«Տավուշ տեքստիլի» արտադրամաս

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

482
(Թարմացված է 19:09 14.07.2020)
Արդեն շուրջ 3 ժամ է, ինչ ադրբեջանական ԶՈւ-ն Բերդի ուղղությամբ այլևս չի կրակում, քանի որ հայկական ԶՈւ-ն լռեցրել է պատասխան կրակահերթով։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հակառակորդն այսօր առավոտյան կրակել է սահմանամերձ Բերդում գտնվող «Տավուշ տեքստիլ» գործարանի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Տավուշ տեքստիլ» գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը հայտնեց՝ կրակոցները հնչել են առավոտյան 11։30-ի սահմանում։

«Չորս կրակոց է հնչել գործարանի ուղղությամբ՝ 120 մմ-անոց ականանետներից։ Փառք Աստծո, որևէ մեկը չի տուժել, գործարանն էլ նյութական վնաս չի կրել»,-ասաց Եզեկյանը։

Նա հայտնեց, որ կրակոցների պահին գործարանում եղել է ինքն ու ադմինիստրատիվ որոշ աշխատողներ։ Երեկ երեկոյան անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվել է ժամանակավոր կանգնեցնել գործարանի աշխատանքը, և աշխատակիցներին տուն են ուղարկել։

Եզեկյանի խոսքով՝ արդեն շուրջ 3 ժամ է, ինչ ադրբեջանական ԶՈւ-ն Բերդի ուղղությամբ այլևս չի կրակում, քանի որ հայկական ԶՈւ-ն լռեցրել է պատասխան կրակահերթով։

Եզեկյանը հայտնեց նաև, որ հուլիսի 12-ի լուսադեմին` ժամը 3-ին, կրակոցներ են հնչել գործարանի՝ Չորաթանի մասնաճյուղի ուղղությամբ։

Ի դեպ, վերջերս «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից 3–ը վերապրոֆիլավորվել են և այժմ արտադրում են բժշկական դիմակներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը թիրախավորել է Բերդ քաղաքը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։ ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայաստանը չորս զոհ ունի` հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

 

482
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Սու-30-ներն օդ են բարձրացել, բայց Ադրբեջանի գործողությունների հետ կապ չունեն. ՀՀ ՊՆ
ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

9
(Թարմացված է 18:42 03.08.2020)
Գեներալ-լեյտենանտը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը

Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:

Ինչպես է անցել գիշերը Տավուշի սահմանին. ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկություններ է հայտնել

9
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից
ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ
«Քանի դեռ ուշ չէ»–ն ե՞րբ է. Տոնոյանը պատասխանել է Ալիևին. տեսանյութ
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

16
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

16
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել