Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞. դատարանը գնաց որոշում կայացնելու

43
(Թարմացված է 15:51 09.07.2020)
Ժամեր անց հայտնի կլինի` Ազգային ժողովի նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով այսօր կայացած դատական նիստի ժամանակ նրա պաշտպան Արամ Վարդևանյանը Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ընթանում էր Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Հարություն Մանուկյանը։ Բաբլոյանն ու Բաբայանը ներկա էին նիստին։ Նշենք, որ Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախատեսված ժամկետից շուտ է ստորագրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնը լքելու դիմումը` այդպիսով հնարավորություն տալով Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում մնալ մինչև 70 տարեկանը, ոչ թե 6 տարի։

Վաղաշեն համայնքի նախկին ղեկավարին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

«2018-ի մարտի 20-ին ՍԴ–ն աշխատակարգային որոշմամբ փաստացի անդրադարձ կատարել էր օրենսդրական կարգավորումների արդյունքում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կարգավիճակին` դիտարկելով նրան ոչ թե ՍԴ նախագահ, այլ ՍԴ անդամ։ Հիշեցնեմ, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր ընտրվել մարտի 21-ին»,–ասաց Վարդևանյանը։

Նշենք, որ դատախազությունն առարկեց Վարդևանյանի ներկայացրած միջնորդությանը` ասելով, որ այն անհիմն է։

Կողմերին լսելուց հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր` ժամը 17։ 30-ին։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարդևանյանը հայտնեց` հարցն այն է, որ ԱԺ նախագահը կամ պատգամավորները ԱԺ կանոնակարգ օրենքն անգիր իմանալու պարտականություն չունեն։ Վարդևանյանը վստահեցրեց` Արա Բաբլոյանի գործողությունները եղել են բացառապես օրինաչափ, ինչը կապացուցվի կա՛մ այսօր, երբ դատարանը կբավարարի իրենց միջնորդությունը, կա՛մ էլ քննության ընթացքում։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք այս ընթացքում Բաբլոյանի հետ առերեսում եղե՞լ է, ինչին ի պատասխան Վարդևանյանը նշեց, որ առերեսում լինում է, երբ ինչ–որ մեկի դեմ ցուցմունք են տալիս։ Բաբլոյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել;

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018–ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015–ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018–ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։

ՍԴ–ի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018–ի մարտի 23-ին (70 տարեկան դառնալուն պես), սակայն նա մարտի 21-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ուղարկել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, իսկ Բաբլոյանն այն ստորագրել է։

Սամվել Մայրապետյանի նոր մեղադրանքը հետապնդումների շղթայի հերթական օղակն է. փաստաբաններ

43
թեգերը:
Արամ Վարդևանյան, Արա Բաբլոյան, Հայաստան
Ըստ թեմայի
«89+1 գործով մեղադրյալներն» ու մայր օրենքը. Մինասյանը գտել է ամենամեծ մեղավորին
«Առագաստի» սպանության գործը 19 տարի անց վերաբացվել է. Քոչարյանի նախկին թիկնապահը կդատվի՞
ԱԱԾ–ն որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ. «Ժողովուրդ»
ԱԹՍ․ արխիվային լուսնկար

«Նորից ԱԹՍ զգետնեցինք»․ Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնել

319
(Թարմացված է 01:27 01.10.2020)
Սա վերջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցված թվով 84-րդ անօդաչու թռչող սարքն է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը խոցելու մաիսն։

«Նորից ԱԹՍ զգետնեցինք...»,-գրել է նա

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

319
թեգերը:
Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում
ՄԻՊ–ը Գեղարքունիքում

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ–ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում

123
(Թարմացված է 23:58 30.09.2020)
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում ադրբեջանական ԱԹՍ-ները շարունակում են պտտվել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով Մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-յան պաշտոնական  էջում։

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները»,–գրել է Թաթոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

123
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները
Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0