Նարեկ

«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում

1334
(Թարմացված է 20:11 15.07.2020)
Ներքին Խնձորեսկի` Նախիջևանում հայտնված 30-ամյա տղամարդու դեպքի առնչությամբ Sputnik Արմենիան զրուցել է համայնքի ղեկավարի հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. 30-ամյա Նարեկ Սարդարյանը որևէ պատճառ չուներ սահմանն անցնելու և նման քայլի չէր դիմի. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը` անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեսանյութին։

Մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզում անհետացած տղամարդը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի զինծառայողները նրան ձերբակալել են Նախիջևանի սահմանին։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։

«Ես Նարեկին ճանաչում եմ որպես ընտանիքի հոգսերով ապրող, երկու երեխատեր գյուղացի տղա։ Ոչ մի բացասական բան չենք տեսել նրանից»,–ասաց Մալունցը։

Նրա խոսքով` ձորը, ուր գնացել էր Նարեկն իր անասունների հետևից, մոտ է Նախիջևանի սահմանին. 4-5 կիլոմետր է հեռավորությունը։ Նարեկն այդ ձորում իր անասուններին էր պահում, ինչն էլ ընտանիքի ապրուստի միջոցն էր։

Նարեկ Սարդարյանի ընտանիքը լսել է լուրը, որ վերջինս հայտնվել է ադրբեջանական տարածքում։ Ընտանիքը ծանր վիճակում է։ «Ամեն օր այցելում եմ ընտանիքին, հարևան են ինձ։ Ո՛չ կարողանում ես մի բան ասել, ո՛չ անել։ Լացում են ամբողջ օրը»,–ասաց Մալունցը։

Ի դեպ, Նարեկը երկու` մինչև 8 տարեկան փոքրիկ տղա ունի։

Գյուղը` Ներքին Խնձորեսկը, հեռու է սահմանից։ Համայնքի ղեկավարի խոսքով` վերջին անգամ Արցախյան պատերազմի տարիներին են այնտեղից «մարդ փախցրել»։ Դրանից հետո նման երևույթներ կամ սահմանախախտման դեպքեր չեն գրանցվել։

Խնձորեսկի գյուղապետերանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութին և նշել` բոլորն էլ գիտակցում են, որ տեսաձայնագրությունն իրականության հետ կապ չունի։

«Նարեկը ստիպված է ասել այն, ինչ իրեն պարտադրել են: Նարեկը կվերադառնա իր ընտանիք. նրա ծնողները, կինը, երկու տղաները և բոլորս սպասում ենք: Աստված մեծ է»,–նշված է գրառման մեջ։

Հուլիսի 9-ին մենք հայտնել էինք, որ 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։ Ներքին Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ արոտավայրը գտնվում է ձորի տարածքում, սակայն տեղանքը նորություն չէ Նարեկի համար։ Ձորում 4 տեղ կա արոտի համար, որոնցից մեկն էլ ուղևորվել է նա. մյուսներում նրա հորեղբոր տղաներն են եղել։ Ճանապարհին գյուղացիները տեսել են Նարեկին, ասել է` գնում եմ կովերի հետևից։ Համայնքի ղեկավարը հայտնել էր նաև, որ Նարեկ Սարդարյանը հոգեկան առողջության որևէ խնդիր չուներ։

ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել

1334
թեգերը:
Ադրբեջան, Սյունիք, Նարեկ Սարդարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական զինուժը ադրբեջանցիների 10 անօդաչու թռչող սարք է խոցել. Հովհաննիսյան
Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր
«Զվարթնոց» օդանավակայան

Հայաստանից Ռուսաստան հինգ չվերթ կիրականացվի․ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել

1
(Թարմացված է 19:24 03.08.2020)
Ի տարբերություն նախորդ չվերթերի, որոնց կարող էին մասնակցել միայն Ռուսաստանի կոնկրետ շրջանների բնակիչները, այս թռիչքները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, կարող են օգտվել օգոստոսին կայանալիք հինգ ավիաչվերթից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 5-ին` տեղական ժամանակով 15:50-ին, տեղի կունենա Գյումրի-Մոսկվա չվերթը։ Օգոստոսի 8-ին Երևանից Սոչի և Դոնի Ռոստով մեկական չվերթեր կկազմակերպվեն։ Իսկ օգոստոսի 10-ին Երևանի «Զվարթնոցից» օդանավեր կթռչեն դեպի Կալուգա և Սանկտ Պետերբուրգ։

Չվերթի համար պետք է գրանցվել հետևյալ հղումով։ Տեղերը սահմանափակ են։ Ցուցակները ձևավորվելու են գրանցումների հիման վրա։

Այս չվերթները նախատեսված են ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էր այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում տարհանման, ինչպես նաև բեռնափոխադրող, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, դատարկ ինքնաթիռների տեղափոխումը՝ տեխսպասարկման համար, տրանզիտային թռիչքները երկրի տարածքում՝ վերալիցքավորման կամ անձնակազմի փոփոխության վայրէջքով, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով։ Ռուսաստանն օգոստոսի 1-ից ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ:

1
թեգերը:
թռիչք, չվերթ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

2
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

2
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...