Արման Թաթոյանը Տավուշի մարզում է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզում է

81
(Թարմացված է 16:34 15.07.2020)
ՄԻՊ Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել Բերդից, որոնցում երևում է` Թաթոյանն ուսումնասիրում է հակառակորդի կրակոցների հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է սահմանամերձ Տավուշ։

«Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ Տավուշի մարզում է»,–նշված է Facebook սոցցանցի` ՄԻՊ–ի պաշտոնական էջում։ 

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Նա լուսանկարներ է հրապարակել Բերդից, որոնցում երևում է` Թաթոյանն ուսումնասիրում է հակառակորդի կրակոցների հետևանքները։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Արման Թաթոյանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։

Զեկույցում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 5 զոհ, 10 վիրավոր։

81
թեգերը:
«Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, կրակոց, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Սահման, Տավուշ, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
Ըստ թեմայի
Ինչպես է անցել գիշերը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնել
Ամենաֆանտաստիկ երազում չէի տեսնի, որ նախագահը հյուր կգա, կամ հարավամերիկյան այգի Տավուշում
ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական սպառազինություններ չտրամադրելու հարցը
Ալեն Սիմոնյան

Ի՞նչն է մտահոգում Ալեն Սիմոնյանին ընդդիմության սպասվող հանրահավաքից

0
ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն մեկ մտահոգություն ունի` կապված հոկտեմբերի 8-ին նախատեսվածընդդիմության հանրահավաքի հետ։

«Ես կարծում եմ, որ մենք, ցավոք, կորոնավիրուսով վարակվածների աճ կունենանք հավաքից հետո։ Միայն դա է։ Այալպես` յուրաքանչյուր ոք ազատ է ներկայացնել իր պահանջները», – ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

«Հայաստանի քաղաքացիները մշտապես կապի և զրույցի մեջ են Հայաստնաի իշխանությունների հետ։ Եվ նրանք լավ գիտեն, թե՛ ՀՅԴ–ի, թե՛ ԲՀԿ–ի անցած ճանապարհները, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության մասին հրապարակված տեղեկությունները և գնահատականները։ Ծառուկյանը քաղաքական ապաստարան է հայցում իրեն, Դաշնակցությունը` ռեստարտ, իսկ Վանեցյանի մասով զերծ կմնամ մեկնաբանություններից», – ասաց փոխխոսնակը։

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ–ն ՀՅԴ–ն ու «Հայրենիք» կուսակցությունը համատեղ հանրահավաք են նախապատրաստում Ազատության հրապարակում։ Պահանջներից մեկը արտահեչթ ընտրությունների կազմակերպումն է։

0
թեգերը:
ընդդիմություն, փոխխոսնակ, հանրահավաք, Ալեն Սիմոնյան
Միքայել Մինասյան

«Հո չենք գողանալու, բերենք». Ալեն Սիմոնյանը գիտի Միքայել Մինասյանի տեղը

34
(Թարմացված է 22:20 24.09.2020)
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խոսեց Միքայել Մինասյանին Հայաստան վերադարձնելու ճանապարհների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունները լավ գիտեն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեղը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` դուրս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստից։

«Հա, հասցեն գիտենք, բայց հո չենք գնալու, գողանանք ու բերենք։ Երկիրը պետք է արտահանձնի, իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան», – ասաց Սիմոնյանը։

Նա հաստատեց լրագրողների այն տեղեկությունը, որ Մինասյանը Ռուսաստանում է, Սոչի քաղաքի հյուրանոցներից մեկում։

«Ինչպես գիտեք` վերջերս Ռուսաստանը արտահանձնեց մեզ մեկ քաղաքացու։ Խոսքը «Ալրաղացի Լյովիկի» մասին է։ Այնպես որ, գործընթացները տեղի են ունենում», – նշեց ԱԺ փոխխոսնակը։

Մինասյանը հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորրորդ անգամ բավարարեց Մինասյանի` կալանավորման մասին միջնորդությունը։

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

34
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Ալեն Սիմոնյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել
Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն. Միքայել Մինասյան