Արմեն Սարգսյան

Սարգսյանն առաջարկում է ՍԴ անդամներից 3-ին նշանակելու իրավասությունը հանձնել նախագահին

140
(Թարմացված է 20:54 07.07.2020)
Երկու տարվա ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են ՍԴ դատավորի թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են Ազգային ժողովի կողմից: Ստացվում է՝ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ: Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման հենց սկզբում նախագահն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն ու ողջունել վարչապետի կողմից մասնագիտական նման հանձնաժողովի ստեղծումը: Նա նշել է, որ նախագահի աշխատակազմն ու նախագահական ինստիտուտն ամենայն լրջությամբ են մոտենալու և իրենց մասնակցությունն են բերելու այս գործընթացին:

Հանրապետության նախագահը անդրադարձել է «նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգի» շուրջ քննարկումներին։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ կարող է լինել շատ լավ, կարող է նաև շատ վատ լինել:

«Այսօր քննարկել՝ նախագահական, թե խորհրդարանական...Սա ճանապարհից շեղման քննարկում է։ Քննարկումը պետք է լինի ըստ էության, և եթե մենք այսօր խորհրդարանական կառավարման համակարգ ունենք, ապա շատ էական է քննարկել, թե ինչպես անենք, որ այդ համակարգը մեր Սահմանադրությամբ և նրանից բխող օրենքներով լինի լավագույններից մեկը և լինի մերը։ Մենք պետք է վերցնենք աշխարհի լավագույն փորձը և այն կիրառենք՝ անպայման հաշվի առնելով մեր մշակույթը, պատմությունը, մեր այսօրվա իրականությունը։ Մենք պետք է գտնենք մերը, որը լավագույնն է»,- ասել է ՀՀ նախագահը՝ հատկապես կարևորելով հանրային քննարկումները։

Սարգսյանը վստահ է՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթը իրավաբանական լեզվով ձևակերպված լինելը։
«Չպետք է լինի այնպես, որ հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածենք հանրային քննարկման մասին»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Նախագահին հորդորում են հնարավորինս շուտ առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու

Անդրադառնալով նախագահի ընտրությանը՝ Սարգսյանը շեշտել է, որ ինքը փորձում է լինել «այն նախագահը, որը չեզոք է»։

«Բոլորդ էլ ուզում եք, որ Հանրապետության նախագահը չլինի կուսակցական, աջ կամ ձախ, վերև կամ ներքև, այլ՝ լինի մեկը, որը կկարողանա իր լիազորությունները ճիշտ իրականացնել։ Ճգնաժամային իրավիճակներում կամ անհրաժեշտության դեպքում միջնորդ լինելու համար պետք է ուղիղ մեջտեղում լինես։ Սա իրականում շատ դժվար է, և ուղիղ ընտրությունը կարող է օգնել այդ գործընթացին»,- նշել է նա։

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև հանրաքվեի անցկացումը՝ նշելով, որ այն ուղիղ ժողովրդավարության գործիք է, և չպետք է խուսափել դա կիրառելուց։

Հանրապետության նախագահը մեկնաբանել է նաև զսպումների և հակակշիռների մեխանիզմը։ Այս համատեքստում որպես օրինակ խոսել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մասին՝ նշելով, որ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածուին, իսկ ընտրում է՝ Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն: Որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակ նախագահ Սարգսյանն առաջարկել է, օրինակ, ՍԴ անդամներից երեքին նշանակելու լիազորություն տալ Հանրապետության նախագահին, երեքին՝ Բարձրագույն դատական խորհուրդին, երեքին էլ՝ Ազգային ժողովին:

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ. իրավագետ

Նրա կարծիքով՝ սա պարզ օրինակ է, որ ապագա նախագահներն աշխատեն այնպիսի պայմաններում, որ Սահմանադրությունը յուրաքանչյուր ինստիտուտի հնարավորություն տա լիարժեք կատարելու իր պարտականությունը։

140
թեգերը:
Սահմանադրական դատարան, Դատավոր, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օգտագործելով կապերս՝ կփորձեմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք. Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանը ստորագրեց իր լիազորությունները սահմանափակող օրենքը
Արմեն Սարգսյանը գույքահարկին վերաբերող օրենքի վրա վետո կդներ, եթե նման իրավունք ունենար
Արմեն Սարգսյանն ու ԿԲ նախագահը քննարկել են համավարակի տնտեսական հետևանքները. տեսանյութ
Հրետանի

Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել

47
(Թարմացված է 10:23 20.10.2020)
Շարքային զինծառայողներից մինչև փորձառու զինվորականներ. այս պատերազմում աներևակայելի հերոսությունների մասին պատմություններն անվերջ են։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այս պատերազմում հրետանավորներն իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նշում է՝ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու հենց հրետանավորների գրագետ գործողություններին:

«Նորօրյա հերոսներ» շարքում այս անգամ ՊԲ-ն ներկայացնում է հերոս հրետանավորներից մի քանիսին։

Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանն իր ենթակաների հետ, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով` մարտական դիրքը գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների շնորհիվ կասեցնելու համար նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը։

«Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը»,- տեղեկացնում են ՊԲ-ից:

Պատերազմի աստծո երդվյալները` հրետանավորները, անչափելի մեծ կորուստներ են պատճառում թշնամուն

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, հայկական Զինված ուժերը տոնում էր Հրթիռահրետանային զորքերի օրը։

47
թեգերը:
հերոս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, պարգևատրում, մեդալ, հրետանի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Քննարկվում են հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը. ինչպես է անցել գիշերը սահմանին
Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Կոտայքի և Տավուշի որոշ հատվածներում

58
(Թարմացված է 09:03 20.10.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզում՝

10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս,

10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Ներքին Գոշ և Հովք գյուղեր:

58
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Տավուշ, Կոտայք
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին
Մարտունի. արխիվային լուսանկար

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. ինչ իրավիճակ է հարավայի թևում

0
(Թարմացված է 10:40 20.10.2020)
ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»,–գրել է նա։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, հրետակոծություն, հրետանի, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ