Ռուս բանաստեղծուհի Վերա Պոլոզկովա

«Այստեղ մեր Արևիկն է»․ ինչպես է Պոլոզկովան դստեր համար անուն ընտրել Հայաստանի լեռներում

44
(Թարմացված է 09:32 09.07.2020)
Ավելի վաղ բանաստեղծուհին հետևորդներին ասել էր, որ դեմ չէր լինի հայերեն բանաստեղծություններ գրել, իսկ իր այցը Հայաստան ամենաքնքուշ հուշերից մեկն է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայտնի ռուս բանաստեղծուհի Վերա Պոլոզկովան, Instagram-ում պատասխանելով իր բաժանորդների հարցերին, պատմել է դստեր անվան ընտրության պատմությունը։

«Ես Հայաստան էի այցելել իմ հղիության 4-րդ ամսում, նոր էի իմացել, որ աղջիկ եմ ունենալու։ Հայաստանի լեռներում առաջին ձյունն էր տեղում` լռություն ու գեղեցկություն, ասես արարման առաջին օրը լիներ։ Եվ աղջիկները, որոնց ես հիմա անվանում եմ «իմ սփյուռքը», ձեռք էին տալիս փորիկիս և ասում են․ «Այստեղ մեր Արևիկն է»»,-գրել է Պոլոզկովան։

Instagram story поэтессы Веры Полозковой
Ռուս բանաստեղծուհի Վերա Պոլոզկովայի Instagram-ի «սթորիները»

Իմանալով Արևիկ անվան թարգմանությունը` բանաստեղծուհին մի քանի օր մտքում այդպես է կոչում դեռ չծնված դստերը և անգամ համադրում է անունը երկու ավագ որդիների անունների հետ․ «Ֆյոդոր(6տ․), Սավվուշա (2տ․) և Արևիկ»։ Բայց հետո մի քիչ վերափոխում է անունը և վերածում ռուսական տարբերակի։ Այդպես հայտնվում է Արինա անունը։

Instagram story поэтессы Веры Полозковой
Ռուս բանաստեղծուհի Վերա Պոլոզկովայի Instagram-ի «սթորիները»

Ավելի վաղ հետևորդների հետ նմանատիպ հարցուպատասխանի ժամանակ բանաստեղծուհին ասել էր, որ դեմ չէր լինի հայերեն բանաստեղծություններ գրել։

«Ես կուզեի բանաստեղծություններ գրել ուկրաիներեն, իտալերեն և հայերեն, ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես են այդ լեզուները հնչում»,-խոստովանել է նա։

Instagram story поэтессы Веры Полозковой
Ռուս բանաստեղծուհի Վերա Պոլոզկովայի Instagram-ի «սթորիները»

Իսկ իր ացելությունը Հայաստան բանաստեղծուհին ամենաքնքուշ հուշերից մեկն է համարում։ Բաժանորդներից մեկի արտահայտությանը, թե «Հայաստանը սպասում է քեզ», Պոլոզկովան հրապակել է Գառնու «Քարերի սիմֆոնիայում» իր լուսանկարը և խոստացել է, որ անպայման կվերադառնա։

Instagram story поэтессы Веры Полозковой
Ռուս բանաստեղծուհի Վերա Պոլոզկովայի Instagram-ի «սթորիները»

«Վաղուց որևէ վայրի հանդեպ առաջին իսկ հայցքից նման սեր չէի զգացել, վաղուց այսքան չէի ծիծաղել, այսքան համեղ բաներ չէի կերել, այսքան չէի զարմացել բնության գեղեցությունից՝ ճանապարհի ամեն մետրին։ Անպայման էլի կգամ և մտադիր եմ հաճախ այցելել»,-գրել է բանաստեղծուհին։

Instagram story поэтессы Веры Полозковой
Ռուս բանաստեղծուհի Վերա Պոլոզկովայի Instagram-ի «սթորիները»

Վերա Պոլոզկովան հայտնի ռուս բանաստեղծուհի է, որը հրատարակել է «Непоэмание», «Осточерчение», «Фотосинтез», «Ответственный ребенок» բանաստեղծական ժողովածուները։ Նախկին ամուսնուց՝ երաժիշտ Ալեքսանդր Բգանցևից, Վերան երկու որդի ունի։ Դստեր հոր մասին ոչինչ հայտնի չէ։

44
թեգերը:
Հայաստան, անուն, դուստր, բանաստեղծություն, Վերա Պոլոզկովա (ռուս բանաստեղծուհի)
Ըստ թեմայի
Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո
Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշել է` ինչպես էին տարազով պարում Երևանում
«Տանը մնացած կլինեիր»․ ինչպես են Գարիկ Մարտիրոսյանն ու կինը «փոխել սեռերը»․ լուսանկար
Կանգառ, Երևան, արխիվային լուսանկար

Կարճատև անձրևները վերադառնում են. եղանակի տեսություն

11
(Թարմացված է 16:26 12.08.2020)
Հանրապետության առանձին շրջաններում կարճատև անձրևները կգրանցվեն հատկապես կեսօրից հետո և գիշերային ժամերին:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 13-17-ը Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Օգոստոսի 13-17-ը մայրաքաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան տաքություն:

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

 

11
թեգերը:
Անձրև, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով
Կոռկոշ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

25
(Թարմացված է 15:38 11.08.2020)
Թթվաշ պտուղների գրեթե բոլոր սիրահարները սառցախցիկում կամ մուրաբայի տեսքով պահեստավորած կոկռոշի պաշար են ունենում։ Թե ինչ օգուտ է տալիս այս հատապտուղը և ինչու չի կարելի այն չարաշահել՝ ընթերցեք մեր հոդվածում։

Կոկռոշը սննդարար և շատ օգտակար հատապտուղ է: Որպես կանոն, մեկ հատապտուղը կշռում է 3-6 գրամ: Հատապտուղները կարող են լինել կանաչ, դեղնասպիտակ, վարդագույն, կարմիր կամ մուգ մանուշակագույն: Կարող են լինել շատ քաղցր կամ մի քիչ թթվաշ։ Բայց գույնից կամ համից այս հատապտղի օգտակար հատկություններն ամենևին էլ չեն փոխվում։

Крыжовник
Կոկռոշ

Հատապտուղը պարունակում է սննդային մանրաթելեր, դաբաղանյութեր, օրգանական թթուներ, մոնոսախարիդներ և դիսախարիդներ։ Կոկռոշը պարունակում է մի շարք վիտամիններ և հանքանյութեր՝ PP, E, C, B9, B6, B2, B1, A, բետա կարոտին, նիկել, ցինկ, կալիում, մագնեզիում, մեծ քանակությամբ երկաթ և այլն: Սակայն այս հատապտղի կարևորագույն առաքելությունը դեպրեսիան բուժելը և տրամադրությունը բարձրացնելն է, ինչը հնարավոր է դառնում հասուն հատապտուղներում երջանկության հորմոնի՝ սերատոնինի պարունակության շնորհիվ։

Կոկռոշի օգտակար հատկությունները․

  • Ամրացնում է արյան անոթները
  • Դանդաղեցնում է սկլերոզի զարգացումը և ուռուցքների աճը
  • Մարմնից հեռացնում է տոքսինները և կարգավորում մարսողությունը
  • Իջեցնում է արյան ճնշումը
  • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
  • Չեզոքացնում է մարմնի բորբոքային գործընթացները
  • Արագացնում է նյութափոխանակությունը և նպաստում նիհարելուն
  • Կանանց մոտ կարգավորում է դաշտանային ցիկլը
  • Ապահովում է տղամարդկանց հորմոնալ հավասարակշռությունը
    Крыжовник
    © CC0 / pxhere
    Կոկռոշ

Հակացուցումները

  • Կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների սրման
  • Բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը
  • Սրում է ալերգիկ ռեակցիաները
  • Նորածինների մոտ մետեորիզմ է առաջացնում
  • Զարգացնում է գաստրիտը կամ ստամոքսի խոցը
    Кексы с крыжовником
    © CC0 / LUM3N / Muffins
    Կոկռոշով կեքս

Ինչպես ընտրել կոկռոշ

Հատապտուղների կեղևը պետք է լինեն առաձգական։ Եթե պտուղը պինդ է, այն դեռ խակ է, որքան փափուկ է, այնքան ավելի հասուն է։ Հատապտուղները պետք է լինեն չոր, ոչ կպչուն։ Խորհուրդ է տրվում գնել պոչիկներով հատապտուղներ․ դրանք ավելի երկար են պահպանվում։

Ինչպես պահպանել կոկռոշը

Սառնարանում հատապտուղները կարելի է պահել 2 շաբաթ, իսկ սենյակային ջերմաստիճանում՝ ընդամենը 5 օր, այն էլ՝ եթե ջերմության տատանումներ չկան։ Երկարաժամկետ պահպանելու համար կոկռոշը սառեցնում են, չորացնում կամ մուրաբա պատրաստում։

25
թեգերը:
օրգանիզմ, հատապտուղ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում
Զարդանախշ

Երևանի բնակֆոնդի պատմությունը, կամ ինչպե՞ս երևանցի աշխղեկը շահեց ապագա զոքանչի սիրտը

0
(Թարմացված է 01:38 13.08.2020)
Բնակարանների սեփականատերերը մտահոգ են. գույքահարկն ավելանում է, բայց բոլորը չէ, որ կարող են այն վճարել։ Երևանում բնակարանները շատ են ու տարբեր, դրանցում ապրող մարդիկ` ևս։ Թե ինչպե՞ս է ձևավորվել Երևանի բնակֆոնդը՝ հիշում է Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Սկզբում հայտնվեցին «ստալինկաները», հետո «խրուշչովկաները», այնուհետև «բրեժնևկաները», այսօր արդեն թանկարժեք «առանձնատների» մի ամբողջ թաղամաս, որոնց վրա խեթ է նայում Քննչական կոմիտեն։  Ամեն ինչ սկսվեց «ստալինկաներից»։

Ի՞նչ են դրանք և ինչու՞մն է դրանց գրավչությունը։ Երևանում այդ շենքերը կառուցվել են անցած դարի 30-ականների վերջից մինչև 50-ականների կեսերը, գլխավորապես Մաշտոցի անվան (այն ժամանակ, բնականաբար Ստալինի անվան) պողոտայի երկու կողմերում, որոնք  ամուր կանգնած են նաև այսօր։

Կհարցնեք՝ի՞նչ առավելություններ ունեն «ստալինկաները»։ Շատ։ Ընդարձակ շքամուտքեր, երկաթակուռ ճաղաշարեր, սալիկապատ հատակը, նույն հարկում ոչ ավել, քան երկու կամ երեք բնակարաններ` 50-100 քմ մակերեսով, մինչև 3 մետր ձգվող առաստաղներով, առանձին սանհանգույցով, մեծ  խոհանոցով, ընդարձակ պատշգամբով, որոնք գերազանցապես գտնվում են քաղաքի պատմական մասում։ Եվ սա դեռ ամենը չէ։

Առաջին հայացքից գայթակղիչ այս բնակարանները, սակայն, թերություններ էլ ունեն։ Շենքերը բավական հին են (տարիքն այստեղ էլ անհնար է թաքցնել), գները` թանկ։ Կարծես՝ այսքանը։

Մաշվածության մասին ավելի մանրամասն․ մինչև 1945 թվականը կառուցված «ստալինկաներին» 125 տարվա կյանք էին խոստանում։ Իսկ 45 թվականից հետո կառուցվածները նախատեսված են մինչև 150 տարվա շահագործման  համար։

«Հին Երևանի»` խախտումներով շինարարություն իրականացնելու դեպքով քրգործ է հարուցվել

Հիմա «խրուշչովկաների» մասին։ Շինարարական նորմերի ու կանոնների համաձայն` դրանց շահագործման համար կես դար էր հատկացված։ Բայց երևանյան Չերյոմուշկաներում մեր երկարակյացներն իրենց դարն արդեն ապրել են և տա Աստված, որ շարունակեն գոյատևել առանց միջադեպերի։

Սակայն ամեն ինչ իր վերջն ունի և նույնիսկ «ստալինկաները» հավերժ չեն, չնայած Երևանում դրանք դեռ երկար են կանգուն կմնան։ Ինչո՞ւ։ Որովհետև դրանք կարծես հատ–հատ կառուցված լինեն, քանի որ բառիս բուն իմաստով ձեռքի աշխատանք են։

Կարող եմ անձամբ վկայել՝ Մաշտոցի պողոտայում գտնվող N 24 բնակարանի օրինակով, որում ապրել եմ։ Բնակարանի հիմքի փորվածքն արել են ձեռքով` բահ, լինգ,  քլունգ, ձեռնասայլակներ։ Ճակատային և ներսի պատերի քարերը (վարդագույն տուֆ) տեղափոխել են մեծ բեկորներով, որոնք տեղում ավելի փոքր կտորների են բաժանել, հետո դրանք խելքի են բերում քարտաշները, որոնք օգտագործել են հատիչ, մուրճ, պեմզա։ Միևնույն ժամանակ դրանք կառուցելիս քարտաշները կիլոգրամներով կուլ են տվել դեպի երկինք բարձրացող փոշու քուլաները, ռեսպիրատոր դիմակներ նրանք չեն դրել, հարիր չէր։

Проспект Маштоца
© Sputnik / Aram Nersesyan
Մաշտոցի պողոտա

Քարերը  նույնպես ձեռքով են վերև բարձրացրել, հատակի ծածկի համար ցեմենտի խառնուրդը խառնել են բոլորի աչքի առաջ, այնուհետև բահերով պատգարակների վրա լցրել, ոտքով բարձրացել կոնկրետ հարկ և գործի անցել։ Թե մեկ հերթափոխի ժամանակ քանի անգամ են բարձրացել-իջել ոչ ոք չէր հաշվել։ Բետոնախառնիչը  և ինքնաթափ բեռնատարները հայտնվեցին միայն 50-ականների կեսերին։

Օգտագործվող նյութերը` քարը, փայտը, մետաղը, ապակին և այլն, բոլորը բարձրորակ են եղել, շինարարները` նույնպես, և զարմանալու ոչինչ չկա, որ շենքերն ինչպես կառուցվել են, այդպես էլ կանգուն մնացել են․․․

Здание на перекрестке проспекта Маштоца и улицы Пушкина, Ереван
© Sputnik / Asatur Yesayants
Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում կառուցված շենքը

Շինանյութի գողությունները սկսվեցին «խրուշչովկաների» կառուցման տարիներին, ինչի պատճառով երկրաշարժն ավերեց Լենինականի շենքերի մեծ մասը։ Աստված մի արասցե, եթե Երևանում նման բան պատահեր, նույն պատկերը կլիներ։ Ցեմենտը, ավազը պակաս էին լցնում, փոխում դրա տեսակը, հապճեպ  արմատուրա կապում, շտապում էին շահագործման հանձնել շենքը ։

«Բրեժնևկաների» ժամանակ կառուցել են ինչպես պատահի, հաճախ՝ ինչպես ցանկացել են։ Որպես ասածիս վառ ապացույց մի օրինակ բերեմ։

Երկու ընկեր ապրում էին Հրաչյա Քոչարի փողոցի 27 ա հասցեում  գտնվող շենքի նույն հարկում։ Երկուսի բնակարանն էլ երկսենյականոց էր։

– Քեզ չի թվո՞ւմ, որ քո ճաշասենյակը իմինից մեծ է, – մի օր նրանցից մեկը հարցրեց մյուսին։

– Ինձ չի թվում, դա իսկապես այդպես է։

– Այդ ինչպե՞ս, – զարմացել է ընկերը։

Պարզվում է՝ բնակարանը կառուցող աշխղեկը պատրաստվում էր ամուսնանալ այդ հարևաններից մեկի քրոջ հետ և ապագա զոքանչին դուր գալու համար, միջնապատը տասնյակ սանտիմետրեր հետ էր տվել դեպի մյուս հարևանի բնակարան։ Հարսանիքն, իհարկե, կայացավ, իսկ որոշ ժամանակ անց նույն հարկում մեկ այլ ընտանիք հաստատվեց, սակայն հյուրասենյակի պատն այլևս տեղից չշարժվեց։ Ընկերությունը հաղթեց։

Իսկ դրանից ավելի կարևոր էր փոխզիջումը։ Հայաստանի նախարարների խորհրդի տունը (Ավագ Պետրոսյանի փողոց) պետք է այնպես կառուցվեր, որ մինչև հարևան շենքի ճակատային մասը մոտ 5-6 մետր մնար։ Հարևան տան բնակիչները աղմուկ բարձրացրին։ Գլխավոր փաստարկն այն էր, որ իրենց զրկում են արևից։  Նախարարների խորհրդի տան բնակիչները հարցրին՝ իսկ եթե արանքում մեկական սենյակ խցկեն ու նրանց տա՞ն։

«Կլինի», – միաձայն ասացին ցուցարարները և յուրաքանչյուրը ստացավ իր հասանելիքը։

Ինչն է միավորում «բրեժնևկաներին», «խրուշչովկաներին» և երևանյան մյուս տներին` բացառությամբ անհատական նախագծով կառուցված դղյակների։ Կայանատեղիների բացակայությունը։ Այն ժամանակ բակերում ավտոկայանատեղիները համար տարածքներ չէին նախատեսում՝ մեքենաների  բացակայության պատճառով. անձնական օգտագործման մեքենաները սակավաթիվ էին։ «Ստալինկաների» բնակիչներին սպասարկում էին ծառայողական մեքենաները, որոնք բակեր մուտք չէին գործում, այլ սպասում էին փողոցում։ Բակերն իրենց նշանակությունն ունեին. այնտեղ վազվզում էին երեխաները, խաղում և մեծանում։

Աբովյան 10–ն ընդգրկվա՞ծ է հուշարձանների պահպանման ցանկում. ինչ գիտենք հրդեհված շենքի մասին

... Այդ բակերում խաղացող երեխաները վաղուց են մեծացել, իրենց երեխաներն ունեցել․․․ սերնդափոխություն է եղել, բայց հայրերից որդիներին, այնուհետև թոռներին, հետո էլ ծոռներին անցած «ստալինյան», «խրուշչովյան», «բրեժնևյան» տներն առ այսօր կանգուն են մնացել նաև այն պատճառով, որ դրանց պատերի ներքո շատ են աղոթել։

... Իսկ հինգաստղանի հյուրանոցների տեսքով կառուցված տները բանկային քարտի պարունակության և ճաշակի հարց են։ Կարծում եմ՝ դրանք հարմար են ժամանակավոր բնակության համար, իսկ հիմնական բնակվողներին շատ արագ կհոգնեցնեն, որովհետև հոգի չունեն․․.

0
թեգերը:
գույքահարկ, Ավտոկայանատեղի, շենք, Երևան
Ըստ թեմայի
Որքա՞ն գույքահարկ ենք վճարելու առաջիկա տարիներին
Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից
Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար