Արա Բաբլոյան. արխիվային լուսանկար

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

66
(Թարմացված է 18:15 09.07.2020)
Դատարանն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբանների միջնորդությունը մերժելու որոշում կայացրեց:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի –Sputnik. Դատարանը մերժեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու` նրա փաստաբանների միջնորդությունը: Դատական նիստի ավարտին տեղեկությունը լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ընթանում էր Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Հարություն Մանուկյանը։

Բաբլոյանն ու Բաբայանը ներկա էին նիստին։ Նշենք, որ Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախատեսված ժամկետից շուտ է ստորագրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնը լքելու դիմումը` այդպիսով Հրայր Թովմասյանին հնարավորություն տալով ՍԴ նախագահի պաշտոնում մնալ մինչև 70 տարեկանը, ոչ թե 6 տարի։

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞. դատարանը գնաց որոշում կայացնելու

Հիշեցնենք` Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018–ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015–ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018–ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։

ՍԴ–ի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018–ի մարտի 23-ին (70 տարեկան դառնալուն պես), սակայն նա մարտի 21-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ուղարկել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, իսկ Բաբլոյանն այն ստորագրել է։

Չեն յուրացրել, չարաշահել են. Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի մեղադրանքները փոխվել են

66
թեգերը:
Հրայր Թովմասյան, Հայաստան, Դատավոր, Դատարան, Քրեական գործ, Արա Բաբլոյան
Ըստ թեմայի
Բաբլոյանի և Բաբայանի գործի նախաքննությունն ավարտվել է. ինչ է որոշել քննչական մարմինը
«Գործավարական փնթիություն». Բաբլոյանի և Բաբայանի գործով նիստը հետաձգվեց
Բաբլոյան. ««Արաբկիրը» պատրաստ է օգնել բուժհիմնարկներին` չմտածելով փոխհատուցման մասին»
ԱԹՍ․ արխիվային լուսնկար

«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

302
(Թարմացված է 01:27 01.10.2020)
Սա վերջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցված թվով 84-րդ անօդաչու թռչող սարքն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը խոցելու մաիսն։

«Նորից ԱԹՍ զգետնեցինք...»,-գրել է նա

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

302
թեգերը:
Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
ՄԻՊ–ը Գեղարքունիքում

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

123
(Թարմացված է 23:58 30.09.2020)
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում ադրբեջանական ԱԹՍ-ները շարունակում են պտտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան պաշտոնական  էջում։

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները»,–գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

123
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0