00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշի մարզի ավերված տների բնակիչների համար պետությունը նոր տներ կկառուցի

© Sputnik / Aram NersesyanОбстрелянный дом в селе Айгепар, Тавуш
Обстрелянный дом в селе Айгепар, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ թեև համայնքներում խուճապ չկա, բայց բնակչությունը պետք է հնարավորինս մնա պատսպարված և պատրաստ լինի իրավիճակի ցանկացած փոփոխության՝ ցանկացած ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական ԶՈւ-ի գիշերային հրետակոծության հետևանքով Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերում ու Բերդ քաղաքում վնասվել են տասից ավելի բնակելի տներ, ենթակառուցվածքներ: Այսօր Տավուշի մարզում կայացած ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Առանձնապես ուզում եմ նշել Այգեպար գյուղի մանկապարտեզի ռմբահարումը,- ասաց նա,- վնասվել է ջրագիծ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի հատվածում, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են»:

Մարզում հայտարարված է ներքին մոբիլիզացիա՝ պատսպարման առումով, իսկ հրետակոծության ընթացքում բնակչությունը հիմնականում գտնվել է ապաստարաններում ու նկուղներում:

Пожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տավուշում հրշեջներն աշխատում են հրետակոծության տակ. ի՞նչ են հրահանգել բնակիչներին

«Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ ու զոհեր չունենք»,- ասաց մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով մարզի բնակչությանը՝ միասնական գործելու համար և բոլոր կառույցների աշխատակիցներին, որոնք մասնակցել են քաղպաշտպանության իրականացմանը:

Մարզում ստեղծվել է հրետակոծված շինությունների գնահատման ու գույքագրման հանձնաժողով, որն ամեն օր զբաղվելու է քաղաքացիների կրած վնասների հաշվառմամբ ու գնահատմամբ:

«Վաղվանից մենք սկսելու ենք վնասված տների վերակառուցման աշխատանքները, իսկ այն տների փոխարեն, որոնց վերականգնումը հնարավոր չի լինի, կկառուցվեն նորերը: Ես ուզում եմ, որ մեր բնակիչները, որոնց բնակարանները վնասվել են, անհոգ լինեն ու վստահ, որ մենք ամենասեղմ հարցերում լուծելու ենք իրենց բնակարանային ապահովման հարցերը:

Մարզպետը հայտարարեց, որ թեև համայնքներում խուճապ չկա, բայց բնակչությունը պետք է հնարավորինս մնա պատսպարված և պատրաստ լինի իրավիճակի ցանկացած փոփոխության՝ ցանկացած ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Губернатор Тавуша Айк Чобанян во время интервью агенству Sputnik Армения (18 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում. Տավուշի մարզպետը դիմել է բնակիչներին

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 15-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հուլիսի 16–ի առավոտյան ՊՆ–ն հայտնեց, որ գիշերը՝ ժամը 03:40-ի սահմանում, ՀՀ ԶՈւ դիրքապահները հակառակորդի շարժ են նկատել։ Անցնելով շրջանաձև պաշտպանության՝ հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։ Նա ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Լրահոս
0