Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրով

Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը

89
(Թարմացված է 15:14 13.07.2020)
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հուլիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մնացականյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

Ըստ ՌԻԱ Նովոստիի` Լավրովն այս թեման քննարկել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ավելի վաղ Մնացականյանը զրուցել էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն էր տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով` ադրբեջանական կողմը չորս զոհ ունի։ Հայկական կողմը, բարեբախտաբար, կորուստներ չի կրել։

 

89
թեգերը:
Սերգեյ Լավրով, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները հրետակոծում են հայկական դիրքերը
Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակում է խաղաղ բնակավայրերի հարևանությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
Միշտ կա այլընտրանք. Աննա Հակոբյանը կոչով դիմել է ադրբեջանցի կանանց և մայրերին
Ադրբեջանցիները գործի են անցել նաև վիրտուալ տարածքում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա

1
ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիային է տրամադրել 2019 և 2020 թվականների առաջին կիսամյակում գրանցված ամուսնալուծությունների ու ամուսնությունների վիճակագրությունը։ Թվերը իսկապես հետաքրքիր են։
Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա
© Sputnik / Shushanik Sargsyan

Աշխարհի շատ երկրներում կորնավիրուսային համավարակից ու հարկադիր մեկուսացումից հետո ավելացել է ամուսնալուծությունների թիվը, բայց որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանում այդ ցուցանիշը նվազել է։

Պակասել են նաև գրանցված ամուսնությունները։ Փորձագետները կարծում են, որ պատճառը կարող է լինել ՀՀ–ում մեծ միջոցառումներ անցկացնելու արգելքը։ Հիմա միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 20 մարդ, իսկ հայերը սիրում են մի քանի հարյուր հոգով հարսանիք անել։

1
Арман Татоян

Կրքեր Ամուլսարի շուրջ. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է գործուղել Ջերմուկ

6
(Թարմացված է 19:52 04.08.2020)
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք:

«Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին»,–նշված է Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

Ըստ հաղորդագրության` Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հեռացրել էր իր տարածքում մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները և այդ մասին հայտարարություն տարածել։ Դրանից հետո Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, որ եթե Ամուլսարի հարցը չլուծվի, արյունահեղություն կլինի։

Մի քանի տասնյակ մարդիկ արդեն մի քանի ժամ է` փակել են Ջերմուկ տանող ճանապարհը։ Ոստիկանության աշխատակիցները ճանապարհը ավտոշարասյունով փակած ցուցարարներին հորդորում են դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը եկել էր ցուցարարների հետ բանակցելու, որպեսզի բացեն ճանապարհը, և երթևեկությունը կաթվածահար չլինի։ Ոմանք ընդդիմացան, ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ։ Իրավապահները 10 հոգու բերման ենթարկեցին։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

6
թեգերը:
Ամուլսար, Արման Թաթոյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Լիդիան Արմենիան» 2 դատական հայց է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության դեմ
Խաչատրյան. «Լիդիանը բորսայում ներկայացվածության առումով խնդիրներ է ունեցել»
Աշխատանք ենք ուզում. «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողները կարդացին Փաշինյանին գրած նամակը