֆեսորի՝ այս սկավառակի հաճույքի համար կարելի է բազմիցս լսել։

«Հին Հայաստանի զույգի մասին արիաներն ինձ դրդեցին ավելի մոտիկից ծանոթանալ այդ հողի և ժողովրդի պատմությանը։ Հռոմեական կայսրության ժամանակ, ավելի ճիշտ՝ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանը խոշոր տերություն էր։ Մի քանի հարյուր տարի անց, Տիրիդատ III-ի (Տրդատ) օրոք, Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին պետությունը։ Այս կարևոր իրադարձությունը կարող է հիմք դառնալ նոր լավ օպերայի կամ ֆիլմի համար»- գրում է Ռալֆ Պ. Լոկը։

Կլեոպատրա Պոնտացին (մ. թ. ա. 110 - մ. թ. ա. 58) պոնտական արքայադուստր է, որի ծնողները Միհրդատ- VI ու նրա քույրն են՝ Լաոդիկան: (նա նաև հայտնի է որպես Կլեոպատրա Ավագ)։

Կլեոպատրան Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի կինը դարձավ մ. թ. ա. 94 թվականին՝ դրանով իսկ ամրապնդելով դաշինքը Պոնտոսի և Հայաստանի միջև։ Նրանք ունեցան երեք որդի՝ Տիգրան ավագը, Զարեհը և Տիգրան կրտսերը և երկու դուստր. նրանցից մեկն ամուսնացավ պարթևական արքա Բակուր Առաջինի, իսկ մյուսը ՝ Ատրպատականի կառավարիչ Միհրդատի հետ։

153
թեգերը:
Տիգրան Մեծ, Կին, օպերա, Կոնստանտին Օրբելյան
Ըստ թեմայի
Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր է նշանակվել
Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին
Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ»