ՃՈ

Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ

57
(Թարմացված է 19:10 08.07.2020)
Ոստիկանությունը վիճակագրություն է ներկայացրել այն փողոցների առնչությամբ, որոնցում առաջարկվում է նվազեցվել արագությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը տեղի են ունեցել այն փողոցներում, որոնցում սահմանված արագությունը 60 կմ/ժ–ից բարձր է եղել։ Վիճակագրությունը ներկայացրել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը` անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին։ 

Վահե Ղազարյան
© Photo / official site of the Prime minister of RA

Երեկ ոստիկանությունը հայտնել էր նոր որոշման մասին, ըստ որի` հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Խոսքը, մասնավորապես, Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցների, Մյասնիկյան պողոտայի, Սարալանջի փողոցի և Աշտարակի խճուղու մասին է։

«2019-ին ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվն այդ փողոցներում կազմել է Երևանում տեղի ունեցած պատահարների հետևանքով ընդհանուր զոհերի 20%-ը։ Այսինքն` այս դեպքում ևս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ցուցանիշ»,–նշված է հաղորդագրության մեջ։

60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ

Ոստիկանությունը հայտնում է, որ այս փոփոխությունը, սակայն, հետագայում կարող է չարդարացնել իրեն, և այդ դեպքում պետք է կամ այլ միջոցառում իրականացնել կամ վերադառնալ նախկին վիճակին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։ Երևանի դեպքում`պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում գրանցվել է 29 զոհ։ Ինչ վերաբերում է փողոցներին, որտեղ առաջարկվում է արագությունը նվազեցնել, ապա պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։

ՃԵԿ օրինախախտներին կհետևեն հեռախոսով. վարչապետը կոչ արեց ներառել նաև դիմակ չկրողներին

57
թեգերը:
Հայաստան, որոշում, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ)
Ըստ թեմայի
«Բջջային հավելվածի ու ծածուկ ծառայության պարագայում ՃՈ–ն արդեն կարող է լուծարվել». Քեյան
Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից
Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները փակվում են
ՃՈ տեսուչը թմրամիջոց է օգտագործել. նրան ազատել են աշխատանքից
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հետ է կանչել ՀՀ դեսպաններից մեկին

4
(Թարմացված է 21:29 04.12.2020)
Հայաստանի նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Դիվանագիտական այս առաքելությունը դեսպանը սկսել էր երկու տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ

Նշենք, որ Ղալաչյանը Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից նա համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։

Чрезвычайный и Полномочный посол Армении в Кыргызстане Гагик Галачян (резиденция в г. Нур-Султан) вручил верительные грамоты Президенту Кыргызстана Сооронбаю Жээнбекову (11 сентября 2019). Бишкек
© Photo : Sultan Dosaliev / press office of the Embassy of RA in Kazakhstan
Գագիկ Ղալաչյան

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև հետմահու

 

 

 

4
թեգերը:
Դեսպան, Ղազախստան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Հայփոստ

Հայաստանում կզարգանան փոստային ծառայությունները

9
(Թարմացված է 21:11 04.12.2020)
Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և ԵԱԶԲ փոստային օպերատորները կզարգացնեն փոստային ծառայությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը, Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի փոստային օպերատորները ՝ «Հայփոստը», «Կիրգիզ փոստը» և «Ռուսաստանի փոստը» կզարգացնեն իրենց ծառայությունները բաժանորդների և ընկերությունների համար: Տեղեկությունը հայտնում է «Ռուսաստանի փոստի» մամուլի ծառայությունը։

«Նպատակը բոլոր երեք երկրների տարածքում փոստային-լոգիստիկ ծառայություններ պատվիրող հաճախորդների համար միասնական պատուհանի ստեղծումն է։ Սա մեր երկրների փոստային օպերատորների միջև առաջին նման համագործակցությունն է։ Նման նախագծերը կոչված են առավելագույնս դյուրացնելու երեք երկրների տարածքում էլեկտրոնային առևտրի միջազգային բիզնեսի վարումը և հեշտացնելու տեղական խաղացողների համար արտասահմանյան շուկաներ դուրս գալը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը պայմանավորվել են երկրների միջև միջազգային փոստային առաքանիների առաքման լոգիստիկ ծառայություններ ստեղծել։ Ինչպես նաև քննարկվել է Ասիա – Եվրոպա, Եվրոպա – ԵԱՏՄ երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ – ԵԱՏՄ ուղղություններով առաքումների տարանցման կազմակերպման համար ապրանքների մշակումն ու այս ոլորտում ջանքերի համակարգումը։

ԵԱԶԲ-ն և Հայաստանի, Ռուսաստանի ու Ղրղզստանի փոստային օպերատորները մտադիր են զարգացնել համագործակցությունը միջազգային փոստային առաքանիների միասնական տեխնոլոգիայի մշակման և ներդրման, մաքսային պահեստների կազմակերպման ժամանակ առցանց առևտրի լիազորված օպերատորի տեխնոլոգիայի կիրառման և այլ ուղղություններով։

«Հայփոստը» դուստր կազմակերպություն կհիմնի Չինաստանում. Արշակյան

9
թեգերը:
Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Ղրղզստան, Ռուսաստան, Հայաստան