Հայկ Չոբանյան

Սահմանամերձ գյուղերը կապահովվեն տեսահսկման, հատուկ կապի ու շչակային իրազեկման համակարգերով

62
(Թարմացված է 20:55 15.07.2020)
Տավուշի մարզպետի խոսքով` այս պահին Տավուշի մարզ են ուղևորվում շտապօգնության 5 ամենագնաց ավտոմեքենաներ, որոնք բաշխվելու են սահմանամերձ գյուղերում:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դիմակայունության ծրագրի շրջանակներում առաջիկա 1-2 ամիսներին սահմանամերձ բոլոր գյուղերը կապահովվեն քաղպաշտպանության տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով: Տեղեկությունը այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Դա ներառում է և՛ ապաստարանների համապատասխան հագեցվածությունն այնտեղ, որտեղ կան որոշակի թերություններ, դա ներառում է գյուղերի տեխնիկական ապահովվածությունը՝ սահման տանող ճանապարհների տեսահսկումը, անլար հատուկ կապի միջոցների տրամադրումը համայնքապետարաններին, լարային ֆիքսված կապի և ուղղակի կապի տրամադրումը և, իհարկե, շչակային իրազեկման համակարգերի տեղադրումը, որոնք կմեծացնեն գյուղի դիմակայունության մակարդակը: Այսկերպ մենք ավելի պատրաստված կլինենք դիմակայելու ցանկացած վտանգի»,- ասաց Չոբանյանը:

Մարզպետի խոսքով` անվտանգության նկատառումներից ելնելով` սահմանամերձ գյուղերում արդեն իսկ կան կառուցված արգելապատեր: Առաջիկայում նախատեսվում է ավելացնել դրանց թիվը` հակառակորդի տեսադաշտից գյուղը ծածկելու համար: Նույն նպատակով սահմանամերձ գյուղերում նախատեսվում է նաև ծառատունկ իրականացնել:

Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան

Նա նաև հայտնեց, որ այս օրերին մարզի շտապօգնության ու հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները տեղաբաշխված են եղել սահմանամերձ գյուղերում, և այս պահին Տավուշի մարզի ճանապարհին են շտապօգնության ևս 5 ամենագնաց ավտոմեքենաներ, որոնք ևս բաշխվելու են սահմանամերձ գյուղերում:

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Հուլիսի 14–ին Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած առաջին ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ աշխատանքը համակարգող Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը։

Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

62
թեգերը:
Հայկ Չոբանյան, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել
Ֆրանսիան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի զինված բախումները
Ուզբեկստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված
Նորածին

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան». ծնվել է Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին

3
(Թարմացված է 22:39 24.09.2020)
Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։ Նա հորեղբոր անունը կկրի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին, նրան հորեղբոր պատվին Ադամ են անվանել։ Տեղեկությունը հայտնում է Ադամի մայրիկը` Գայանե Անտոնյանը, Facebook-ի իր էջում։ Երեխան Ադամի եղբոր` Մուշեղ Սահակյանի և նրա կնոջ Անի Ամիրջանյան–Սահակյանի առաջնեկն է։

Բարեկամներն ու ընկերները շնորհավորում են Ադամի մայրիկին` փոքրիկի ծննդյան առթիվ։

«Վերածնունդդ օրհնվի, Ադամ ջան։ Գայանե քույրս, բոլորիս աչքը լույս», «Գայանե ջան, ձեր ընտանիքում նրա ծնունդով ուրախությունը ուրախությանը թող հաջորդի», – գրում են Անտոնյանին

Ադամ Սահակյանը 2016-ի ապրիլին տեղի ունեցած հայ–ադրբեջանական պատերազմի հերոս է։ Ապրիլի 1-ի գիշերը՝«Լալայկա» կոչվող բարձունքում ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության` ադրբեջանական հարձակման դեմ։ Իր զինընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ և հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)` Սահակյանն ընկնում է հերոսի մահով։

Սահակյանի և նրա զինընկերների` թշնամու դեմ մղած պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալներով։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

3
թեգերը:
երեխա, նորածին, Ադամ Սահակյան
Ըստ թեմայի
Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի
«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին
Ո՞վ է հաղթել Ապրիլյան պատերազմում. Արցախի նախագահը ներկայացրեց իր տեսակետը
Ալեն Սիմոնյան

Ի՞նչն է մտահոգում Ալեն Սիմոնյանին ընդդիմության սպասվող հանրահավաքից

7
(Թարմացված է 22:31 24.09.2020)
ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն մեկ մտահոգություն ունի` կապված ընդդիմության՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի հետ։

«Ես կարծում եմ, որ մենք, ցավոք, կորոնավիրուսով վարակվածների աճ կունենանք հավաքից հետո։ Միայն դա է։ Այլապես յուրաքանչյուր ոք ազատ է ներկայացնել իր պահանջները», – ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

«Հայաստանի քաղաքացիները մշտապես կապի և զրույցի մեջ են Հայաստնաի իշխանությունների հետ։ Եվ նրանք լավ գիտեն թե՛ ՀՅԴ–ի, թե՛ ԲՀԿ–ի անցած ճանապարհները, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության մասին հրապարակված տեղեկությունները և գնահատականները։ Ծառուկյանը քաղաքական ապաստարան է հայցում իր համար, Դաշնակցությունը` ռեստարտ, իսկ Վանեցյանի մասով զերծ կմնամ մեկնաբանություններից», – ասաց փոխխոսնակը։

«Իմ քայլը» գնում է ՀՀԿ–ի ճանապարհով. քաղտեխնոլոգը` 3 կուսակցությունների հանրահավաքի մասին

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Հայրենիք» կուսակցությունը համատեղ հանրահավաք են նախապատրաստում Ազատության հրապարակում։ Պահանջներից մեկը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է։

7
թեգերը:
ընդդիմություն, փոխխոսնակ, հանրահավաք, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը բացառում է Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում
Բյուջեի գումարն օդից չի գալիս, դա ժողովրդինն է. Ծառուկյանը՝ մեծ հանրահավաք անելու մասին
Խաչիկ Ասրյանի 10 000 դրամանոց ելույթը. հանրահավաքի ժամանակ նրան տուգանեցին