Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման արտադրամասը Հայաստանում

Հայ զինվորը շուտով տեղական «Կալաշնիկով» կունենա. ինչպե՞ս է աշխատում զենքի գործարանը

352
(Թարմացված է 22:52 07.07.2020)
Ձեռնարկության ղեկավարությունը շատ հավակնոտ խնդիր է դրել իր առջև։ Այդ ծրագրերի իրականացումը թույլ կտա հայկական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հարցում որակական թռիչք կատարել։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը կարևոր առաջընթաց է գրանցել. այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում «Կալաշնիկով» ինքնաձիգներ են հավաքելու։ Ասել, որ սա ինչպես ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման, այնպես հայ-ռուսական ռազմական համագործակցության կարևոր քայլ է, նշանակում է ոչինչ չասել։

Քիչ երկրներ կարող են պարծենալ լեգենդար ինքնաձիգների տեղայնացված հավաքումով։ Հայաստանում այս խնդիրը հաջողվել է լուծել, թեև դեռ մի քանի տարի առաջ սա ֆանտաստիկայի ժանրից էր։ Գործարանը «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման կազմում է։

Открытие предприятия по сборке автоматов Калашникова (7 июля 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում

Ձեռնարկությունը պաշտոնապես բացվել է հուլիսի 7-ին։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչներ, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, «Նեյտրոնի» ղեկավար Դավիթ Գալստյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ավտոմատների հավաքման կազմակերպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2018 թ․-ի օգոստոսին Մոսկվայում, Դավիթ Գալստյանի և «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի հանդիպման ընթացքում: Իսկ այս տարվա մայիսին ձեռնարկության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով։

Открытие предприятия по сборке автоматов Калашникова (7 июля 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Կալաշնիկով ինքնաձիգներ

Սկզբում մասերը Ռուսաստանից են մատակարարվելու, իսկ այստեղ դրանցից ԱԿ-103 ինքնաձիգներ են հավաքելու։ Բայց հետագայում մասերի արտադրությունն էլ կտեղայնացվի։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հայտնեց ձեռնարկության ներկայացուցիչ Իգոր Գորդիենկոն։

Երևանի հեռահար նշանակետը արտահանումն է․ ո՞ր երկրներում են Կալաշնիկովի ինքնաձիգ արտադրում

 Լրագրողների հետ զրույցում «ՆԵյտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Իգոր Գորդիենկոն նշեեց, որ ձեռնարկության հզորության լավագույն ժամանակներում կհավաքեն տարեկան մինչև 50 հազար միավոր ինքնաձիգ: Սա հսկայական թիվ է, որը մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակի կարիքները։ Տրամաբանությունը հուշում է, որ արտադրանքի զգալի մասը կարտահանվի։ Բայց արտահանման ծրագրերի մասին ընկերության ղեկավարությունն առայժմ լռում է, քանի որ չի ցանկանում  իրադարձություններից առաջ ընկնել։

Այս պահին գործարանում 25 մարդ է աշխատում, հիմնականում՝ նախկին սպաներ։ Նման ընտրությունը պատահական չի եղել՝ նրանց մարտական փորձը, զենքի հետ վարվելու ունակությունը որոշվել է օգտագործել զենքի հավաքման գործընթացում։

Открытие предприятия по сборке автоматов Калашникова (7 июля 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում

Չնայած պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր, բայց վերջին մի քանի օրում ձեռնարկությունում հասցրել են արդեն 180 միավոր ինքնաձիգ հավաքել։ Պատասխանելով մեր հարցին` Գորդիենկոն խոստացավ, որ մինչև հուլիսի վերջ ՀՀ զինված ուժերը հայրենական արտադրության ինքնաձիգների առաջին խմբաքանակը կստանան։

Ինչպես նշվեց վերևում՝ Հայաստանում նախատեսվում է ինքնաձիգների արտադրության լիակատար տեղայնացում։ Այդ նպատակով Աբովյան քաղաքում արտադրական տարածք է կառուցվում։

«Բացի ինքնաձիգների հավաքման համար դետալների պատրաստումից, Աբովյանում նաև փամփուշտներ են թողարկելու՝ տարեկան մինչև 150 միլիոն հատ։ Այնտեղ նաև ավտոմոբիլային և ռազմական տեխնիկայի վերանորոգում է իրականացվելու՝ «ԿամԱԶ» կոնցեռնի «Ռեմդիզել» ԲԸ-ի մասնակցությամբ»,–ասաց Գորդիենկոն։

Открытие предприятия по сборке автоматов Калашникова (7 июля 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում

Ինչ վերաբերում է փամփուշտների թողարկմանը, ապա «Նեյտրոն» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Արմեն Բախշյանն իր հերթին հայտարարեց, որ արտադրությունը կարգավորելու համար գնելու են ռուսական և իտալական հոսքագծեր: Իսկ ընդհանուր առմամբ արդյունաբերական գոտում աշխատելու է մինչև 1200 մարդ։

Խոսելով Աբովյանի ձեռնարկության գործարկման մասին` Բախշյանը նշեց, որ այժմ նախագծային աշխատանքները ավարտին են մոտենում, ընթացիկ տարվա վերջում արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները։ Իսկ գործարկումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարեվերջին։

Ընդհանրացնելով կարելի է փաստել, որ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի ղեկավարությունն իր առջև շատ հավակնոտ խնդիրներ է դրել։ Դրանց իրականացումը որակական թռիչք կհաղորդի հայկական ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը։

  • Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 7
© Sputnik / Aram Nersesyan
Կալաշնիկով ինքնաձիգների հավաքման գործարանը Հայաստանում
352
թեգերը:
արտադրություն, Զինվոր, Զենք, Ռուսաստան, Երևան, «Կալաշնիկով» ինքնաձիգ
Ըստ թեմայի
Ինչի հաշվին կարող են հայկական զինատեսակները մրցունակ լինել միջազգային շուկայում
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
Фонари уличного освещения перед Домом правительства Армении на площади Республики

Լույս չի լինի Երևանի և 2 մարզի որոշ հատվածներում

0
Հանրապետության տարածքում հոսանքազրկումները կատարվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Գարեգին Նժդեհ փ․27/2 շենք, 11:00-17:00 Աբովյան փ 41, Հերացու փ. 10-16 շենքերը, Այգեստան 7փ. 1-18; 11փ. 11-61 սեփական տներ, Վարդանանց փ. 93-127 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Հ․ Շահինյան 1փ. 2, 11, 12 սեփական տներ, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Թումանյան փ. 25, 27ա, 29 շենքեր, Կողբացի փ. 83, Սարյան փ. 29, 31, 40 շենքեր, Վարդանանց փ. 10 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քոչար փ. 16, Ռայնիսի փ. 88, 90, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ, Բաղրամյան պող. 23, 66 շենքեր,Ա.Ավետիսյան փ. 25 շենք, Սունդուկյան փ. 7 շենք 1 մուտք, Արղության փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փ․4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Արշակունյաց պող․30, 32 շենքեր, Լազոյի փ․6 շենք, Լազոյի փողոցի և նրբանցքի սեփական տներ, «Արգո» ՍՊԸ, Ձիասպորտի կենտրոն, «Ծատուրյան» ԱՁ, «Հայր և որդի Կարապետյաններ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան փ. 12 շենք, Դավթաշեն 2 թաղ. 46/4 շենք; 3 թաղ. 7Ա շենք, Շիրազի փ. 36 շենք, Նազարբեկյան փ. 3/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Արեշ 1փ. 69-183; 2փ. 1-14; 7փ. 1-10; 24փ. 1-40 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 14, Ն․ Ստեփանյան փ. 13 շենքեր, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ․ 3 շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան շենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկայի շենք, Գյուրջյան փ. 8՝ «Նորք» ՇՇ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ․ 1 շենք, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ․ 4, 12 շենքեր, Նոր-Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 18 շենք, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 5 շենք, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 87 շենք, Ավան՝ Թումանյան թաղ․ 13/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 3/9 շենք, Ավան Առինջ 2-րդ միկրո.՝ Տաշքենդի փ. 26 (2/8) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-14:00 Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս,

Կոտայքի մարզում՝

11։00-14։00 Պռոշյան համայնքի հարավարևելյան թաղամաս, «ՍԼԼ գազ», «ԱԻՍԱ», «Հ․ Բալյան» ՍՊԸ-ներ և Զին-մաս, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս, 11։00–17։00 Աբովյան քաղաք՝ 4-րդ միկրոշրջան 4 շենք; 3-րդ միկրոշրջան 10 շենք, Գեղաշեն և Կամարիս գյուղեր՝ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: ©

0
թեգերը:
Արագածոտնի մարզ, Կոտայք, էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Հայաստան
Կանգառ, Երևան, արխիվային լուսանկար

Կարճատև անձրևները վերադառնում են. եղանակի տեսություն

19
(Թարմացված է 16:26 12.08.2020)
Հանրապետության առանձին շրջաններում կարճատև անձրևները կգրանցվեն հատկապես կեսօրից հետո և գիշերային ժամերին:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 13-17-ը Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Օգոստոսի 13-17-ը մայրաքաղաքի առանձին հատվածներում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևանում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +31-ից +33, երեկոյան՝ +27-ից +29 աստիճան տաքություն:

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին, Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

 

19
թեգերը:
Անձրև, եղանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Քաղաքացին խառնարային լճից ջրառ է անում. նախարարությունը գնացել է ահազանգի հետքերով