Հայկական դիրքեր

Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի դիրքային հաջողությունները զարգացնելու համար․ Քոչարյան

201
(Թարմացված է 14:32 15.07.2020)
Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարդին, քանի որ նրանք հասկացան՝ հնարավոր չէ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ դիրքային և բանակի կառավարելիության հաջողությունները զարգացվեն։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշում ընթացող մարտական գործողություններին։

«Այսօր սահմանին տիրող հարաբերական անդորրը պայմանավորված է նրանով, որ հակառակորդը նկատեց՝ իր գործիքակազմի` նման կիրառումն էֆեկտիվ չէ։ Ապրիլյան պատերազմից հետո հայկական ԶՈւ-ն վերադասավորել է իր խնդիրները և այսօր ավելի բարձր մակարդակի վրա է»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ ցանկություն է ունեցել ստատուս քվոյի փոփոխության հասնելու, սակայն այս անգամ ևս գործողությունները նպատակին չհասան: Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանն անում է քայլեր, որոնք մինչև վերջ հաշվարկված չեն։

Անդրադառնալով սահմանին ընթացող մարտերին միջազգային հանրության արձագանքին՝ Քոչարյանը նշեց, որ այն գրեթե միշտ նույն կերպ է դրսևորվում՝ հանդարտության և զինադադարի պահպանման կոչերի տեսքով:

Քոչարյանն ասաց նաև, որ այսօրվա զինադադարը պարտադրված է հակառակարոդին, քանի որ հասկացան՝ հնարավոր չէ Հայաստանի հետ ուժի դիրքերից խոսել։ Խաղաղությունը, նրա ձևակերպմամբ, նաև պարտադրում են։ 

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների՝ այս օրերին հնչող քննադատություններին, ապա Քոչարյանը նշեց, որ նրանք պարզապես չեն ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել։

ԵԱՀԿ–ն կոչ է արել անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը

«Ի տարբերություն նախկին իշխանության պաշտոնավարման տարիների, այսօր անվտանգային համակարգում առավելություններ ունենք: Մենք դրանով պետք է ոգևորվենք, քանի որ դա Հայաստանի Հանրապետությանն է, բոլորինս է։ Չի կարելի հոգու խորքում ուրախանալ հակառակորդի հաջողություններով»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Հարվածային անօդաչու սարքերը կկատարելագործենք․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13–ի վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։

201
թեգերը:
հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Սահման, Անդրանիկ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
Ըստ թեմայի
Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում կա․ Արծրուն Հովհաննիսյան
Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից
Կարմիր խաչը պաշտոնական գործընթաց է սկսել Ադրբեջանում գտնվող հայի գործով. օմբուդսման
«Հայփոստ»

Ավազակային հարձակում «Հայփոստում». տղամարդը սպառնացել է զենքով ու գումար պահանջել

37
(Թարմացված է 14:47 04.08.2020)
Զինված ավազակային հարձակում իրագործած տղամարդը, ըստ տեղեկությունների, Երևանի բնակիչ է, 33 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 83 շենքում գործող «Հայփոստի» գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ գումար պահանջել աշխատակիցներից։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, որոնք կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանշներով։

Կայքի տեղեկություններով՝ վնասազերծված քաղաքացին Երևանի բնակիչ 33-ամյա Հովհաննես Կարապետյանն է։

Ավազակային հարձակում է կատարվել Երևանի հանրախանութներից մեկում. տեսանյութ

37
թեգերը:
ավազակային հարձակում, ՀայՓոստ, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձինք ծեծել են թոշակառու կնոջը
Գորդոնը կնոջ հետ

Հանրահայտ հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է երիտասարդ կնոջից

11
(Թարմացված է 14:22 04.08.2020)
Չորրորդ ամուսնությունը նույնպես երջանկություն չբերեց հայտնի հեռուստահաղորդավարին: Հայտնի է, որ ամուսնալուծության դիմումը ներկայացրել է կինը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը և նրա երիտասարդ կինը՝ Նոզանին Աբդուլվասիևան, գաղտնի խզել են ամուսնությունը։ Տեղեկությունը հայտնում է Starhit–ը։

Ըստ կայքի` Աբդուլվասիևան ամուսնալուծության դիմում է ներկայացրել հունիսին, դատարանը մեկ ամիս անց պաշտոնապես խզել է նրանց ամուսնությունը:

«Ամուսինների միջև ոչ մի վեճ չի եղել, ալիմենտի և գույքի վերաբերյալ բոլոր հարցերը լուծվել են մինչդատական կարգով», — հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք` նրանք ամուսնացել էին 2014-ին, երբ Աբդուլվասիևան 20 տարեկան էր, Գորդոնը` 50։ Սա հայտնի հաղորդավարի չորրորդ ամուսնությունն էր, որի արդյունքում լույս աշխարհ եկան Ալեքսանդրն ու Ֆյոդորը ( մեկը 6 տարեկան է, մյուսը` երեք)։

Երբ կորոնավիրուսի տարածման պատճառով ինքնամեկուսացման ռեժիմ էր հայտարարվել, Աբդուլվասիևան գրել էր, որ հոգնել է երեխաների հետ ինտենսիվ ժամանակ անցկացնելուց: Նա նաև նշել էր, որ պարբերաբար խտրականության է ենթարկվում ազգային պատկանելության պատճառով (Աբդուլվասիևան տաջիկ է, բայց ծնվել է Մոսկվայում)։

Հաղորդավար, լրագրող և դերասան Ալեքսանդր Գորդոնը հիմա 56 տարեկան է։ Աշխատել է NTV–ում: 1989-ին կնոջ և դստեր հետ արտագաղթել էր ԱՄՆ, 1997-ին` վերադարձել Ռուսաստան։

Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար

11
թեգերը:
Ալեքսանդր Գորդոն, ամուսնալուծություն
Ըստ թեմայի
«Տիեզերքի լավագույն տղամարդը». Աննա Սեդոկովան 3-րդ անգամ է ամուսնանում
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին